https://arm.sputniknews.ru/20250307/ete-qez-vra-ughigh-ev-bacahajt-qar-en-netum-ches-karvogh-qez-jajlami-tegh-dnel-sharmazanvov-86523610.html
Եթե քեզ վրա ուղիղ և բացահայտ քար են նետում, չես կարող քեզ ջայլամի տեղ դնել. Շարմազանով
Եթե քեզ վրա ուղիղ և բացահայտ քար են նետում, չես կարող քեզ ջայլամի տեղ դնել. Շարմազանով
Sputnik Արմենիա
Շարմազանովը զարմանքով և ափսոսանքով է արձանագրում Աղվան Վարդանյանի վերջին հայտարարությունները։ 07.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-07T15:12+0400
2025-03-07T15:12+0400
2025-03-07T15:17+0400
նախագահ
էդուարդ շարմազանով
«հայաստան» դաշինք
«պատիվ ունեմ» դաշինք
ռոբերտ քոչարյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/07/86519386_0:0:1600:901_1920x0_80_0_0_a6a09cd43f4f439eb48126db3863065c.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. ՀՀԿ–ն ունի ներքին քաղաքական մեկ օրակարգ` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարը։ Դրանից բացի այլ օրակարգ չունի։ Այս մասին այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում ասաց ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով վերջին օրերին իրենց կուսակցության և Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների միջև սկսված վեճին։Ինչպես հայտնել ենք, մարտի 6–ին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն ասել էր, որ պետք է արձանագրել ընդդիմադիր ուժերի տարանջատումը և գործել ամեն մեկն իր պատկերացրած ձևով։Շարմազանովը զարմանքով և ափսոսանքով է արձանագրում Վարդանյանի վերջին հայտարարությունները։«Ես կարծում էի` մեր հարաբերություններն այնպիսի մակարդակի են, որ նման հարցեր կարող էր հնչեցնել աղուհացի կամ սուրճի սեղանի շուրջ իմ կամ իր աշխատասենյակում, կամ նույնիսկ հեռախոսազանգով։ Այս թեման ՀՀԿ–ն չի սկսել։ Ինձ մոտ տպավորություն է, որ ՀՀ 2–րդ նախագահի գրասենյակում որոշում է կայացվել տարանջատվել ընդդիմադիր ՀՀԿ–ից։ Լավ եք անում, սակայն ինչո՞ւ եք դա ներկայացնում որպես ՀՀԿ–ի կողմից Նիկոլ բերելու հիմարագույն թեզ։ Մյուս կողմից էլ` այդ ե՞րբ ենք միահյուսված եղել, որ հիմա էլ տարանջատվենք»,– հայտարարեց ԱԺ նախկին փոխնախագահը։Հիշեցնենք` փետրվարի 17–ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները խնդիրներ չունեն, բայց չմիավորվելու պատճառն այն է, որ այդ միավորումն արդյունավետ չի լինելու։ Այս, ինչպես նաև Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանի և ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի վերջին հրապարակումները բազմաթիվ քննարկումների առիթ են հանդիսացել. կարծիքներ են հնչում, որ ՀՀ 2–րդ և 3–րդ նախագահների թիմերն «առճակատման մեջ են»։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/07/86519386_147:0:1567:1065_1920x0_80_0_0_2a653d4ca66280ee34f7abd1da37c9e9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նախագահ, էդուարդ շարմազանով, «հայաստան» դաշինք, «պատիվ ունեմ» դաշինք, ռոբերտ քոչարյան
նախագահ, էդուարդ շարմազանով, «հայաստան» դաշինք, «պատիվ ունեմ» դաշինք, ռոբերտ քոչարյան
Եթե քեզ վրա ուղիղ և բացահայտ քար են նետում, չես կարող քեզ ջայլամի տեղ դնել. Շարմազանով
15:12 07.03.2025 (Թարմացված է: 15:17 07.03.2025) Շարմազանովը զարմանքով և ափսոսանքով է արձանագրում Աղվան Վարդանյանի վերջին հայտարարությունները։
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. ՀՀԿ–ն ունի ներքին քաղաքական մեկ օրակարգ` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարը։ Դրանից բացի այլ օրակարգ չունի։ Այս մասին այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում ասաց ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով վերջին օրերին իրենց կուսակցության և Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների միջև սկսված վեճին։
«Եթե քեզ վրա հետևողականորեն ուղիղ ու բացահայտ քար են նետում, դու չես կարող քեզ ջայլամի տեղ դնել, գլուխդ կոխել հողը ու ասել, որ ոչինչ չի կատարվում։ ՀՀԿ–ն առնվազն վերջին տարիներին առաջնորդվել է զրո ամբիցիա սկզբունքով` ոչ թե իշխանության գալու, այլ իշխանափոխության սկզբունքով։ ՀՀԿ–ն ու անձնապես ես մշտապես եղել ենք այն քաղաքական ու պետական ընդդիմադիր գործիչների կողքին, որոնք դրա կարիքն ունեցել են` լինի ՀՀ 2–րդ նախագահը, թե փողոցային սովորական ակտիվիստ։ ՀՀԿ–ն երբեք վերմակն իր վրա չի քաշել»,– ընդգծեց նա։
Ինչպես հայտնել ենք, մարտի 6–ին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն ասել էր, որ պետք է արձանագրել ընդդիմադիր ուժերի տարանջատումը և գործել ամեն մեկն իր պատկերացրած ձևով։
Շարմազանովը զարմանքով և ափսոսանքով է արձանագրում Վարդանյանի վերջին հայտարարությունները։
«Ես կարծում էի` մեր հարաբերություններն այնպիսի մակարդակի են, որ նման հարցեր կարող էր հնչեցնել աղուհացի կամ սուրճի սեղանի շուրջ իմ կամ իր աշխատասենյակում, կամ նույնիսկ հեռախոսազանգով։ Այս թեման ՀՀԿ–ն չի սկսել։ Ինձ մոտ տպավորություն է, որ ՀՀ 2–րդ նախագահի գրասենյակում որոշում է կայացվել տարանջատվել ընդդիմադիր ՀՀԿ–ից։ Լավ եք անում, սակայն ինչո՞ւ եք դա ներկայացնում որպես ՀՀԿ–ի կողմից Նիկոլ բերելու հիմարագույն թեզ։ Մյուս կողմից էլ` այդ ե՞րբ ենք միահյուսված եղել, որ հիմա էլ տարանջատվենք»,– հայտարարեց ԱԺ նախկին փոխնախագահը։
Հիշեցնենք` փետրվարի 17–ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մամուլի
ասուլիսի ժամանակ ասել էր, որ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները խնդիրներ չունեն, բայց չմիավորվելու պատճառն այն է, որ այդ միավորումն արդյունավետ չի լինելու։ Այս, ինչպես նաև Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանի և ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի վերջին հրապարակումները բազմաթիվ քննարկումների առիթ են հանդիսացել. կարծիքներ են հնչում, որ ՀՀ 2–րդ և 3–րդ նախագահների թիմերն «առճակատման մեջ են»։