00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
15:19
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոչ ձեզ կհաճոյախոսեմ, ոչ էլ երկրի փաստաբանը կլինեմ. ի՞նչ քննարկեցին Պապոյանը և գործարարները

© Sputnik / Artak AghababyanԲողոքի ակցիա կառավարության շենքի դիմաց
Բողոքի ակցիա կառավարության շենքի դիմաց - Sputnik Արմենիա, 1920, 03.03.2025
Բաժանորդագրվել
Տնտեսվարողները Պապոյանից և պետությունից պահանջում էին շահութահարկի ամբողջ կոնցեպտը չխաթարել ու թողնել, որպեսզի աշխատեն այնպես, ինչպես մինչ այս է եղել։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպեց շահութահարկի բարձրացման դեմ բողոքող տնտեսվարողների հետ և հայտնեց, որ պետությունը ցանկանում է, որպեսզի գործարարները փաստաթղթավորված աշխատեն, ինչի շնորհիվ հարկային բեռը մեծ չի լինի։
Նշենք, որ առավոտից հերթական անգամ տնտեսվարողները կառավարության շենքի դիմաց էին ու իրենց բողոքն էին հայտնում շահութահարկի բարձրացման դեմ, չնայած կառավարությունը փետրվարի 27-ին կայացած նիստում որոշ փոփոխություններ մտցրեց։ Ըստ դրա` ՀՀ–ում շրջհարկ վճարողների համար անցումային շրջան է սահմանվել։
«Այս հանդիպման ընթացքում չեմ ակնկալում, որ ձեր բոլոր հարցերին պատասխաններ կտրվեն, որովհետև դրանց մեծ մասին արդեն պատասխանել ենք։ Իմ կարծիքով` և՛ փաստարկների, և՛ հակափաստարկների մեջ ճշմարտություններ կան։ Մեր երկրի ամենամեծ պրոբլեմը երբեմն որոշ խոշոր բիզնեսմենների մեջ է, որոնք հաճախ աշխատում են չփաստաթղթավորված ու իրենց հետևից մյուսներին էլ տանում են չփաստաթղթավորման։ Ես այսօր չեմ փորձի պետության փաստաբանը լինել, ոչ էլ կփորձեմ ձեզ հաճոյախոսել` թե այսպես կամ այնպես կանենք»,– նշեց Պապոյանը։
Տնտեսվարողները շեշտեցին, որ իրենք այսօր գործադուլ են անում, որպեսզի վաղն իրենց համար ավելի լավ լինի։
«Այսօր Գործարարների օրն է, 55 000 մարդ երկիր է պահում։ Մենք հենց այսօր գործադուլ ենք անում, որ վաղվա մեր գործը ձեռքներիցս չգնա։ Բոլորիս գցում եք կոլապսի մեջ, որ խոշորներին լավ լինի։ Մի կողմից դժվարացնում եք մեր աշխատանքը, մյուս կողմից էլ աջակցության ծրագրեր առաջարկում։ Թողեք աշխատենք, մի վախեցրեք էդ փաստաթղթավորմամբ ու գույքագրմամբ։ Շահութահարկի ամբողջ կոնցեպտը մի խաթարեք»,– ասացին տնտեսվարողները։
Ի պատասխան` էկոնոմիկայի նախարարը շեշտեց` եթե ամեն ինչ այսօր փաստաթղթավորված լիներ, ապա հարկային բեռը բացարձակ մեծ չէր լինի, այլ ընդհակառակը` դեռ մի բան էլ կնվազեր։ Պապոյանը վստահեցրեց, որ նախարարությունը տնտեսվարողների շահերի թիվ մեկ պաշտպանն է։ Նա նաև տնտեսվարողխներին խնդրեց հստակ մատնանշել պրոբլեմը, որպեսզի միասին լուծում գտնեն։
«Մենք կարող ենք միասին լուծում գտնել, կամ եթե դուք առաջարկեք, ավելի լավ։ Չե՞ք առաջարկի՝ ժամանակ տվեք, մենք գնանք մտածենք, գանք ասենք, որ այսինչ խնդրի համար տվյալ լուծումն ենք մտածել, եթե ասեք վատն է, կգնանք նոր բան կմտածենք կամ կլավարկենք մեր առաջարկը»,– նշեց Պապոյանը։
Հայաստանում հարկերի աճը կմեծացնի ստվերային բիզնեսը և բնակչության արտահոսքը. Քառյան
Նա առաջարկեց ամիսը մեկ հանդիպել տնտեսվարողների հետ ու խնդրին լուծում գտնել, այնքան ժամանակ, մինչև այն հարմար կլինի բոլոր կողմերի համար։
Նախարարը հանդիպման վերջում նաև առաջարկեց` որպեսզի նախարարություն–գործարար միջավայր համագործակցություն լինի, գերատեսչության «Ֆեյսբուքի» էջում որպես նախագիծ կտեղադրեն իրենց առաջարկը, ինչից հետո տնտեսվարողները յուրաքանչյուր կետի մասով էլփոստին կգրեն սեփական առաջարկները։ Պապոյանն ընդգծեց` կդիտարկեն բոլոր նամակները ու կփորձեն զտել դրանք։
Քննարկումներից հետո տնտեսվարողներից մի քանիսը հույս հայտնեցին, որ այնուամենայնիվ լուծում կստանան իրենց բարձրացրած խնդիրները։ Մի մասն էլ նշեց, որ իրենց մոտ տպավորություն է, թե սխալ նախարարություն էին եկել ու ի վերջո շահութահարկի թանկացման վերաբերյալ հարցը դժվար էլ լուծում ստանա։
Հավելենք, որ այսօրվա ակցիայի ժամանակ «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի համահիմնադիր նախագահ Հակոբ Ավագյանն էլ ընդգծեց, որ միասնական պահանջ կա` կասեցնել օրենքի ուժի մեջ մտած ժամկետը։ Նա նաև նշեց, որ խեղաթյուրվել է շահութահարկի գաղափարախոսությունը, որն ամբողջ աշխարհում նույնն է` պարզ և տեսանելի հարկատեսակ։
Հիշեցնենք, որ մինչև հուլիսի 1–ը ՀՀ կառավարությունը կաջակցի, որպեսզի շրջանառության հարկ վճարող տնտեսվարողները կարողանան հարկային ցածր բեռի սահմաններում իրացնել նախկինում` առանց փաստաթղթերի ձեռք բերած իրենք ապրանքային մնացորդները։
Լրահոս
0