https://arm.sputniknews.ru/20250305/amnn-dadarecrel-e-hetakhuzakan-tvjalneri-pvokhanakumy-ukrainaji-het-ft-86440910.html
ԱՄՆ–ն դադարեցրել է հետախուզական տվյալների փոխանակումը Ուկրաինայի հետ. FT
ԱՄՆ–ն դադարեցրել է հետախուզական տվյալների փոխանակումը Ուկրաինայի հետ. FT
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Daily Mail-ը գրել էր, որ ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիային արգելել է ամերիկյան հետախուզական տվյալները փոխանցել Ուկրաինային: 05.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-05T16:59+0400
2025-03-05T16:59+0400
2025-03-05T17:09+0400
դոնալդ թրամփ
ամն
մեծ բրիտանիա
վլադիմիր զելենսկի
արտաքին հետախուզության ծառայություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/01/69477864_0:0:1600:901_1920x0_80_0_0_1a4c697b3eeb88df74a0b8d92d28d06a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ԱՄՆ-ն դադարեցրել է հետախուզական տվյալների տրամադրումն Ուկրաինային, սակայն շարունակում է Ռուսաստանի և Ուկրաինայի մասին տեղեկություններ փոխանցել իր մերձավոր դաշնակիցներին։ Այս մասին հայտնում է Financial Times թերթը՝ վկայակոչելով պաշտոնյաներին:Ավելի վաղ Daily Mail պարբերականը հայտնել էր, որ Ուկրաինային ռազմական օգնության դադարեցման ֆոնին ԱՄՆ-ն արգելել է Մեծ Բրիտանիային Կիևի հետ կիսել ամերիկյան հետախուզության տվյալները: Նշվում էր, որ ԱՄՆ-ն խստորեն վերահսկելու է իր հետախուզական տվյալների տարածումը Կիևում տեղակայված գործակալությունների միջոցով: ԱՄՆ–ի հետ գործարքի ստորագրումը չեղարկվել է, Թրամփը Զելենսկուն խնդրել է հեռանալ. տեսանյութՄինչ այդ Թրամփն ասել էր, որ ԱՄՆ-ի ծախսերը փոխհատուցելու համար ինքը ցանկանում է Ուկրաինայի հետ գործարք կնքել հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ: Թրամփի և Զելենսկու հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 28-ին և ավարտվել վիճաբանությամբ, ինչով պայմանավորված՝ Զելենսկին ժամանակից շուտ լքել է Սպիտակ տունը, իսկ գործարքը չեղարկվել է։ Մասնավորապես, Թրամփը Զելենսկուն մեղադրել է, որ նա «խաղում է Երրորդ համաշխարհային պատերազմը սկսելու վտանգի հետ» և պատրաստ չէ խաղաղության։
ամն
մեծ բրիտանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/01/69477864_99:0:1522:1067_1920x0_80_0_0_34d773949060a12964c0f78a4782c3e7.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դոնալդ թրամփ, ամն, մեծ բրիտանիա, վլադիմիր զելենսկի, արտաքին հետախուզության ծառայություն
դոնալդ թրամփ, ամն, մեծ բրիտանիա, վլադիմիր զելենսկի, արտաքին հետախուզության ծառայություն
ԱՄՆ–ն դադարեցրել է հետախուզական տվյալների փոխանակումը Ուկրաինայի հետ. FT
16:59 05.03.2025 (Թարմացված է: 17:09 05.03.2025) Ավելի վաղ Daily Mail-ը գրել էր, որ ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիային արգելել է ամերիկյան հետախուզական տվյալները փոխանցել Ուկրաինային:
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ԱՄՆ-ն դադարեցրել է հետախուզական տվյալների տրամադրումն Ուկրաինային, սակայն շարունակում է Ռուսաստանի և Ուկրաինայի մասին տեղեկություններ փոխանցել իր մերձավոր դաշնակիցներին։ Այս մասին հայտնում է
Financial Times թերթը՝ վկայակոչելով պաշտոնյաներին:
«Վաշինգտոնը սառեցրել է Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցման ուղիները, բայց դեռևս Ռուսաստանի և Ուկրաինայի մասին հետախուզական տվյալներ է տրամադրում իր մերձավոր դաշնակիցներին, այդ թվում՝ Մեծ Բրիտանիային», - գրում է պարբերականը։
Ավելի վաղ Daily Mail պարբերականը հայտնել էր, որ Ուկրաինային ռազմական օգնության դադարեցման ֆոնին ԱՄՆ-ն արգելել է Մեծ Բրիտանիային Կիևի հետ կիսել ամերիկյան հետախուզության տվյալները: Նշվում էր, որ ԱՄՆ-ն խստորեն վերահսկելու է իր հետախուզական տվյալների տարածումը Կիևում տեղակայված գործակալությունների միջոցով:
Մինչ այդ Թրամփն ասել էր, որ ԱՄՆ-ի ծախսերը փոխհատուցելու համար ինքը ցանկանում է Ուկրաինայի հետ գործարք կնքել հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ: Թրամփի և Զելենսկու հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 28-ին և ավարտվել վիճաբանությամբ, ինչով պայմանավորված՝ Զելենսկին ժամանակից շուտ լքել է Սպիտակ տունը, իսկ գործարքը չեղարկվել է։ Մասնավորապես, Թրամփը Զելենսկուն մեղադրել է, որ նա «խաղում է Երրորդ համաշխարհային պատերազմը սկսելու վտանգի հետ» և պատրաստ չէ խաղաղության։