00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
10:45
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
2 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
41 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
3 ր
Եթեր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրիում ձևավորվելու է 82, Փարաքարում՝ 16 տեղամասային ընտրական հանձնաժողովներ. ԿԸՀ

© Sputnik / Armenuhi MkhoyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 06.03.2025
Բաժանորդագրվել
Մարտի 30-ի ՏԻՄ ընտրություններին ՏԸՀ–ներում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումն իրականացվել է «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով։
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Գյումրի և Փարաքար համայնքներում ձևավորվելու են համապատասխանաբար Գյումրիում՝ 82, Փարաքարում՝ 16 տեղամասային ընտրական հանձնաժողովներ։ Այդ մասին որոշումն ընդունվել է ԿԸՀ այսօրվա նիստի ժամանակ։
Նիստի ընթացքում բաշխվել են մարտի 30-ի ՏԻՄ ընտրություններին ՏԸՀ–ներում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները՝ Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցության, կուսակցությունների դաշինքների միջև։
Նշվում է, որ բաշխումն իրականացվել է «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով։ Ըստ այդմ` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն կունենա 65–ական անդամ նախագահ և քարտուղար, «Հայաստան» կուսակցությունների դաշինքը` 27–ական նախագահ և քարտուղար, «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքը` 6–ական նախագահ և քարտուղար։
ՏԸՀ–ներում անդամներ նշանակելու մասին հայտերը ԿԸՀ կարող են ներկայացվել մարտի 10–12–ը` մինչև ժամը 18.00–ն:
«ՏԸՀ-ում կարող են ընդգրկվել ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացների լիցենզավորման վկայական և ընտրական իրավունք ունեցող անձինք»,– ասված է հանձնաժողովի որոշման մեջ։
Հիշեցնենք` Գյումրիում ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 6 կուսակցություն և 3 դաշինք, Փարաքար համայնքում՝ 3 կուսակցություն և 1 դաշինք։
Գյումրու ավագանու «Բալասանյան դաշինքի» 14 անդամները 2024 թ. հոկտեմբերին վայր դրեցին իրենց մանդատները։ Նրանց թվում էր նաև քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։ Դրանից հետո ինքնաբացարկ հայտնեցին նաև դաշինքի ցուցակի բոլոր ներկայացուցիչները։
Դեկտեմբերին անցկացված նախնական ընտրությունների արդյունքում քաղաքապետի պաշտոնակատար դարձավ Սարիկ Մինասյանը։
Փարաքար խոշորացված համայնքի ՔՊ–ական ղեկավար Լյուդվիգ Գյուլնազարյանն էլ հրաժարական է ներկայացրել 2024 թ. նոյեմբերին այն բանից հետո, երբ ԶԼՄ-ները հայտնեցին, որ դրանից 2 օր առաջ Երևանում տեղի ունեցած վիճաբանության, ապա սպանության վայրում նաև նա է եղել։
Լրահոս
0