https://arm.sputniknews.ru/20250303/tirakhy-linelu-e-qp-kusakcutjuny-aprelu-erkiry-kmasnakci-gjumru-yntrutjunnerin-86366507.html
Թիրախը լինելու է ՔՊ կուսակցությունը. «Ապրելու երկիրը» կմասնակցի Գյումրու ընտրություններին
Թիրախը լինելու է ՔՊ կուսակցությունը. «Ապրելու երկիրը» կմասնակցի Գյումրու ընտրություններին
Sputnik Արմենիա
Կուսակցությունը կոչ է անում մյուս քաղաքական ուժերին ևս բացառել ՔՊ-ի հետ համագործակցությունը։ 03.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-03T19:47+0400
2025-03-03T19:47+0400
2025-03-03T20:10+0400
«ապրելու երկիր» կուսակցություն
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
գյումրի
ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/03/86367081_0:64:960:604_1920x0_80_0_0_b8de74d0ab95b47cc834c81564e5895c.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik․ «Ապրելու երկիր» կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել Գյումրու ավագանու ընտրություններին, և ցուցակը գլխավորելու է կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Կարեն Մալխասյանը։ Տեղեկությունը հայտնում է «Ապրելու երկիր» կուսակցությունը ֆեյսբուքյան պաշտոնական էջում։Նշվում է, որ նպատակը ոչ միայն համայնքների զարգացման կյանքում մասնակցություն ունենալն է, այլև ամբողջական իշխանափոխության հասնելը, թույլ չտալը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակը։«Ապրելու երկիրը» կոչ է անում մնացած քաղաքական ուժերին բացառել ՔՊ-ի հետ համագործակցությունը՝ ընտրողներին քարոզարշավի ժամանակ չմոլորեցնելու նպատակով։Հիշեցնենք` Գյումրու ավագանու «Բալասանյան դաշինքի» 14 անդամները 2024 թ. հոկտեմբերին վայր դրեցին իրենց մանդատները։ Նրանց թվում էր նաև քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։ Դրանից հետո ինքնաբացարկ հայտնեցին նաև դաշինքի ցուցակի բոլոր ներկայացուցիչները։Դեկտեմբերին անցկացված նախնական ընտրությունների արդյունքում քաղաքապետի պաշտոնակատար դարձավ Սարիկ Մինասյանը։
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/03/86367081_0:135:960:855_1920x0_80_0_0_4d3b0479828d0643572a3549cb3c1745.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«ապրելու երկիր» կուսակցություն, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), գյումրի, ընտրություններ
«ապրելու երկիր» կուսակցություն, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), գյումրի, ընտրություններ
Թիրախը լինելու է ՔՊ կուսակցությունը. «Ապրելու երկիրը» կմասնակցի Գյումրու ընտրություններին
19:47 03.03.2025 (Թարմացված է: 20:10 03.03.2025) Կուսակցությունը կոչ է անում մյուս քաղաքական ուժերին ևս բացառել ՔՊ-ի հետ համագործակցությունը։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik․ «Ապրելու երկիր» կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել Գյումրու ավագանու ընտրություններին, և ցուցակը գլխավորելու է կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Կարեն Մալխասյանը։ Տեղեկությունը հայտնում է
«Ապրելու երկիր» կուսակցությունը ֆեյսբուքյան պաշտոնական էջում։
Նշվում է, որ նպատակը ոչ միայն համայնքների զարգացման կյանքում մասնակցություն ունենալն է, այլև ամբողջական իշխանափոխության հասնելը, թույլ չտալը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակը։
«Քարոզարշավի ընթացքում կուսակցության թիրախը լինելու է ՔՊ կուսակցությունը։ Եթե ընտրողների քվեարկությունը արձանագրի այնպիսի իրավիճակ, որտեղ անհրաժեշտություն կլինի համայնքի ղեկավար ընտրել ավագանու կազմից՝ «Ապրելու երկիր» կուսակցությունն իր քվեարկությամբ բացառելու է ՔՊ-ի թեկնածուին ուղղակի կամ անուղղակի աջակցությունը»,- տեղեկացնում է կուսակցությունը։
«Ապրելու երկիրը» կոչ է անում մնացած քաղաքական ուժերին բացառել ՔՊ-ի հետ համագործակցությունը՝ ընտրողներին քարոզարշավի ժամանակ չմոլորեցնելու նպատակով։
Հիշեցնենք` Գյումրու ավագանու «Բալասանյան դաշինքի» 14 անդամները 2024 թ. հոկտեմբերին
վայր դրեցին իրենց մանդատները։ Նրանց թվում էր նաև քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։ Դրանից հետո ինքնաբացարկ հայտնեցին նաև դաշինքի ցուցակի բոլոր ներկայացուցիչները։
Դեկտեմբերին անցկացված նախնական ընտրությունների արդյունքում քաղաքապետի պաշտոնակատար դարձավ
Սարիկ Մինասյանը։