00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
03:03
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հին դաշինքները սպառել են իրենց. քաղաքագետը` աշխարհում սպասվող փոփոխությունների մասին

© AP Photo / Evelyn HocksteinԷր Ռիադ
Էր Ռիադ - Sputnik Արմենիա, 1920, 01.03.2025
Բաժանորդագրվել
Բենիամին Պողոսյանի կարծիքով՝ Հարավային Կովկասում կմեծանա տարածաշրջանային տերությունների դերը։
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Միաբևեռ աշխարհ այլևս չի լինելու, իսկ ավանդական դաշինքներն իրենց տեղը զիջում են իրավիճակային գործընկերություններին։ Այս մասին Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց քաղաքագետ, APRI Armenia-ի ավագ փորձագետ Բենիամին Պողոսյանը՝ մեկնաբանելով լարվածության մակարդակի նվազումը Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև, ինչպես նաև Եվրամիության շուրջ ընթացող գործընթացները, որը դեռևս չի ցանկանում համակերպվել ռուս-ամերիկյան «լիցքաթափման» հետ։
© SputnikԲենիամին Պողոսյան
Бениамин Погосян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 28.02.2025
Բենիամին Պողոսյան
«Ակնհայտ է, որ 1991 թվականից հետո ձևավորված միջազգային հարաբերությունների համակարգն այլևս գոյություն չունի։ Թե ինչ կփոխարինի հին աշխարհակարգին և երբ հնարավոր կլինի ասել, որ այն արդեն ձևավորված է՝ առայժմ հնարավոր չէ ասել։ Բայց մի բան կարելի է վստահորեն փաստել՝ միաբևեռ աշխարհ այլևս չի լինելու։ Դա նշանակում է, որ մենք կունենանք տարբեր ուժային կենտրոններով աշխարհ, ընդ որում, կարելի է ենթադրել, որ խաղի միասնական կանոններ չեն լինի։ Որոշ տարածաշրջաններում գործելու են խաղի մի տեսակի, մյուսներում՝ մեկ այլ տեսակի կանոններ», – ասաց Պողոսյանը։
Իհարկե, այս ամենը չափազանց վերացական և տեսականորեն է հնչում, առավել ևս այնքան փոքր երկրի և տարածաշրջանի համար, ինչպիսին Հայաստանն ու Հարավային Կովկասն են։ Սակայն իրականում տարածաշրջանում որոշակիության և կոնկրետացման աստիճանը աստիճանաբար նվազում է։ Պետք է նաև հաշվի առնել, որ մի քանի գլոբալ տերությունների մրցակցությունից բացի, Հարավային Կովկասում տեղի են ունենում նաև ռեգիոնալ գործընթացներ, որտեղ ավելի մեծ ազդեցություն կունենան տարածաշրջանային ուժային կենտրոն-երկրները։
ՌԴ–ն ու ԱՄՆ–ն կպայմանավորվեն․ նոր իրավիճակում ի՞նչ պետք է անի Հայաստանն ըստ քաղաքագետի
Օրինակ, նման հավակնություններ ունի Թուրքիան, ընդ որում՝ ոչ միայն Կովկասում, այլև Մերձավոր Արևելքում, Միջին Ասիայում, Բալկաններում և այլուր։ Նաև Իսրայելն ու Սաուդյան Արաբիան այս կամ այն կերպ հավակնում են մերձավորարևելյան առաջնորդությանը։ Փորձագետը կանխատեսում է տարբեր դերակատարների միջև բարդ և բազմամակարդակ պայքար։
«Ներկա փուլը բնութագրվում է նաև ձևական դաշինքների ազդեցության թուլացմամբ, դրանց փոխարինելու են գալիս իրավիճակային և ոչ ֆորմալ գործընկերությունները, որոնք կարճաժամկետ են, բայց ավելի արդյունավետ, քանի որ հիմնվում են կոնկրետ խնդիրների վրա», - հավելել է նա։
Ինչ վերաբերում է Եվրամիությանը, ապա այնտեղ, քաղաքագետի տեսանկյունից, շատ հետաքրքիր իրավիճակ է։ Տնտեսական տեսանկյունից ԵՄ-ն, անշուշտ, գերտերություն է։ Սակայն ռազմական առումով այն խիստ սահմանափակ հնարավորություններ ունի։ Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ն ԵՄ երկրներից ու ՆԱՏՕ-ի դաշնակիցներից պահանջում է ռազմական ծախսերի կտրուկ աճ։ Եվ եթե իր առաջին նախագահական ժամկետում Թրամփը եվրոպական դաշնակիցներից պահանջում էր ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 2 տոկոսի, ապա այժմ արդեն պահանջում է 5 տոկոս։
ՌԴ–ն և ԱՄՆ-ն քննարկել են` Արևմուտքը պետք է ընդունի ուժերի նոր հավասարակշռությունը. Լավրով
Սակայն ՆԱՏՕ-ի բոլոր 32 երկրներից միայն 23-ն է պաշտպանության վրա ծախսում ՀՆԱ-ի 2%-ը, մյուսները դեռ չեն հասել այդ մակարդակին և պարզ չէ՝ կհասնե՞ն ընդհանրապես, թե՞ ոչ, իսկ 5%-ի մասին խոսք անգամ լինել չի կարող։ Այս տեսանկյունից, ըստ Պողոսյանի, ԵՄ-ն դեռևս հեռու է նշանակալից ռազմական միավոր դառնալուց, քանի որ ռազմական ծախսերի աճն անխուսափելիորեն կազդի տնտեսական վիճակի վրա:
Լրահոս
0