00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:34
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
3 ր
Ուղիղ եթեր
12:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Исторический ликбез
Одесская трагедия 2 мая 2014 года: реакция ЕСПЧ.
15:04
23 ր
Исторический ликбез
Почему Киев замалчивает детали трагедии в одесском Доме профсоюзов?
15:33
23 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵՄ–ն շուտով կվերանայի Ուկրաինային ֆինանսական աջակցության իր պլանները. Օրբան

© AP Photo / Markus SchreiberՎիկտոր Օրբան
Վիկտոր Օրբան - Sputnik Արմենիա, 1920, 07.03.2025
Բաժանորդագրվել
Հունգարիայի վարչապետը նշել է` ԵՄ-ն միակը չէ, որի գումարները չեն բավականացնի բոլոր նպատակներն իրականացնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կարծում է, որ Եվրամիությունը շաբաթների ընթացքում կվերանայի Ուկրաինային աջակցելու իր ծրագրերը։ Այս մասին նա հայտարարել է Kossuth ռադիոկայանի եթերում։
Հունգարիան ԵՄ անդամ միակ երկիրն էր, որը մարտի 6–ին չաջակցեց Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ արտահերթ գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթին։ Օրբանը հայտնեց, որ Հունգարիան բնակչության շրջանում հարցում կանցկացնի Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ, քանի որ կարծում է, որ նախ պետք է լուծվի այդ հարցը, և միայն հետո Ուկրաինային համայնքի կողմից ֆինանսական աջակցության մասին որոշում կայացվի։
ՌԴ–ն ու ԱՄՆ–ն կքննարկեն նոր աշխարհակարգի գլոբալ խնդիրները, հետո Ուկրաինայի հարցը. Օրբան
Նրա խոսքով՝ Բրյուսելում այժմ «հաշվարկներ են անում», թե որքան կարժենա ուկրաինական բանակը պահելը, որը Վլադիմիր Զելենսկին իբր ցանկանում է հասցնել միլիոնի, և ուկրաինական պետության գործունեության պահպանումը։
«Հիմա նրանք հաշվում են: Եվ կարծում եմ, որ հաշվարկների արդյունքը կլինի այն, որ մենք չենք կարող դա թույլ տալ մեզ: Կարծում եմ, որ հունգարական կարծիքը ճիշտ ժամանակին կհայտնվի եվրոպական այս բանավեճում, և այդ ժամանակ պարզ կդառնա, որ մենք ինքներս մեզ կկործանենք, եթե անենք այն, ինչ 26 անդամ երկրներ երեկ ճիշտ համարեցին», – ասել է Օրբանը:
Հունգարիայի վարչապետն ընդգծել է` ԵՄ-ն միակը չէ, որի գումարները չեն բավականացնի բոլոր նպատակներն իրականացնելու համար, դրանք հնարավոր չէր լինի իրականացնել նույնիսկ ԱՄՆ ֆինանսական մասնակցությամբ։
Ավելի վաղ «Fox News»-ը, հղում անելով Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյային, հայտնել էր, որ ԱՄՆ–ն դադարեցնում է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունն այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի որոշել, որ Կիևը հավատարիմ է մնում խաղաղ բանակցություններին:
Հետդարձի ճանապարհ չկա, Արևմուտքի սխալը Ռուսաստանի նկատմամբ որոշիչ կլինի ևս 100 տարի. Օրբան
Ռուսաստանը կարծում է, որ Ուկրաինային զենքի մատակարարումները խոչընդոտում են կարգավորմանը և անմիջականորեն հակամարտության մեջ ներքաշում ՆԱՏՕ-ի երկրներին։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ Ուկրաինայի համար զենք պարունակող ցանկացած բեռ Ռուսաստանի համար օրինական թիրախ կդառնան։Նրա խոսքով` ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն անմիջականորեն ներգրավված են հակամարտությանը, այդ թվում՝ ոչ միայն զենք մատակարարելով, այլև Բրիտանիայում, Գերմանիայում, Իտալիայում և այլ երկրներում կադրերի պատրաստմամբ։ Կրեմլում հայտարարել են, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զինելը չի նպաստում բանակցություններին և բացասական ազդեցություն կունենա։
Լրահոս
0