https://arm.sputniknews.ru/20250301/trampy-handznararel-e-usumnasirel-kievin-zenqi-matakararumy-dadarecnelu-hnaravvorutjuny-86296085.html
Թրամփը հանձնարարել է ուսումնասիրել Կիևին զենքի մատակարարումը դադարեցնելու հնարավորությունը
Թրամփը հանձնարարել է ուսումնասիրել Կիևին զենքի մատակարարումը դադարեցնելու հնարավորությունը
Sputnik Արմենիա
Մինչ այդ՝ ԱՄՆ նախագահը կսպասի ուկրաինական իշխանությունների հետագա քայլերին։ 01.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-01T15:43+0400
2025-03-01T15:43+0400
2025-03-03T09:57+0400
վլադիմիր զելենսկի
դոնալդ թրամփ
ամն
ուկրաինա
սպառազինություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/1c/86282952_0:57:1024:633_1920x0_80_0_0_650bece8525f63e8fffaeb79817ce199.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկու հետ վիճաբանությունից հետո Ազգային անվտանգության աշխատակազմին կարգադրել է ստուգել, թե արդյոք Վաշինգտոնը կարող է ժամանակավորապես կամ ամբողջությամբ դադարեցնել զենքի մատակարարումն Ուկրաինա, հայտնում է Wall Street Journal թերթը:Ավելի վաղ Washington Post թերթը հայտնել էր, որ Թրամփի վարչակազմը քննարկում է Ուկրաինային ռազմական օգնության բոլոր ընթացիկ մատակարարումները դադարեցնելու հնարավորությունը՝ Սպիտակ տանը Վլադիմիր Զելենսկու հետ ունեցած վեճից հետո:Ինչպես նշում է թերթը՝ վկայակոչելով Թրամփի խորհրդականին, ամերիկացի առաջնորդը դեռ նախընտրում է սպասել Զելենսկու հետագա գործողություններին:Ավելի վաղ The New York Times թերթը գրել էր, որ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկու հետ վիճաբանությունից հետո կարող է արգելել ուկրաինական բանակին ԱՄՆ հետախուզական տվյալներ տրամադրել:Պենտագոնի տվյալներով՝ երկրի պաշտպանության նախարարությունից մոտ 3,85 մլրդ դոլար է մնացել Ուկրաինայի ֆինանսավորման համար Կոնգրեսի կողմից լիազորված միջոցներից, գրում է պարբերականը։ Հակամարտության ողջ ընթացքում Պենտագոնը ավելի քան 34 մլրդ դոլարի ռազմական օգնության 72 խմբաքանակ է ուղարկել։ Թրամփն ու Զելենսկին վիճել են Վաշինգտոնում մեկնարկած հանդիպման ժամանակԹրամփի և Զելենսկու հանդիպումը տեղի է ունեցել ուրբաթ օրը Վաշինգտոնում, այն վերաճել է լեզվակռվի: ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հազվագյուտ մետաղների վերաբերյալ գործարքի ստորագրումը չեղյալ է հայտարարվել, չնայած ամեն ինչ պատրաստ էր, և Զելենսկին ստիպված լքել է Սպիտակ տունը: Թրամփը հայտարարել է, որ Զելենսկու մոտ ցանկություն չի տեսնում կարգավորել Ռուսաստանի հետ հակամարտությունը։
ամն
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/1c/86282952_53:0:972:689_1920x0_80_0_0_b6c389b6a07ce2bfdd0a8d634ede3b25.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր զելենսկի, դոնալդ թրամփ, ամն, ուկրաինա, սպառազինություն
վլադիմիր զելենսկի, դոնալդ թրամփ, ամն, ուկրաինա, սպառազինություն
Թրամփը հանձնարարել է ուսումնասիրել Կիևին զենքի մատակարարումը դադարեցնելու հնարավորությունը
15:43 01.03.2025 (Թարմացված է: 09:57 03.03.2025) Մինչ այդ՝ ԱՄՆ նախագահը կսպասի ուկրաինական իշխանությունների հետագա քայլերին։
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկու հետ
վիճաբանությունից հետո Ազգային անվտանգության աշխատակազմին կարգադրել է ստուգել, թե արդյոք Վաշինգտոնը կարող է ժամանակավորապես կամ ամբողջությամբ դադարեցնել զենքի մատակարարումն Ուկրաինա, հայտնում է Wall Street Journal թերթը:
Ավելի վաղ Washington Post թերթը հայտնել էր, որ Թրամփի վարչակազմը քննարկում է Ուկրաինային ռազմական օգնության բոլոր ընթացիկ մատակարարումները դադարեցնելու հնարավորությունը՝ Սպիտակ տանը Վլադիմիր Զելենսկու հետ ունեցած վեճից հետո:
«Վիճահարույց հանդիպումից կարճ ժամանակ անց Թրամփը կարգադրել է Ազգային անվտանգության ոլորտի բարձրաստիճան աշխատակիցներին ստուգել, թե արդյոք ԱՄՆ-ն կարող է ժամանակավորապես կամ ամբողջությամբ դադարեցնել Ուկրաինային սպառազինության ընթացիկ մատակարարումները», - ասվում է նյութում, որը հղում է անում ամերիկացի պաշտոնյային:
Ինչպես նշում է թերթը՝ վկայակոչելով Թրամփի խորհրդականին, ամերիկացի առաջնորդը դեռ նախընտրում է սպասել Զելենսկու հետագա գործողություններին:
Ավելի վաղ The New York Times թերթը գրել էր, որ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկու հետ վիճաբանությունից հետո կարող է արգելել ուկրաինական բանակին ԱՄՆ հետախուզական տվյալներ տրամադրել:
Պենտագոնի տվյալներով՝ երկրի պաշտպանության նախարարությունից մոտ 3,85 մլրդ դոլար է մնացել Ուկրաինայի ֆինանսավորման համար Կոնգրեսի կողմից լիազորված միջոցներից, գրում է պարբերականը։ Հակամարտության ողջ ընթացքում Պենտագոնը ավելի քան 34 մլրդ դոլարի ռազմական օգնության 72 խմբաքանակ է ուղարկել։
Թրամփի և Զելենսկու հանդիպումը տեղի է ունեցել ուրբաթ օրը Վաշինգտոնում, այն վերաճել է լեզվակռվի: ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հազվագյուտ մետաղների վերաբերյալ գործարքի ստորագրումը չեղյալ է հայտարարվել, չնայած ամեն ինչ պատրաստ էր, և Զելենսկին ստիպված լքել է Սպիտակ տունը: Թրամփը հայտարարել է, որ Զելենսկու մոտ ցանկություն չի տեսնում կարգավորել Ռուսաստանի հետ հակամարտությունը։