https://arm.sputniknews.ru/20250215/hetdardzi-tshanaparh-chka-arevmutqi-skhaly-rusastani-nkatmamb-vorvoshich-klini-evs-100-tari-orban-85821570.html
Հետդարձի ճանապարհ չկա, Արևմուտքի սխալը Ռուսաստանի նկատմամբ որոշիչ կլինի ևս 100 տարի. Օրբան
Հետդարձի ճանապարհ չկա, Արևմուտքի սխալը Ռուսաստանի նկատմամբ որոշիչ կլինի ևս 100 տարի. Օրբան
Sputnik Արմենիա
Հունգարիայի վարչապետի կարծիքով՝ Կիևը չհասկացավ Արևմուտքի իրական մտադրությունները` հույս ունենալով, որ հավերժ ստանալու է արևմտյան օգնությունը։ 15.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-15T18:15+0400
2025-02-15T18:15+0400
2025-02-15T19:13+0400
վիկտոր օրբան
տեսանյութեր
տեսանյութ
հունգարիա
ռուսաստան
արևմուտք
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/0f/85820308_0:0:1281:720_1920x0_80_0_0_ef995b62904da923b1f2a6cc298efc7a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի - Sputnik. Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Թաքեր Կարլսոնին տված հարցազրույցում ճակատագրական է համարել Արևմուտքի կողմից ռուսների հոգեբանությունը չհասկանալը: Նրա խոսքով՝ Ռուսաստանն Արևմուտքի հետ նախկին հարաբերություններին չի վերադառնա, քանի որ չի ների Ուկրաինայի հակամարտության պատճառով առաջացած թշնամական վերաբերմունքը։«Ինքն իրեն կփլուզվի»․ Հունգարիայի վարչապետ Օրբանը խոսել է ԵՄ-ի ապագայի մասինԿարլսոնի այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք փորձել Ռուսաստանին գոնե Swift համակարգ վերադարձնել, գոնե այդքան պարզ մի բանի, հիմա, երբ Բայդենի վարչակազմը հաջողացրել է Ռուսաստանին մղել Չինաստանի հետ խորը ինտեգրման, իսկ Պուտինն ամեն օր նկարագրվում է որպես Հիտլեր, Օրբանը պատասխանել է. «Ոչ, հետդարձի ճանապարհ չկա»:Հունգարիայի կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև Ուկրաինայի ձախողման պատճառներին։ Նրա կարծիքով՝ Կիևում չեն հասկացել Արևմուտքի իրական մտադրությունները՝ հույս ունենալով, որ հավերժ ստանալու են արևմտյան օգնությունը։Ուկրաինայում հույս ունեին, որ Արևմուտքը միշտ իրենց թիկունքին է լինելու, սակայն արևմտյան քաղաքականության պատմությունից հասկացողները հասկանում են, որ դա սխալ պատկերացում է։Ավելի վաղ Օրբանը հայտարարել էր, որ վետո կդնի ՌԴ-ի դեմ պատժամիջոցների երկարաձգման վրա, Եթե Եվրահանձնաժողովը չկատարի Հունգարիայի էներգետիկ անվտանգության վերաբերյալ խոստումները: Նա կոչ էր արել վերացնել հակառուսական պատժամիջոցները էներգետիկայի ոլորտում։
հունգարիա
արևմուտք
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/0f/85820308_107:0:1067:720_1920x0_80_0_0_272936e75d6378315ab464cdb2a7a1cf.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վիկտոր օրբան, տեսանյութեր, տեսանյութ, видео, հունգարիա, ռուսաստան, արևմուտք, ուկրաինա
վիկտոր օրբան, տեսանյութեր, տեսանյութ, видео, հունգարիա, ռուսաստան, արևմուտք, ուկրաինա
Հետդարձի ճանապարհ չկա, Արևմուտքի սխալը Ռուսաստանի նկատմամբ որոշիչ կլինի ևս 100 տարի. Օրբան
18:15 15.02.2025 (Թարմացված է: 19:13 15.02.2025) Հունգարիայի վարչապետի կարծիքով՝ Կիևը չհասկացավ Արևմուտքի իրական մտադրությունները` հույս ունենալով, որ հավերժ ստանալու է արևմտյան օգնությունը։
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի - Sputnik. Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Թաքեր Կարլսոնին տված հարցազրույցում ճակատագրական է համարել Արևմուտքի կողմից ռուսների հոգեբանությունը չհասկանալը: Նրա խոսքով՝ Ռուսաստանն Արևմուտքի հետ նախկին հարաբերություններին չի վերադառնա, քանի որ չի ների Ուկրաինայի հակամարտության պատճառով առաջացած թշնամական վերաբերմունքը։
Կարլսոնի այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք փորձել Ռուսաստանին գոնե Swift համակարգ վերադարձնել, գոնե այդքան պարզ մի բանի, հիմա, երբ Բայդենի վարչակազմը հաջողացրել է Ռուսաստանին մղել Չինաստանի հետ խորը ինտեգրման, իսկ Պուտինն ամեն օր նկարագրվում է որպես Հիտլեր, Օրբանը պատասխանել է. «Ոչ, հետդարձի ճանապարհ չկա»:
«Դուք վիրավորում եք Ռուսաստանին, փորձում եք մեկուսացնել, տնտեսապես սպանել նրան, բոլոր միջոցներով աջակցում եք նրա թշնամուն, և դրանից հետո ասում եք․ «Չէ, մենք չենք կարծում, որ դա լուրջ էր, վերադարձեք և համագործակցեք մեզ հետ»: Դա այդպես չի աշխատում: Մենք պատմական սխալ ենք թույլ տվել, որը վճռորոշ է առնվազն հաջորդ 100 տարվա համար»,-ընդգծել է Օրբանը։
Հունգարիայի կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև Ուկրաինայի ձախողման պատճառներին։ Նրա կարծիքով՝ Կիևում չեն հասկացել Արևմուտքի իրական մտադրությունները՝ հույս ունենալով, որ հավերժ ստանալու են արևմտյան օգնությունը։
Ուկրաինայում հույս ունեին, որ Արևմուտքը միշտ իրենց թիկունքին է լինելու, սակայն արևմտյան քաղաքականության պատմությունից հասկացողները հասկանում են, որ դա սխալ պատկերացում է։
«Ես վստահ էի, որ վաղ թե ուշ ուկրաինացիներին մենակ կթողնեն և կասեն` պատերազմն ավարտված է, ֆինանսական և ռազմական աջակցությունն ավարտված է, եկեք պայմանավորվենք, նույնիսկ եթե հսկայական կորուստներ ունեք, հիմա ճիշտ պահն է, մենք չէինք ուզենա երրորդ համաշխարհային պատերազմի ռիսկին գնալ և չէինք ցանկանա Ռուսաստանի հետ ուղղակի հակամարտության ռիսկին դիմել: Իմ սիրտը ուկրաինացիների հետ է։ Բայց նրանք շատ-շատ-շատ մեծ խնդիրներ ունեն այն դիրքորոշման պատճառով, որն այժմ զբաղեցնում են այս ամբողջ հարցում»,-ասել է Հունգարիայի վարչապետը։
Ավելի վաղ
Օրբանը հայտարարել էր, որ վետո կդնի ՌԴ-ի դեմ պատժամիջոցների երկարաձգման վրա, Եթե Եվրահանձնաժողովը չկատարի Հունգարիայի էներգետիկ անվտանգության վերաբերյալ խոստումները: Նա կոչ էր արել վերացնել հակառուսական պատժամիջոցները էներգետիկայի ոլորտում։