00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուկրաինայի հարցով բանակցություններին մասնակցելն անհրաժեշտ է ԵՄ անվտանգության համար. Կոշտա

© Getty Images / NurPhotoԱնտոնիու Կոշտա
Անտոնիու Կոշտա - Sputnik Արմենիա, 1920, 03.03.2025
Բաժանորդագրվել
Մարտի 2-ի լոնդոնյան ոչ պաշտոնական գագաթնաժողովի արդյունքներով եվրոպական երկրների ղեկավարները պայմանավորվել են մեծացնել Ուկրաինային ռազմական աջակցությունը:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Եվրամիությունը ցանկանում է մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին, այդ թվում՝ միության անդամ պետությունների անվտանգության ապահովման համար։ Այս մասին հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Անտոնիու Կոշտան:

«Այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, միայն այդ երկրին չի վերաբերում. խոսքը Եվրոպայում անվտանգության մասին է։ Դա վերաբերում է ոչ միայն մեր արևելյան գործընկերներին, ոչ միայն Մոլդովային։ Դա կապ ունի Եվրամիության հետ», - ասել է Կոշտան Քիշնև կատարած այցի արդյունքներով մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով՝ Եվրոպան աջակցում է բանակցությունների հարցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերին:
«Մենք ձգտում ենք մասնակցել նման բանակցություններին՝ Ուկրաինայում համապարփակ, արդար և կայուն խաղաղություն ապահովելու, ինչպես նաև եվրոպական բոլոր երկրների անվտանգությունն ապահովելու համար», - հայտարարել է Կոշտան:
Հին դաշինքները սպառել են իրենց. քաղաքագետը` աշխարհում սպասվող փոփոխությունների մասին
Նա նաև հիշեցրել է, որ արդեն այս հինգշաբթի Բրյուսելում տեղի կունենա Եվրամիության պաշտպանության և անվտանգության հարցերով գագաթնաժողովը:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ եվրոպական պետությունների մեծ մասը ներկայում Ուկրաինայում հակամարտության կարգավորման որևէ ծրագիր չունի:
Նախօրեին Լոնդոնում անցկացվել է եվրոպական մի շարք երկրների առաջնորդների ոչ պաշտոնական գագաթնաժողով՝ քննարկելու Ուկրաինայում տիրող իրավիճակը և հավաքական եվրոպական անվտանգությունը:
ԵՄ–ն չի կարողացել պայմանավորվել Կիևին օգնություն տրամադրելու նոր փաթեթի շուրջ
Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալայի խոսքով՝ գագաթնաժողովի մասնակիցները համաձայնել են ավելի շատ ներդրումներ անել սեփական պաշտպանության մեջ, ինչպես նաև մեծացնել Ուկրաինային ռազմական աջակցությունը: Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Լոնդոնում կայացած ոչ պաշտոնական գագաթնաժողովից հետո կոչ է արել «շտապ վերազինել Եվրոպան»:
Լրահոս
0