00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տգեղ և կոպիտ պատասխաններ է տվել. Ավինյանը ներողություն է խնդրել հոր պահվածքի համար

Բաժանորդագրվել
Այնուամենայնիվ, Ավինյանը փորձում է նաև մեղմացնել հոր պահվածքը, երբ նա վարորդներին «համբալ է» անվանել, ու նշում, թե գուցե նյարդայնացած է եղել։
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունում է, որ հայրը տգեղ է արտահայտվել մայրաքաղաքի կենտրոնում մեքենաները կայանող անձանց հասցեին, և Telegram–ի իր էջում տեսաուղերձով ներողություն է խնդրել հոր կոպիտ պահվածքի համար։
Նշենք, որ այսօր Ավինյանի հայրը` Արմեն Ավինյանը, կարմիր գծերի սակագների մասին Oragir.News–ի լրագրողի հարցին ի պատասխան նշել էր, որ համաձայն չէ ներկայիս գների հետ` հավելելով, որ 160 000 դրամն էլ է քիչ. կենտրոնում կայանման վճարը պետք է 500 000 դրամ լինի։ «Պիտի 500․000 սարքեն, որ ամեն համբալ չգա, կանգնի ստեղ իրա գեղի «Opel»-ով․․․ Գնացեք Իտալիա` տեսեք. ավտոյի գին պետք է մուծեն, որ քաղաքի կենտրոն մտնեն»։
Ավինյանն ընդգծում է, որ իր հայրը քաղաքական գործիչ չէ, շատ պարզ մարդ է ու շատ ավելի դյուրին է էմոցիաներին տրվում։
«Լրագրողը մոտենում է հորս, կայանատեղիների մասին հարց է տալիս, հայրս էլ բավականին տգեղ և կոպիտ պատասխաններ է հնչեցնում։ Վստահ եմ` այդ պատասխանները եղել են խցանման նյարդի, գուցե նաև լրագրողի նկատմամբ նյարդի հետևանքներ են։ Շատ ափսոսում եմ ասված բառերի, խոսքերի համար և ներողություն եմ խնդրում»,– նշում է Ավինյանը։
Երևանի քաղաքապետը նաև վստահեցնում է` Երևանի քաղաքապետարանը որևէ աշխատանք կատարելիս բոլոր քաղաքացիների շահերը պաշտպանելու տրամաբանությամբ է շարժվում ու որևէ մեկին չեն տարանջատում մյուսից։
Հիշեցնենք, որ 2023 թ. դեկտեմբերի 26–ին Երևանի ավագանու նիստում ընդունվեց տեղական վճարների 2024 թ. դրույքաչափերը սահմանելու որոշումը, որով Երևանի սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում ավտոտրանսպորտային միջոցը կայանելու համար 2024թ–ի հունվարի 1-ից սահմանվեցին նոր դրույքաչափեր` մինչև 13.5 անգամ ավելի թանկ (1 ժամը` 300, 1 օրը` 2000, 1 ամիսը` 24 000, 1 տարին` 160 000 դրամ)։
2024–ի դեկտեմբերի 19-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչական դատարանն անվավեր է ճանաչել կարմիր գծերի համար հունվարի 1-ից Երևանի ավագանու կողմից սահմանված նոր դրույքաչափերը։ Քաղաքապետարանը պատրաստվում է բողոքարկել որոշումը, բայց միևնույն ժամանակ շեշտում են, որ նախկինում վճարված գումարները վերադարձման ենթակա չեն նույնիսկ դատարանի ընդունած որոշումն ուժի մեջ մտնելու դեպքում։
Լրահոս
0