https://arm.sputniknews.ru/20250307/ktanq-gumarn-irenc-vor-inqnakrtven-avaganu-andamy-avinjani-hvor-dem-datakan-hajci-masin-86515294.html
Կտանք գումարն իրենց, որ ինքնակրթվեն. ավագանու անդամը` Ավինյանի հոր դեմ դատական հայցի մասին
Կտանք գումարն իրենց, որ ինքնակրթվեն. ավագանու անդամը` Ավինյանի հոր դեմ դատական հայցի մասին
Sputnik Արմենիա
Գրիգոր Իսկանդարյանը 500 000 դրամ փոխհատուցում է պահանջել պատասխանող կողմից, սակայն ոչ անձամբ իր համար։ 07.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-07T11:39+0400
2025-03-07T11:39+0400
2025-03-07T11:39+0400
ավտոկայանատեղի
երևան
տիգրան ավինյան
դատ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/0c/71110142_0:20:1600:920_1920x0_80_0_0_8c6ef280aab3bb407e65f1cf4d1e6573.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը «Opel» մակինիշի մեքենա ունեցող բոլոր վարորդներին հորդորում է հետևել իր օրինակին ու դատի տալ քաղաքապետ Տիգրան Ավինյանի հորը` Արմեն Ավինյանին։Նշենք, որ 2024 թվականի դեկտեմբերի 26–ին Արմեն Ավինյանը Oragir.News–ի լրագրողի հարցին ի պատասխան ասել էր, որ համաձայն չէ կարմիր գծերի գործող գների հետ, և հավելել էր` 160 000 դրամն էլ է քիչ, կենտրոնում կայանման վճարը պետք է 500 000 դրամ լինի։ «Պիտի 500․000 սարքեն, որ ամեն համբալ չգա, կանգնի ստեղ իրա գեղի «Opel»-ով․․․ Գնացեք Իտալիա` տեսեք. ավտոյի գին պետք է մուծեն, որ քաղաքի կենտրոն մտնեն»։Այդ նույն օրը Տիգրան Ավինյանը ուղիղ եթերում ներողություն էր խնդրել հոր` Արմեն Ավինյանի հնչեցրած արտահայտությունների և պահվածքի համար։ Ընդգծել էր, որ հայրը տգեղ ու կոպիտ պատասխաններ է տվել, բայց միևնույն ժամանակ, փորձել էր արդարացնել նրան` թե վերջինը քաղաքական գործիչ չէ, շատ պարզ մարդ է ու ավելի հեշտ է էմոցիաներին տրվում, ինչպես նաև խցանումներն են բարկացրել հորը։Գրիգոր Իսկանդարյանը դեռ հունվարի 17-ին դատարան էր դիմել ու հայց ներկայացրել Արմեն Ավինյանի դեմ` «գեղի «Opel»-ներով համբալներ» արտահայտության համար։Sputnik Արմենիայի հետ զրույցում Իսկանդարյանը, որը, ի դեպ, «Opel»-ի վարորդ է, շեշտեց, որ դատական հայցը ներկայացրել է բազմաթիվ քաղաքացիների խնդրանքով։Հարցին, թե ինչ է պատրաստվում անել այդ գումարի հետ, ավագանու անդամն ընդգծեց` այդ 500 000 դրամը կուղղեն բարեգործությանը կամ կտան պատասխանող կողմին, որ գնան և ինքնակրթությամբ զբաղվեն, քանի որ վերջերս շատ են շրջանառում «կրթվելը նորաձև է» թեզը։«Անձամբ ինձ այդ գումարը պետք չէ, ես ուղղակի ակնկալում եմ, որ որոշում կայացնող դատավորն արդարացի կլինի, կշարժվի օրենքով և հօգուտ մեզ վճիռ կկայացնի, քանի որ Ավինյանի պարզաբանումն ինձ չի գոհացրել»,– նշեց Իսկանդարյանը։Հիշեցնենք, որ 2023 թ. դեկտեմբերի 26–ին Երևանի ավագանու նիստում ընդունվեց տեղական վճարների 2024 թ. դրույքաչափերը սահմանելու որոշումը, որով Երևանի սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում ավտոտրանսպորտային միջոցը կայանելու համար 2024թ–ի հունվարի 1-ից սահմանվեցին նոր դրույքաչափեր` մինչև 13.5 անգամ ավելի թանկ (1 ժամը` 300, 1 օրը` 2000, 1 ամիսը` 24 000, 1 տարին` 160 000 դրամ)։2024–ի դեկտեմբերի 19-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչական դատարանն անվավեր է ճանաչել կարմիր գծերի համար հունվարի 1-ից Երևանի ավագանու կողմից սահմանված նոր դրույքաչափերը։ Քաղաքապետարանը պատրաստվում է բողոքարկել որոշումը, բայց միևնույն ժամանակ շեշտում են, որ նախկինում վճարված գումարները վերադարձման ենթակա չեն նույնիսկ դատարանի ընդունած որոշումն ուժի մեջ մտնելու դեպքում։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/0c/71110142_89:0:1513:1068_1920x0_80_0_0_240e51e1433e01748f05ed58aa8f6f1b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ավտոկայանատեղի, երևան, տիգրան ավինյան, դատ
ավտոկայանատեղի, երևան, տիգրան ավինյան, դատ
Կտանք գումարն իրենց, որ ինքնակրթվեն. ավագանու անդամը` Ավինյանի հոր դեմ դատական հայցի մասին
Գրիգոր Իսկանդարյանը 500 000 դրամ փոխհատուցում է պահանջել պատասխանող կողմից, սակայն ոչ անձամբ իր համար։
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը «Opel» մակինիշի մեքենա ունեցող բոլոր վարորդներին հորդորում է հետևել իր օրինակին ու դատի տալ քաղաքապետ Տիգրան Ավինյանի հորը` Արմեն Ավինյանին։
Նշենք, որ 2024 թվականի դեկտեմբերի 26–ին Արմեն Ավինյանը Oragir.News–ի լրագրողի հարցին ի պատասխան ասել էր, որ համաձայն չէ կարմիր գծերի գործող գների հետ, և հավելել էր` 160 000 դրամն էլ է քիչ, կենտրոնում կայանման վճարը պետք է 500 000 դրամ լինի։ «Պիտի 500․000 սարքեն, որ ամեն համբալ չգա, կանգնի ստեղ իրա գեղի «Opel»-ով․․․ Գնացեք Իտալիա` տեսեք. ավտոյի գին պետք է մուծեն, որ քաղաքի կենտրոն մտնեն»։
Այդ նույն օրը Տիգրան Ավինյանը ուղիղ եթերում
ներողություն էր խնդրել հոր` Արմեն Ավինյանի հնչեցրած արտահայտությունների և պահվածքի համար։ Ընդգծել էր, որ հայրը տգեղ ու կոպիտ պատասխաններ է տվել, բայց միևնույն ժամանակ, փորձել էր արդարացնել նրան` թե վերջինը քաղաքական գործիչ չէ, շատ պարզ մարդ է ու ավելի հեշտ է էմոցիաներին տրվում, ինչպես նաև խցանումներն են բարկացրել հորը։
Գրիգոր Իսկանդարյանը դեռ հունվարի 17-ին
դատարան էր դիմել ու հայց ներկայացրել Արմեն Ավինյանի դեմ` «գեղի «Opel»-ներով համբալներ» արտահայտության համար։
Sputnik Արմենիայի հետ զրույցում Իսկանդարյանը, որը, ի դեպ, «Opel»-ի վարորդ է, շեշտեց, որ դատական հայցը ներկայացրել է բազմաթիվ քաղաքացիների խնդրանքով։
«Ես Երևան քաղաքի ավագանու անդամ եմ, հետևաբար իմ գրանցումն էլ Երևանի է, բայց մեծ հաշվով տարբերություն չկա` գյուղի, թե քաղաքի «Opel» է, քաղաքացին քաղաքացի է։ Մենք այսպիսով շատերին օրինակ ենք ծառայում, որպեսզի դիմեն դատարան ու դրամական փոխհատուցում պահանջեն։ Դատական հայցով պահանջել ենք սիմվոլիկ 500 000 դրամի չափով փոխհատուցում։
Հարցին, թե ինչ է պատրաստվում անել այդ գումարի հետ, ավագանու անդամն ընդգծեց` այդ 500 000 դրամը կուղղեն բարեգործությանը կամ կտան պատասխանող կողմին, որ գնան և ինքնակրթությամբ զբաղվեն, քանի որ վերջերս շատ են շրջանառում «կրթվելը նորաձև է» թեզը։
«Անձամբ ինձ այդ գումարը պետք չէ, ես ուղղակի ակնկալում եմ, որ որոշում կայացնող դատավորն արդարացի կլինի, կշարժվի օրենքով և հօգուտ մեզ վճիռ կկայացնի, քանի որ Ավինյանի պարզաբանումն ինձ չի գոհացրել»,– նշեց Իսկանդարյանը։
Հիշեցնենք, որ 2023 թ. դեկտեմբերի 26–ին Երևանի ավագանու նիստում
ընդունվեց տեղական վճարների 2024 թ. դրույքաչափերը սահմանելու որոշումը, որով Երևանի սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում ավտոտրանսպորտային միջոցը կայանելու համար 2024թ–ի հունվարի 1-ից սահմանվեցին նոր դրույքաչափեր` մինչև 13.5 անգամ ավելի թանկ (1 ժամը` 300, 1 օրը` 2000, 1 ամիսը` 24 000, 1 տարին` 160 000 դրամ)։
2024–ի
դեկտեմբերի 19-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչական դատարանն անվավեր է ճանաչել կարմիր գծերի համար հունվարի 1-ից Երևանի ավագանու կողմից սահմանված նոր դրույքաչափերը։ Քաղաքապետարանը պատրաստվում է բողոքարկել որոշումը, բայց միևնույն ժամանակ շեշտում են, որ նախկինում վճարված գումարները վերադարձման ենթակա չեն նույնիսկ դատարանի ընդունած որոշումն ուժի մեջ մտնելու դեպքում։