https://arm.sputniknews.ru/20250305/putiny-kvoch-e-arel-yntacik-tarum-yndunel-migracivon-qaghaqakanutjan-hajecakargy-86439093.html
Պուտինը կոչ է արել ընթացիկ տարում ընդունել միգրացիոն քաղաքականության հայեցակարգը
Պուտինը կոչ է արել ընթացիկ տարում ընդունել միգրացիոն քաղաքականության հայեցակարգը
Sputnik Արմենիա
Անհրաժեշտ է ուսումնասիրել միգրանտների էլեկտրոնային նույնականացում անցնելու հնարավորությունը: 05.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-05T15:46+0400
2025-03-05T15:46+0400
2025-03-05T15:46+0400
ռուսաստան
վլադիմիր պուտին
միգրանտ
օրենք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/05/86438264_0:0:3297:1856_1920x0_80_0_0_d94219ff8a3cc6ec9ff4618676c12db3.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՌԴ Պետական միգրացիոն քաղաքականության հայեցակարգը պետք է այս տարում հնարավորինս արագ ընդունվի, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։«Ընդգծում եմ, որ այս և մյուս նորամուծությունները պետք է արտացոլվեն պետական միգրացիոն քաղաքականության նորացված հայեցակարգում, որը պետք է ընդունել արդեն ընթացիկ տարում՝ որքան հնարավոր է արագ», - Ռուսաստանի ՆԳՆ կոլեգիայի ընդլայնված նիստի ընթացքում ասել է Պուտինը:Ռուսաստանի նախագահը նաև նշել է, որ անհրաժեշտ է ուսումնասիրել միգրանտների էլեկտրոնային նույնականացումանցնելու հնարավորությունը:Պուտինը նաև նշել է անօրինական միգրացիայի եղանակները կասեցնելու անհրաժեշտությունը՝ օգտագործելով միգրացիոն վերահսկողության ժամանակակից գործիքները: Այդ կապակցությամբ բոլոր համապատասխան հանձնարարություններն արդեն տրված են։Նշենք, որ 2025 թվականի հունվարին օտարերկրացիներն ու ապօրինի միգրանտները 17,3 %-ով ավելի շատ հանցագործություններ են կատարել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Ճշտվել է, որ մերձավոր արտերկրից ներգաղթածների կողմից կատարված հանցագործությունների չափաբաժինը կազմել է հանցագործությունների ընդհանուր թվի 84,2%-ը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/05/86438264_369:0:3098:2047_1920x0_80_0_0_69bc342d4c7a601ba37a32d17297a883.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, վլադիմիր պուտին, միգրանտ, օրենք
ռուսաստան, վլադիմիր պուտին, միգրանտ, օրենք
Պուտինը կոչ է արել ընթացիկ տարում ընդունել միգրացիոն քաղաքականության հայեցակարգը
Անհրաժեշտ է ուսումնասիրել միգրանտների էլեկտրոնային նույնականացում անցնելու հնարավորությունը:
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՌԴ Պետական միգրացիոն քաղաքականության հայեցակարգը պետք է այս տարում հնարավորինս արագ ընդունվի, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ընդգծում եմ, որ այս և մյուս նորամուծությունները պետք է արտացոլվեն պետական միգրացիոն քաղաքականության նորացված հայեցակարգում, որը պետք է ընդունել արդեն ընթացիկ տարում՝ որքան հնարավոր է արագ», - Ռուսաստանի ՆԳՆ կոլեգիայի ընդլայնված նիստի ընթացքում ասել է Պուտինը:
Ռուսաստանի նախագահը նաև նշել է, որ անհրաժեշտ է ուսումնասիրել միգրանտների էլեկտրոնային նույնականացումանցնելու հնարավորությունը:
«Ինչպես և պայմանավորվել էինք, ՆԳՆ-ն այլ պրոֆիլային ծառայությունների հետ միասին պետք է ուսումնասիրի թղթային միգրացիոն քարտից հրաժարվելու և արտասահմանից եկածների էլեկտրոնային նույնականացմանն անցնելու հնարավորությունը։ Այս և այլ նորամուծությունները պետք է արտացոլվեն միգրացիոն պետական քաղաքականության նորացված հայեցակարգում, որը պետք է ընդունել արդեն ընթացիկ տարում», - նշել է նա։
Պուտինը նաև նշել է անօրինական միգրացիայի եղանակները կասեցնելու անհրաժեշտությունը՝ օգտագործելով միգրացիոն վերահսկողության ժամանակակից գործիքները: Այդ կապակցությամբ բոլոր համապատասխան հանձնարարություններն արդեն տրված են։
Նշենք, որ 2025 թվականի հունվարին օտարերկրացիներն ու ապօրինի միգրանտները 17,3 %-ով ավելի շատ հանցագործություններ են կատարել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Ճշտվել է, որ մերձավոր արտերկրից ներգաղթածների կողմից կատարված հանցագործությունների չափաբաժինը կազմել է հանցագործությունների ընդհանուր թվի 84,2%-ը։