00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:27
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:54
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Որպեսզի Շվեյցարիան միջնորդ հանդիսանա. ՀՀ ՀԿ-ները գերիների հարցով դիմել են նաև ԱԳՆ

© SputnikՀՀ ՀԿ-ները գերիների հարցով դիմել են նաև ԱԳՆ
ՀՀ ՀԿ-ները գերիների հարցով դիմել են նաև ԱԳՆ - Sputnik Արմենիա, 1920, 04.03.2025
Բաժանորդագրվել
Շեշտվում է՝ պետք է շտապ բժշկական օգնություն կազմակերպել Ռուբեն Վարդանյանի համար:
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Հայաստանյան շուրջ 40 հասարակական կազմակերպություններ դիմել են ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին ու Շվեյցարիայի նախագահ Կարին Քելլեր-Զուտերին՝ Բաքվում պահվող հայ գերիների հարցով։
Այսօր համապատասխան նամակները հանձնվել են ՀՀ արտգործնախարություն ու Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատուն։
ՀՀ արտգործնախարության մոտ հավաքվածներից Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հիշեցրեց՝ Ադրբեջանում պատանդառված անձինք ՀՀ քաղաքացի են։
© Sputnik / Aram Nersesyan Արտակ Բեգլարյան
Артак Бегларян на акции протеста по вопросу армянских пленных в Баку (4 марта 2025). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 04.03.2025
Արտակ Բեգլարյան
Այդ պատճառով Հայաստանը պետք է դիմի Շվեյցարիային, որ նա, որպես չեզոք երկիր, իր հերթին դիմի Ադրբեջանին հասնի նրան, որ ՀՀ քաղաքացիներն օգտվեն հյուպատոսական ծառայությունից, Շվեյցարիայի հյուպատոսն Ադրբեջանում պարբերական այցելություն ունենա այնտեղ գտնվող ՀՀ քաղաքացիներին։
Նշվում է նաև, որ պետք է շտապ բժշկական օգնություն կազմակերպել Ռուբեն Վարդանյանի համար:
Հավելենք՝ երեկ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հայտնել էր, որ Ադրբեջանում քննարկվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի փակման հնարավորությունը: Մինչ օրս հայ գերիների հետ կապը քիչ թե շատ ապահովվում է այդ կառույցի միջոցով։
Հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:
Փետրվարի 26-ին, հայտնի դարձավ,, որ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, քանի որ նա ադրբեջանական բանտում փետրվարի 19–ից հացադուլ է սկսել։
Լրահոս
0