00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չունենք այն, ինչ պետք է պատերազմի համար, զորքը նույնիսկ չգիտի` ինչ կռիվ է անելու. Քերոբյան

© Sputnik / Zara MikaՌազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը Sputnik Արմենիայում
Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը Sputnik Արմենիայում - Sputnik Արմենիա, 1920, 16.11.2024
Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը Sputnik Արմենիայում
Բաժանորդագրվել
Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը կարծում է, որ բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը թերակատարելու է իր բյուջեն։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի - Sputnik. Հայաստանն այսօր ի զորու չէ արտադրել սեփական անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ ժամանակակից միջոցներ, չնայած ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման բազմաթիվ ծրագրերին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը` մեկնաբանելով Ազգային ժողովում ոլորտին վերաբերող բյուջետային քննարկումները։
Մեր զրուցակիցը նշեց, որ փաստացի 2024թ–ին ռազմարդյունաբերության ոլորտի ծախսերը 0 են եղել։ Այդ մասին է վկայում նաև կառավարության կայքում հրապարակված ինտերակտիվ բյուջեի կատարողականը։
Ըստ Քերոբյանի` 0-ն վերաբերում է ռազմարդյունաբերության ոլորտում հատուկ գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական աշխատանքներին, որոնց համար 2024թ–ի բյուջեով նախատեսված էր 6.8 մլրդ դրամ, որից 2.7 մլրդ–ը, կառավարության որոշմամբ, սեպտեմբերին վերադարձվել է պահուստային ֆոնդ և վերաբաշխվել այլ ծրագրերի համար։
«Փաստ է, որ այսօր ԲՏԱ նախարարությունն իր բյուջեն ամբողջապես չի կատարել, ավելին` կատարելու է 50 տոկոսով կամ ավելի պակաս»,– կանխատեսում է Քերոբյանը` հավելելով, որ որպես հետևանք կառավարությանը չի հաջողվելու իրականացնել նաև 2021-26թ–ի գործունեության ծրագիրը կամ առնվազն դրա մի ամբողջ էջը` նվիրված ռազմարդյունաբերությանը։
Արդյունքում, ունենալով ոլորտի զարգացման տարատեսակ ծրագրեր` սկսած ռոբոտացման ծրագրերի մշակումներից մինչև ԱԹՍ–ների սերիական արտադրություն, Հայաստանն այսօր, ոլորտի նախկին պաշտոնյայի գնահատմամբ, չունի սեփական անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ ժամանակակից միջոցներ։
«Այն, ինչ պետք է վաղվա պատերազմի, ռազմական բախումների ժամանակ օգտագործելու, կամ դրանք կանխելու համար, վստահաբար կարելի է ասել, որ չկա։ Մեր զորքը նույնիսկ չգիտի` ինչ կռիվ է անելու, որովհետև կռիվ անելու հանձնարարություն էլ չունի։ Բանակի կերպափոխման հայեցակարգի մեջ, որ հրապարակվել է, կռիվ անելու կարողությունների զարգացում չկա։ Կան ինչ–որ վերացական հասկացություններ` քաջություն, արիություն, բարեվարքություն, բարություն, անձնվիրություն, չկա կռիվը հաղթելու հրամայական»,– ասում է Քերոբյանը։
Ինչ վերաբերում է ներկրվող զինատեսակներին, մեր զրուցակիցը չի հերքում` այդ ուղղությամբ որոշակի քայլեր արվում են, բայց և ընդգծում է` Հայաստանում այդ նույն տեխնիկան կարող է արտադրվել, և որոշ տեսակներ արտադրվում են։
«Անդրանիկ Քոչարյանին ես անձամբ ուղեկցել եմ 2019 թ–ին մեր կառուցվող գործարաններից մեկը, որտեղ այսօր արտադրվում են ականանետեր և ականներ, նաև նռնականետեր ու տարատեսակ այլ միջոցներ»,– արձանագրեց Քերոբյանը` հավելելով, որ տվյալ գործարանը ոչ թե ռազմարդյունաբերության զարգացան, այլ ընդամենը արտադրության վայր է։
Իսկ զարգացման վայր, նրա խոսքով, այն ինստիտուտներն ու ձեռնարկություններն են, որոնք ԲՏԱ նախարարության որոշմամբ այսօր լուծարվում ու միավորվում են այլ` ոչ տեխնոլոգիական ձեռնարկությունների հետ։
Ավետիք Քերոբյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել տեսանյութում։
Լրահոս
0