00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
58 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:03
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
12:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Исторический ликбез
Егор Яковлев: американцы – избранный народ?
15:04
23 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Искусство манипуляции: как в США рождался "черный пиар"
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տիգրան Աբրահամյան
Գործող իշխանությունն ինքնարդարանալու խնդիր է լուծում․ Տիգրան Աբրահամյան
17:12
3 ր
Արման Աբովյան
Ստեղծվել է «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը
17:15
6 ր
Հայկ Նահապետյան
Հայաստանը փորձադաշտ է դարձել 13 կենսաբանական լաբորատորիաներով․ Հայկ Նահապետյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պահքը ձեզ համար պահեք, ոչ թե ստատուս գրելու. Զաքարիա վարդապետ Բաղումյան

Բաժանորդագրվել
Տեր Զաքարիան խոսել է հոգևոր պարտության, հասարակության խնդիրների, պատասխանատվության և զղջման կարևորության մասին։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Պահքի շրջանում պետք է շեշտը դնել հոգևորի վրա և չկենտրոնանալ միայն ուտելիքի վրա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման խորհուրդ տվեց Մայր աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն, հոգեշնորհ տեր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։
«Եկեղեցու հայրերն ասում են` սատանան միշտ պահքի մեջ է, բայց չի դադարում մեղք գործելուց։ Մենք պահք չենք պահում ուրիշների համար, որ ցույց տանք` մենք պահք ենք պահում ու ավելի լավ քրիստոնյա ենք։ Մենք պահք ենք պահում մեզ համար, զորանալու», - ընդգծեց վարդապետը։
Նա խորհուրդ է տալիս ամեն օր Աստվածաշունչ կարդալ` սկսելով Նոր կտակարանից, Նարեկացի կարդալ, և, եթե հնարավորություն կա, անպայման այս ընթացքում գնալ եկեղեցի և մասնակցել պատարագների։ Վարդապետը հորդորում է Ներսես Շնորհալու «Հաւատով խոստովանիմ»–ը ընթերցել և վերընթերցել։
Բարով եկար, թթու մախոխ. ազգագրագետը երգով է ներկայացնում Մեծ պահքի ճաշացանկը
Տեր Զաքարիան ասում է` պահքը մտավոր ուխտագնացություն է։ Այն ինքնաքննությամբ, ապաշխարությամբ ու զղջմամբ կյանքը փոխելն է և Հարության տոնը մաքրված դիմավորելը։
«Մենք պահք ենք պահում ոչ թե նիհարելու կամ մարդկանց ցույց տալու համար, որ սա մոդայիկ է, այլ պահք ենք պահում, որովհետև ուզում ենք մեր կյանքը փոխել և Հարության տոնը դիմավորել իսկապես մաքրված, ազատված մեր մեղքերից», – նշեց Հայր սուրբը։
Նա նշեց, որ իր համար պահքի շրջանը ինքնանդրադարձի շրջան է, երբ վերլուծում է իր կյանքն ու անցած ուղին։ Հետևապես, մարդիկ կարող են այն օգտագործել տարբեր կախվածություններից ազատվելու, սխալները շտկելու համար։ Նա նշում է, որ մարդիկ պետք է այս շրջանն օգտագործեն հոգով զորանալու համար։
«Ապաշխարությունը երեք մասից է կախված։ Երբ մարդ զղջում է ` գիտակցում իր կատարած մեղքը, խոստովանում և հատուցում է։ Առանց այս երեք փուլերի չի կարող լինել։ Ապաշխարությունը ոչ թե լացուկոցի մասին է, այլ ուրախության։ Ըստ Սուրբ գրքի` հրեշտակները ուրախանում են յուրաքանչյուր ապաշխարողի համար», – նկատեց նա։
Ո՞րն է բուն Բարեկենդանի խորհուրդը. վաղվանից Մեծ Պահքն է սկսվում
Հոգևորականն ասում է` չկա մեղք, որը չի ներվում սրտանց զջման դեպքում, հետևապես, պահքի շրջանը հրավեր է յուրաքանչյուր քրիստոնյայի` ազատվել մեղքերից և մոտենալ Աստծուն։ Նա նկատեց, որ Հայ առաքելական եկեղեցին ունի ապաշխարության երկու կարգ ընդհանրական և անհատական։ Հոգևորականը խորհուրդ է տալիս ծանր մեղքերը խոստովանել անհատական խոստովանության ժամանակ։
Նա նաև խոսել է նաև հոգևոր պարտության, հասարակության խնդիրների, պատասխանատվության և զղջման կարևորության մասին։ Այս և այլ կարևոր թեմաների շուրջ ավելի մանրամասն` տեսանյութում։
Լրահոս
0