https://arm.sputniknews.ru/20250225/irann-amn-i-tshnshman-nerqvo-chi-banakci-mijukajin-gvortsarqi-shurj-agn-86141981.html
Իրանն ԱՄՆ-ի ճնշման ներքո չի բանակցի միջուկային գործարքի շուրջ. ԱԳՆ
Իրանն ԱՄՆ-ի ճնշման ներքո չի բանակցի միջուկային գործարքի շուրջ. ԱԳՆ
Sputnik Արմենիա
Արտգործնախարարը նշել է, որ Իրանը միջուկային ծրագրի վերաբերյալ հստակ դիրքորոշում ունի։ 25.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-25T18:01+0400
2025-02-25T18:01+0400
2025-02-25T18:01+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
բանակցություն
աբբաս արաղչի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/19/86139984_60:0:1600:866_1920x0_80_0_0_ce6ec712383d291d6e4a015b53a7b443.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Թեհրանը Վաշինգտոնի հետ միջուկային գործարքի շուրջ չի բանակցի, քանի դեռ ԱՄՆ-ն Իրանի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականություն է վարում: Այս հայտարարությունն արել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ռուս գործընկերոջ` Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։Սերգեյ Լավրովն իր հերթին նշել է, որ Ռուսաստանն ու Իրանը տրամադրված են ելք գտնել իրանական միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրավիճակից, և այս հարցում հնարավորություն կա դիվանագիտության համար:«Շատ է խոսվել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ Համոզված ենք, որ դիվանագիտության համար հնարավորություն կա, որը չի կարելի անտեսել։ Պետք է այն առավելագույնս արդյունավետ օգտագործել՝ առանց որևէ սպառնալիքի և ինչ-որ ուժային լուծումների ակնարկների։ Այս իրավիճակից, որը ստեղծել է ոչ թե Իրանը, այլ մեր արևմտյան գործընկերները, դուրս գալու համար մենք տրամադրված ենք շարունակել ընդունելի հանգուցալուծումների որոնումը», - ասել է Լավրովը։Հիշեցնենք` 2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք կնքեցին՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (ԳՀՀԾ), որը ենթադրում էր պատժամիջոցների վերացում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն Դոնալդ Թրամփի օրոք դուրս եկավ ԳՀՀԾ-ից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Ի պատասխան Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից:Ջո Բայդենի վարչակազմի` համաձայնագիրը վերականգնելու փորձերը հաջողությամբ չպսակվեցին, քանի որ Իրանը երաշխիքներ և պատժամիջոցների ամբողջական վերացում էր պահանջում։Ռուսաստանն աջակցում է հարցի դիվանագիտական կարգավորմանը և շարունակում է Իրանի հետ համագործակցությունը ատոմային ոլորտում` ներառյալ «Բուշեր» ԱԷԿ-ի կառուցումը: Միևնույն ժամանակ Թեհրանն ավելացնում է հարստացված ուրանի ծավալները, ինչը մտահոգում է ՄԱԳԱՏԷ-ին և արևմտյան երկրներին: Իրավիճակի կարգավորման շուրջ բանակցությունները շարունակվում են։Թեհրանում ԱՄՆ-ի հետ միջուկային գործարքի չեն գնա և պատրաստ են արձագանքել սպառնալիքներին
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/19/86139984_291:0:1446:866_1920x0_80_0_0_26f28a294db47232afa9c0e66ad3a222.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, բանակցություն, աբբաս արաղչի
իրանի իսլամական հանրապետություն, ամն, բանակցություն, աբբաս արաղչի
Իրանն ԱՄՆ-ի ճնշման ներքո չի բանակցի միջուկային գործարքի շուրջ. ԱԳՆ
Արտգործնախարարը նշել է, որ Իրանը միջուկային ծրագրի վերաբերյալ հստակ դիրքորոշում ունի։
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Թեհրանը Վաշինգտոնի հետ միջուկային գործարքի շուրջ չի բանակցի, քանի դեռ ԱՄՆ-ն Իրանի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականություն է վարում: Այս հայտարարությունն արել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ռուս գործընկերոջ` Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
«Ինչ վերաբերում է միջուկային գործարքի շուրջ բանակցություններին, Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը միանգամայն պարզ է` մենք չենք բանակցի ճնշման, պատժամիջոցների ներքո, ուստի միջուկային հարցի շուրջ մեր և ԱՄՆ-ի միջև ուղիղ բանակցություններ հնարավոր չեն, քանի դեռ գործադրվում է առավելագույն ճնշում», - ասել է Արաղչին:
Սերգեյ Լավրովն իր հերթին նշել է, որ Ռուսաստանն ու Իրանը տրամադրված են ելք գտնել իրանական միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրավիճակից, և այս հարցում հնարավորություն կա դիվանագիտության համար:
«Շատ է խոսվել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ Համոզված ենք, որ դիվանագիտության համար հնարավորություն կա, որը չի կարելի անտեսել։ Պետք է այն առավելագույնս արդյունավետ օգտագործել՝ առանց որևէ սպառնալիքի և ինչ-որ ուժային լուծումների ակնարկների։ Այս իրավիճակից, որը ստեղծել է ոչ թե Իրանը, այլ մեր արևմտյան գործընկերները, դուրս գալու համար մենք տրամադրված ենք շարունակել ընդունելի հանգուցալուծումների որոնումը», - ասել է Լավրովը։
Հիշեցնենք` 2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք կնքեցին՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (ԳՀՀԾ), որը ենթադրում էր պատժամիջոցների վերացում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն Դոնալդ Թրամփի օրոք դուրս եկավ ԳՀՀԾ-ից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Ի պատասխան Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից:
Ջո Բայդենի վարչակազմի` համաձայնագիրը վերականգնելու փորձերը հաջողությամբ չպսակվեցին, քանի որ Իրանը երաշխիքներ և պատժամիջոցների ամբողջական վերացում էր պահանջում։
Ռուսաստանն աջակցում է հարցի դիվանագիտական կարգավորմանը և շարունակում է Իրանի հետ համագործակցությունը ատոմային ոլորտում` ներառյալ «Բուշեր» ԱԷԿ-ի կառուցումը: Միևնույն ժամանակ Թեհրանն ավելացնում է հարստացված ուրանի ծավալները, ինչը մտահոգում է ՄԱԳԱՏԷ-ին և արևմտյան երկրներին: Իրավիճակի կարգավորման շուրջ բանակցությունները շարունակվում են։