https://arm.sputniknews.ru/20250305/sut-e-vor-hhkakannery-sksel-en-andradarnal-rvobert-qvocharjani-asulisin-mkrtchjan-86431675.html
Սուտ է, որ ՀՀԿ–ականները սկսել են անդրադառնալ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին. Մկրտչյան
Սուտ է, որ ՀՀԿ–ականները սկսել են անդրադառնալ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին. Մկրտչյան
Sputnik Արմենիա
Լևոն Քոչարյանը, իր հերթին անդրադառնալով երկու քաղաքական ուժերի միջև հեռակա այս բանավեճին, նշեց, որ այս վեճը 2018–ի թեմայով չի սկսվել, այլ հիմքում եղել է Ռոբերտ... 05.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-05T13:47+0400
2025-03-05T13:47+0400
2025-03-05T13:47+0400
աննա մկրտչյան
լևոն քոչարյան
ռոբերտ քոչարյան
հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ)
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/1b/73900719_0:40:1600:940_1920x0_80_0_0_9a154f20a82dc942e7a02b124c9efb35.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. ՀՀԿ–ականները չեն անդրադարձել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ոչ վերջին, ոչ էլ նախորդ ասուլիսներին։ Այդ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 17–ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները խնդիրներ չունեն, բայց չմիավորվելու պատճառն այն է, որ այդ միավորումն արդյունավետ չի լինելու։ Այս, ինչպես նաև Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանի և ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի վերջին հրապարակումները բազմաթիվ քննարկումների առիթ են հանդիսացել. կարծիքներ են հնչում, որ ՀՀ 2–րդ և 3–րդ նախագահների թիմերն «առճակատում են»։Նրա խոսքով` ամեն ինչ սկսեց Բագրատ Միկոյանի հարցազրույցից։ «Մի ամբողջ ժամ նվիրել ՀՀԿ վերաբերյալ կասկածներ, անուղղակի ենթադրություններ անելուն, ուղղակի մտքեր արտահայտելուն, իմ գնահատմամբ, սխալ է։ Օրինակ` չի կարելի շղարշ ու տպավորություն ստեղծել, որ 2018 թվականին ՀՀԿ–ականները բաղձում էին Նիկոլին իշխանություն տալ ու չգիտեին` ոնց տային։ Սերժ Սարգսյանը 10 տարի փառահեղ իշխանություն է ունեցել, ու մեզ պետք չէր սեփական դագաղը դնել ու այդպես գնալ իշխանությունից։ Մեր կողմից Նիկոլին իբր իշխանության հանձնման մասին Միկոյանի ասածներից հետո ինձ մոտ շատ վատ կասկածներ են առաջացել, որ միգուցե այդ թեզը նիկոլականներին օգտագործման իրավունքով հանձնվել է Քոչարյանի գրասենյակի ղեկավարի կողմից»,– ընդգծեց ՀՀԿ ներկայացուցիչը։«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն, իր հերթին անդրադառնալով երկու քաղաքական ուժերի միջև հեռակա այս բանավեճին, նշեց, որ այս վեճը 2018–ի թեմայով չի սկսվել, այլ հիմքում եղել է Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը, որից հետո հարձակում է սկսվել։Նրա խոսքով` այս տարիների ընթացքում իրենք այդ նպատակով են առաջ գնացել և շատ հարցեր դրել են մի կողմ։ Քոչարյանը համոզված է, որ այդպես նաև մյուս կողմից է եղել (ՀՀԿ–ին նկատի ունի–խմբ.)։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/1b/73900719_44:0:1468:1068_1920x0_80_0_0_9584f50a6065674917af18fde5e91cd4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աննա մկրտչյան, լևոն քոչարյան, ռոբերտ քոչարյան, հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ), նիկոլ փաշինյան
աննա մկրտչյան, լևոն քոչարյան, ռոբերտ քոչարյան, հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ), նիկոլ փաշինյան
Սուտ է, որ ՀՀԿ–ականները սկսել են անդրադառնալ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին. Մկրտչյան
Լևոն Քոչարյանը, իր հերթին անդրադառնալով երկու քաղաքական ուժերի միջև հեռակա այս բանավեճին, նշեց, որ այս վեճը 2018–ի թեմայով չի սկսվել, այլ հիմքում եղել է Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը, որից հետո հարձակում սկսվեց։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. ՀՀԿ–ականները չեն անդրադարձել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ոչ վերջին, ոչ էլ նախորդ ասուլիսներին։ Այդ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ փետրվարի 17–ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները խնդիրներ չունեն, բայց չմիավորվելու պատճառն այն է, որ այդ միավորումն արդյունավետ չի լինելու։ Այս, ինչպես նաև Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանի և ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի վերջին հրապարակումները բազմաթիվ քննարկումների առիթ են հանդիսացել. կարծիքներ են հնչում, որ ՀՀ 2–րդ և 3–րդ նախագահների թիմերն «առճակատում են»։
«Սուտ է, որ ՀՀԿ–ականները սկսել են անդրադառնալ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին, քանի որ դուք չեք գտնի նույնիսկ մեկ ՀՀԿ–ականի, որ արձագանքել է, քննարկել է կամ հարցազրույցներում, ինչպես նաև կուսակցական մակարդակով հայտարարություններում անդրադարձել է։ Նման բան չի եղել, երբևէ նպատակ էլ չի եղել, որ այս և մյուս ասուլիսները ելակետային քննարկման առարկա դարձնենք` չնայած, որ Քոչարյանի ասուլիսին մեր կուսակցությանն էլ, Սերժ Սարգսյանին էլ անդրադարձ եղել է»,– հայտարարեց Մկրտչյանը։
Նրա խոսքով` ամեն ինչ սկսեց Բագրատ Միկոյանի հարցազրույցից։ «Մի ամբողջ ժամ նվիրել ՀՀԿ վերաբերյալ կասկածներ, անուղղակի ենթադրություններ անելուն, ուղղակի մտքեր արտահայտելուն, իմ գնահատմամբ, սխալ է։ Օրինակ` չի կարելի շղարշ ու տպավորություն ստեղծել, որ 2018 թվականին ՀՀԿ–ականները բաղձում էին Նիկոլին իշխանություն տալ ու չգիտեին` ոնց տային։ Սերժ Սարգսյանը 10 տարի փառահեղ իշխանություն է ունեցել, ու մեզ պետք չէր սեփական դագաղը դնել ու այդպես գնալ իշխանությունից։ Մեր կողմից Նիկոլին իբր իշխանության հանձնման մասին Միկոյանի ասածներից հետո ինձ մոտ շատ վատ կասկածներ են առաջացել, որ միգուցե այդ թեզը նիկոլականներին օգտագործման իրավունքով հանձնվել է Քոչարյանի գրասենյակի ղեկավարի կողմից»,– ընդգծեց ՀՀԿ ներկայացուցիչը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն, իր հերթին անդրադառնալով երկու քաղաքական ուժերի միջև հեռակա այս բանավեճին, նշեց, որ այս վեճը 2018–ի թեմայով չի սկսվել, այլ հիմքում եղել է Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը, որից հետո հարձակում է սկսվել։
«Անկեղծ ասած` չեմ հասկանում այդ հարձակման պատճառը որն է։ Իհարկե, կա այն կարծիքը, որ կային տարբեր միջոցներ, որ 2018–ին բանը կարող էր իշխանափոխության չհասնել, կամ եթե հասել էր դրան, կարող էին այլ բան անել, թեկուզ` ուրիշ թեկնածու առաջադրել։ Մեր հիմնական նպատակը բնականաբար չարիքի իշխանությունից ազատվելն է, և մի նուրբ գիծ կա` որտեղ է պետք արձագանքել և որտեղ լռել»,– նշեց Քոչարյանը։
Նրա խոսքով` այս տարիների ընթացքում իրենք այդ նպատակով են առաջ գնացել և շատ հարցեր դրել են մի կողմ։ Քոչարյանը համոզված է, որ այդպես նաև մյուս կողմից է եղել (ՀՀԿ–ին նկատի ունի–խմբ.)։