https://arm.sputniknews.ru/20220923/qaghaqapetarany-kbarekargi-kaskadi-pvosvoraky-kukuruzniki-tirvojic-tshanaparh-kuzi-48776941.html
Քաղաքապետարանը հետ կվերցնի Կասկադի փոսորակը, «Կուկուռուզնիկի» տիրոջից ճանապարհ կուզի
Քաղաքապետարանը հետ կվերցնի Կասկադի փոսորակը, «Կուկուռուզնիկի» տիրոջից ճանապարհ կուզի
Sputnik Արմենիա
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը մանրամասնեց, թե ինչ աշխատանքներ են արվել և արվելու այս ուղղությամբ։ 23.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-23T12:47+0400
2022-09-23T12:47+0400
2022-09-23T14:41+0400
երևան
երևանի քաղաքապետարան
հրաչյա սարգսյան
բանակցություն
երևանի կասկադ
https://cdn.am.sputniknews.ru/img/2253/30/22533038_0:12:1600:912_1920x0_80_0_0_e535876c41aecce9fcea5642dfcd606b.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը մտադիր է ամբողջությամբ բարեկարգել «Կասկադ» համալիրն ու տարածքում գտնվող փոսորակը։ Երևանի ավագանու նիստում այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։Ասես Փարիզի «Տոկիոյի պալատը» լինի. ռուս ոճաբան Ռոգովը հիացած է Երևանի Կասկադ համալիրովՆա, նշեց, որ բանակցություններ են ունեցել Գաֆէսճեան հիմնադրամի հետ, եկել համաձայնության , որ Կասկադի փոսորակը, որը 2002 թվականի մայիսին համայնքի կողմից նվիրաբերվել էր Գաֆէսճեան հիմնադրամին (հարակից տարածքի հետ), ամբողջությամբ վերադարձվի Երևան համայնքին։Սարգսյանը նաև հայտնեց, որ բանակցություններ են ընթանում Երիտասարդական պալատի (հասարակության շրջանում հայտնի է որպես «Կուկուռուզնիկ»), սեփականատիրոջ հետ։ Սեփականատերը ցանկանում է այնտեղ համալիր կառուցել, և նրա հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել այս տարածքով տրանսպորտային հոսքերի լուծման վերաբերյալ։Երիտասարդական պալատը կառուցվել է 1972 թվականին՝ ճարտարապետներ Հրաչ Պողոսյանի, Արթուր Թարխանյանի և Սպարտակ Խաչիկյանի նախագծով և երկար տարիներ եղել է քաղաքի և ամենաբարձր շենքի խորհրդանիշը՝ տեսանելի ամենուր։ Սակայն 2006 թվականին, երբ շենքի սեփականատեր դարձավ «Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ-ն, շենքն անսպասելիորեն ճանաչվեց սեյսմակայունության պահանջներին չհամապատասխանող և քանդվեց։Երևանի իշխանություններն ուզում են ավարտին հասցնել Կասկադի շինարարությունը
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2253/30/22533038_186:0:1415:922_1920x0_80_0_0_dc7b98ca157aca88692ff79cd9e259b5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երևան, երևանի քաղաքապետարան, հրաչյա սարգսյան, բանակցություն, երևանի կասկադ
երևան, երևանի քաղաքապետարան, հրաչյա սարգսյան, բանակցություն, երևանի կասկադ
Քաղաքապետարանը հետ կվերցնի Կասկադի փոսորակը, «Կուկուռուզնիկի» տիրոջից ճանապարհ կուզի
12:47 23.09.2022 (Թարմացված է: 14:41 23.09.2022) Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը մանրամասնեց, թե ինչ աշխատանքներ են արվել և արվելու այս ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը մտադիր է ամբողջությամբ բարեկարգել «Կասկադ» համալիրն ու տարածքում գտնվող փոսորակը։ Երևանի ավագանու նիստում այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
Նա, նշեց, որ բանակցություններ են ունեցել Գաֆէսճեան հիմնադրամի հետ, եկել համաձայնության , որ Կասկադի փոսորակը, որը 2002 թվականի մայիսին համայնքի կողմից նվիրաբերվել էր Գաֆէսճեան հիմնադրամին (հարակից տարածքի հետ), ամբողջությամբ վերադարձվի Երևան համայնքին։
«Մենք հետագայում հնարավորություն կունենանք մասնավոր ներդրողների աջակցությամբ ավարտել փոսորակի աշխատանքները Կասկադ համալիրին համահունչ։ Մտադրություն կա այնտեղ կառուցել Ժամանակակից արվեստի թանգարանի նոր մասնաշենքը։ Կունենանք նաև ամֆիթատրոն, որը հնարավորություն կտա Երևանում ակտիվացնել մշակութային կյանքը»,–ասաց քաղաքապետը։
Սարգսյանը նաև հայտնեց, որ բանակցություններ են ընթանում Երիտասարդական պալատի (հասարակության շրջանում հայտնի է որպես «Կուկուռուզնիկ»), սեփականատիրոջ հետ։ Սեփականատերը ցանկանում է այնտեղ համալիր կառուցել, և նրա հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել այս տարածքով տրանսպորտային հոսքերի լուծման վերաբերյալ։
«Այս պահին սպասում ենք սեփականատիրոջ կողմից համապատասխան առաջարկի, որից հետո կքննարկենք շինարարության ծավալները»,- ասաց քաղաքապետը։
Երիտասարդական պալատը կառուցվել է 1972 թվականին՝ ճարտարապետներ Հրաչ Պողոսյանի, Արթուր Թարխանյանի և Սպարտակ Խաչիկյանի նախագծով և երկար տարիներ եղել է քաղաքի և ամենաբարձր շենքի խորհրդանիշը՝ տեսանելի ամենուր։ Սակայն 2006 թվականին, երբ շենքի սեփականատեր դարձավ «Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ-ն, շենքն անսպասելիորեն ճանաչվեց սեյսմակայունության պահանջներին չհամապատասխանող և քանդվեց։