00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
05:38
Ուղիղ եթեր
Լուրեր
09:34
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Կասկադի» վերակառուցման ծրագիրը խախտում է ճարտարապետների հեղինակային իրավունքը

© Sputnik / Aram NersesyanԿասկադ
Կասկադ - Sputnik Արմենիա, 1920, 03.03.2025
Բաժանորդագրվել
Հայաստանի ճարտարապետների պալատի խորհուրդը առաջարկում է ժամանակավորապես կասեցնել ծրագրի իրականացումը և կառույցի հեղինակ, ճարտարապետ Ասլան Մխիթարյանին ընդգրկել նախագծային գործընթացում:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik․ «Կասկադ» համալիրի վերակառուցման ծրագիրը խախտում է այն նախագծած ճարտարապետների հեղինակային իրավունքը։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ճարտարապետների խորհուրդը։
Քաղաքապետարանը հետ կվերցնի Կասկադի փոսորակը, «Կուկուռուզնիկի» տիրոջից ճանապարհ կուզի
«Կասկադը» մշակութային ժառանգության պահպանվող օբյեկտ է, 2018 թվականին ստացել է նորահայտ հուշարձանի կարգավիճակ և պահպանվում է օրենսդրությամբ սահմանված կարգով։ Համալիրի հեղինակներն են ՀՀ վաստակավոր ճարտարապետներ Ջիմ Թորոսյանը, Սարգիս Գուրզադյանը և Ասլան Մխիթարյանը։ «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Ջիմ Թորոսյանի հեղինակային իրավունքը նրա ժառանգների համար գործում է մինչև 2084թ․ (հեղինակային իրավունքները շարունակում են գործել հեղինակի մահից հետո 70 տարի,- խմբ․), Սարգիս Գուրզադյանի ժառանգների համար՝ մինչև 2085 թվականը, իսկ Ասլան Մխիթարյանը ներկայում ստեղծագործող ճարտարապետ է։
«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և հեղինակային իրավունքը պաշտպանող օրենսդրությունից բխում է, որ «Կասկադ» համալիրի կառուցված մասի ճարտարապետական նախագծում արգելված է կատարել փոփոխություններ առանց լիազոր մարմնի համաձայնության (ԿԳՄՍ նախարարություն), իսկ դեռ չկառուցված մասում ճարտարապետական նախագծի փոփոխությունները կարող են կատարվել միայն հեղինակային իրավունքը տիրապետողների համաձայնությամբ: «Կասկադ» համալիրի առաջարկվող վերակառուցման ծրագիրը ենթադրում է ճարտարապետական նախագծի էական փոփոխություն, որը չի ստացել հեղինակային իրավունքը տիրապետողների համաձայնությունը»,- նշված է հայտարարության մեջ։
Շեշտում են՝ «Կասկադի» համալիրն ավարտին հասցնելու խնդիրը հասունացել է վաղուց, սակայն անհրաժեշտ է շրջահայաց և արհեստավարժ մասնագիտական մոտեցում։ Իսկ քվեարկությունը տեղի է ունեցել ընդամենը «Ակտիվ քաղաքացի» հարթակում։
Հայաստանի ճարտարապետների պալատի խորհուրդը առաջարկում է ժամանակավորապես կասեցնել «Կասկադի վերակառուցման» ծրագրի իրականացումը և կառույցի հեղինակ՝ ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ասլան Մխիթարյանին ընդգրկել նախագծային գործընթացում:
Կասկադը վերջնական տեսքի է գալու. «Գաֆէսճեանը» տարածքներ նվիրեց քաղաքապետարանին
Հայաստանի ճարտարապետների պալատն իր մտահոգությունն է հայտնում ստեղծված իրավիճակի շուրջ և ակնկալում է հնչեցված խնդրի վերաբերյալ քաղաքային իշխանությունների համարժեք արձագանքը։ Շեշտում են՝ սա վտանգավոր նախադեպ կարող է դառնալ հետագայում քաղաքաշինական և մշակութային բարձրարժեք օբյեկտների նկատմամբ անհարկի միջամտությունների համար:
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 17-ին Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստում հայտարարվել է «Կասկադի վերակառուցման» ծրագրի հաղթող կազմակերպությունը, որն իրականացնելու է ներդրումային ծրագիրը։
Լրահոս
0