https://arm.sputniknews.ru/20250304/irany-patrast-che-ir-arajnvordi-nvastacmany-karavarutjuny-amn-i-het-banakcelu-masin-86401180.html
Իրանը պատրաստ չէ իր առաջնորդի նվաստացմանը. Մոհաջերանին` ԱՄՆ-ի հետ բանակցելու մասին
Իրանը պատրաստ չէ իր առաջնորդի նվաստացմանը. Մոհաջերանին` ԱՄՆ-ի հետ բանակցելու մասին
Sputnik Արմենիա
Թեհրանը հասկացրել է, որ մտադիր չէ բանակցել Վաշինգտոնի հետ, եթե դա անցկացվելու է անհարգալից կերպով։ 04.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-04T16:08+0400
2025-03-04T16:08+0400
2025-03-04T16:34+0400
իրանի իսլամական հանրապետություն
բանակցություն
ամն
ուկրաինա
վլադիմիր զելենսկի
դոնալդ թրամփ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/03/25597529_0:86:1601:986_1920x0_80_0_0_1d28db970c65edd738241feb62d23edb.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. ԱՄՆ-ի կողմից «առավելագույն ճնշման» քաղաքականությունը խնդիրներ է ստեղծել Իրանի համար, սակայն իրանական հասարակությունը պատրաստ չէ ականատես լինել այն նվաստացմանը, որը զգացել է Ուկրաինան նախագահ Վլադիմիր Զելենսկու և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանակցությունների ժամանակ: Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին։ԱՄՆ–ն շարունակում է ՌԴ–ի հետ քննարկումը դիվանագիտական աշխատանքի և Ուկրաինայի շուրջ. ՈւոլցՆրա հայտարարությունը հնչել է Սպիտակ տանը վերջերս տեղի ունեցած միջադեպի ֆոնին, որտեղ Ուկրաինայի ընդերքի շահագործման մասին համաձայնագրի ստորագրման ժամանակ Դոնալդ Թրամփը խստորեն քննադատել էր Վլադիմիր Զելենսկուն: ԱՄՆ նախագահը պահանջում էր համաձայնել հրադադարին և դադարեցնել Ռուսաստանի քննադատությունը, իսկ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Զելենսկուն անվանել էր «դեմոկրատների համար անշնորհակալ քարոզիչ»։ Արդյունքում Կիևի պատվիրակությունը հեռացվել է Սպիտակ տնից, իսկ համաձայնագիրն այդպես էլ չի ստորագրվել։ Ավելի ուշ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը հայտարարել է, որ Զելենսկուն անհրաժեշտ է «ուշքի գալ», հակառակ դեպքում Ուկրաինան պետք է ղեկավարի «մեկ ուրիշը» ։Այս համատեքստում Թեհրանը հասկացրել է, որ մտադիր չէ բանակցել Վաշինգտոնի հետ, եթե դա իրականացվի անհարգալից կերպով։Ավելի վաղ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել էր իրանական նավթի մատակարարման հետ կապված միջնորդների և նավային տրանսպորտի դեմ պատժամիջոցների նոր փուլ, ինչը դարձել է «առավելագույն ճնշման» քաղաքականությանը վերադառնալու ռազմավարության մաս:Դրա հետ մեկտեղ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, ելույթ ունենալով խորհրդարանում, խոստովանել է, որ մտադիր էր վերսկսել բանակցությունները Վաշինգտոնի հետ միջուկային գործարքի և պատժամիջոցների շուրջ, սակայն այդ նախաձեռնությունն արգելափակել է երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին:Իրանն ԱՄՆ-ի ճնշման ներքո չի բանակցի միջուկային գործարքի շուրջ. ԱԳՆՄիևնույն ժամանակ, Թեհրանը շարունակում է շփումները Եվրոպայի հետ։ Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբ-Աբադին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի իրականացման շուրջ բանակցություններ վարել Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի հետ միջուկային ծրագրի վերաբերյալ:Ինքը՝ Դոնալդ Թրամփը, ստանձնելով պաշտոնը, պատրաստակամություն է հայտնել նոր գործարք կնքել Իրանի հետ՝ ռազմական հակամարտությունից խուսափելու համար: Նա առաջարկել է մշակել «վերիֆիկացված» միջուկային համաձայնագիր, որը թույլ կտար Թեհրանին զարգանալ և բարգավաճել:Ալի Խամենեին, սակայն, խստորեն մերժել է երկխոսության հնարավորությունը՝ հայտարարելով, որ փորձը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններն անհիմն են և Իրանի ոչ մի խնդիր չեն լուծի:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/03/25597529_86:0:1513:1070_1920x0_80_0_0_562d02dfbcee712bd33ef9be551b6e71.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, բանակցություն, ամն, ուկրաինա, վլադիմիր զելենսկի, դոնալդ թրամփ
իրանի իսլամական հանրապետություն, բանակցություն, ամն, ուկրաինա, վլադիմիր զելենսկի, դոնալդ թրամփ
Իրանը պատրաստ չէ իր առաջնորդի նվաստացմանը. Մոհաջերանին` ԱՄՆ-ի հետ բանակցելու մասին
16:08 04.03.2025 (Թարմացված է: 16:34 04.03.2025) Թեհրանը հասկացրել է, որ մտադիր չէ բանակցել Վաշինգտոնի հետ, եթե դա անցկացվելու է անհարգալից կերպով։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. ԱՄՆ-ի կողմից «առավելագույն ճնշման» քաղաքականությունը խնդիրներ է ստեղծել Իրանի համար, սակայն իրանական հասարակությունը պատրաստ չէ ականատես լինել այն նվաստացմանը, որը զգացել է Ուկրաինան նախագահ Վլադիմիր Զելենսկու և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանակցությունների ժամանակ: Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին։
Նրա հայտարարությունը հնչել է Սպիտակ տանը վերջերս տեղի ունեցած միջադեպի ֆոնին, որտեղ Ուկրաինայի ընդերքի շահագործման մասին համաձայնագրի ստորագրման ժամանակ Դոնալդ Թրամփը խստորեն քննադատել էր Վլադիմիր Զելենսկուն: ԱՄՆ նախագահը պահանջում էր համաձայնել հրադադարին և դադարեցնել Ռուսաստանի քննադատությունը, իսկ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Զելենսկուն անվանել էր «դեմոկրատների համար անշնորհակալ քարոզիչ»։ Արդյունքում Կիևի պատվիրակությունը հեռացվել է Սպիտակ տնից, իսկ համաձայնագիրն այդպես էլ չի ստորագրվել։ Ավելի ուշ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը հայտարարել է, որ Զելենսկուն անհրաժեշտ է «ուշքի գալ», հակառակ դեպքում Ուկրաինան պետք է ղեկավարի «մեկ ուրիշը» ։
Այս համատեքստում Թեհրանը հասկացրել է, որ մտադիր չէ բանակցել Վաշինգտոնի հետ, եթե դա իրականացվի անհարգալից կերպով։
«Բանակցությունները բարի կամքի ակտ են. դրանք չի կարելի պարտադրել։ «Առավելագույն ճնշումն» արդեն փորձարկվել է մեզ վրա։ Այո', դա մեզ անախորժություններ է պատճառել, բայց մենք պատրաստ չենք ականատես լինել այնպիսի նվաստացման, ինչպես ուկրաինացի ժողովուրդը տեսավ»,- հայտարարել է Մոհաջերանին՝ պատասխանելով ԱՄՆ-ի հետ միջնորդավորված բանակցությունների հնարավորության մասին հարցին։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել էր իրանական նավթի մատակարարման հետ կապված միջնորդների և նավային տրանսպորտի դեմ պատժամիջոցների նոր փուլ, ինչը դարձել է «առավելագույն ճնշման» քաղաքականությանը վերադառնալու ռազմավարության մաս:
Դրա հետ մեկտեղ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, ելույթ ունենալով խորհրդարանում, խոստովանել է, որ մտադիր էր վերսկսել բանակցությունները Վաշինգտոնի հետ միջուկային գործարքի և պատժամիջոցների շուրջ, սակայն այդ նախաձեռնությունն արգելափակել է երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին:
Միևնույն ժամանակ, Թեհրանը շարունակում է շփումները Եվրոպայի հետ։ Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբ-Աբադին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի իրականացման շուրջ բանակցություններ վարել Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի հետ միջուկային ծրագրի վերաբերյալ:
Ինքը՝ Դոնալդ Թրամփը, ստանձնելով պաշտոնը, պատրաստակամություն է հայտնել նոր գործարք կնքել Իրանի հետ՝ ռազմական հակամարտությունից խուսափելու համար: Նա առաջարկել է մշակել «վերիֆիկացված» միջուկային համաձայնագիր, որը թույլ կտար Թեհրանին զարգանալ և բարգավաճել:
Ալի Խամենեին, սակայն, խստորեն մերժել է երկխոսության հնարավորությունը՝ հայտարարելով, որ փորձը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններն անհիմն են և Իրանի ոչ մի խնդիր չեն լուծի: