00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
16:38
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
2 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
41 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում հարկերի աճը կմեծացնի ստվերային բիզնեսը և բնակչության արտահոսքը. Քառյան

© Sputnik / Aram NersesyanԱրա Քառյան
Արա Քառյան - Sputnik Արմենիա, 1920, 27.02.2025
Արա Քառյան
Բաժանորդագրվել
Փոքր և միջին բիզնեսի համար բարձրացնելով հարկերը՝ Հայաստանի կառավարությունն ակնկալում է մեծացնել հարկերի հավաքագրումը, մինչդեռ փորձագետը հակառակ կարծիք ունի։
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի - Sputnik. Հայաստանում փոքր և միջին բիզնեսի համար հարկերի բարձրացումը կարող է հանգեցնել այդ ձեռնարկությունների մի մասի փակման և դրանց սեփականատերերի ու աշխատակիցների հարկադրված արտագաղթի այն երկրներ, որտեղ գործարարներին առաջարկում են հարկման ավելի հարմարավետ ռեժիմ: Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց «Լոգիկա» անկախ գործարար և ֆինանսատնտեսական հետազոտությունների կենտրոնի նախագահ, տնտեսագիտության թեկնածու, ԵՊՀ և ՀՌՀ դոցենտ Արա Քառյանը։
Նրա խոսքով՝ ոչ միայն Հայաստանում, այլև, օրինակ, Գերմանիայում և աշխարհի այլ երկրներում փոքր և միջին բիզնեսը տնտեսության շարժիչ ուժն է, որն ապահովում է ոլորտի ճկունությունը, ինչպես նաև խոշոր բիզնեսի ներկայացուցիչների համար ստեղծում է մանևրելու հնարավորություն:
«Հայաստանի ներկայիս իշխանություններն ասում են, թե փոքր և միջին բիզնեսին արտոնություններ են տրվել՝ ժամանակի ընթացքում ոլորտի ուժեղացման և ավելի բարձր հարկեր վճարելու ակնկալիքներով։ Այս փաստարկը համարում եմ, մեղմ ասած, անխոհեմ։ Այսինքն՝ գործարարը 15 տարի առաջ, ենթադրենք՝ 25 տարեկանում, փոքր ձեռնարկություն է բացել, իսկ հիմա նրան ասում են ՝ «դու արդեն 40 տարեկան ես, բայց քանի որ խոշոր բիզնես չես մտել՝ հիմա դադարեցրու գործունեությունդ»։ Իսկ ինչպե՞ս վարվել սկսնակ գործարարների հետ, ովքեր չեն հասցրել օգտվել «նախկին» արտոնություններից և նոր-նոր են առաջին քայլերն անում: Ասել նրանց, որ իրենց գնացքը գնացե՞լ է, պետք է ծնվեին 15 տարի շո՞ւտ։ Դա անթույլատրելի է», - ասաց փորձագետը։
Ինչպես նշեց Քառյանը, հարկերի բարձրացման հարցում բիզնեսն ու կառավարությունը բավական բուռն վեճի մեջ են. գործարարները պնդում են, որ փոքր ու միջին բիզնեսը չի գոյատևելու, իսկ էկոնոմիկայի նախարարությունը խոսում է դաշտը հավասարեցնելու անհրաժեշտության մասին, քանի որ արտոնությունները, հարկերից ազատումը և բոլոր տեսակի բարենպաստ ռեժիմները խախտում են հավասար մրցակցության սկզբունքը:
Տնտեսագետի կարծիքով, բոլոր տարակարծություններին վերջ կդներ Հայաստանի բոլոր փոքր և միջին ընկերությունների 1997 թվականից առ այսօր գործունեության մանրամասն վերլուծությունը։ Ուսումնասիրությունը կարող էր իրականացվել երեք չափորոշիչով՝ բարձրացվող հարկերի շնորհիվ ՀՆԱ-ի 5% -10% չափով աճին նպաստելը (այսինքն' տնտեսական էֆեկտ), հարկերի հավաքագրման մակարդակի փոփոխությունը (բարձրացման կամ նվազման ուղղությամբ) և բնակչության զբաղվածությունը (աշխատատեղերի քանակ): Փորձագետի խոսքով, ինքը տնտեսության վրա հարկերի չափի ազդեցության առումով օբյեկտիվ ինտեգրալ ցուցանիշի հաշվարկման անհրաժեշտության մասին խոսում է արդեն 7 տարի, սակայն այդ ուղղությամբ Հայաստանի գործող իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում:
Հաշվի առնելով պաշտոնական դիրքորոշման բացակայությունը, Քառյանը ներկայացրեց փոքր և միջին բիզնեսի համար հարկերի բարձրացման ազդեցության իր տեսլականը, թեև, նրա խոսքով, դա պետք է ընդունել միայն որպես փորձագիտական գնահատական:
Երևանի կենտրոնի բնակիչների «վտարում» հանուն հարկերի. փորձագետը` Փաշինյանի «լուծման» մասին
«Պետությունը հույս ունի բարձրացնել հարկերի հավաքագրումը, բայց նման ձևով դա չի լինի։ Փոքր ձեռնարկությունների մի մասը կփորձի փոխել գործունեության տեսակը, բայց խանութը չի կարող արտադրություն դառնալ, ինչպես, օրինակ, վաճառակետերի սեփականատերերը ծրագրավորող չեն դառնա։ Բնակչության արտահոսք կսկսվի։ Ժողովրդագրությունը պարզապես թվեր չեն, դրանց կառուցվածքը կարևոր է: Մենք անընդհատ մարդկային ռեսուրսներ ենք արտահանում։ Մենք հնարավորություն ունեցանք շտկելու իրավիճակը, երբ Հայաստան եկան մոտ 150 հազար ռելոկանտներ՝ դա երկնային մանանա էր, բայց սխալ քաղաքականության պատճառով չկարողացանք օգտվել ստեղծված հնարավորությունից: Այնպես որ, հարկերի հավաքագրումը, ամենայն հավանականությամբ, կնվազի», - եզրափակեց Քառյանը։
Բացի այդ, նա չբացառեց, որ կսկսի փոքրանալ տեղական արտադրանքի շուկան, որտեղ աստիճանաբար կմեծանա այլ երկրներից ներմուծվող ապրանքների տեսակարար կշիռը՝ դառնալով, այսպես կոչված, «ներմուծման փոխարինում, բայց հակառակ ձևով»։ Իր հերթին, դա կհանգեցնի գնաճի հերթական փուլի, ասաց փորձագետը։
Քառյանը կանխատեսեց նաև իրադարձությունների զարգացման մեկ այլ սցենար՝ հարկերի բարձրացման հետևանքով փոքր ու միջին բիզնեսի փակում և ստվերային տնտեսության չափերի աճ։
Լրահոս
0