00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:27
5 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
5 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:08
48 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական բիզնեսն ավելի հաճախ է ռուսական հակավիրուսներ օգտագործում. փորձագետ

© Sputnik / Aram Gareginyan«Axoft» ընկերության բիզնեսի զարգացման տնօրեն Ալեքսանդր Ռժեուցկին ու ընկերության աշխատակից Արփինե Ալթունյանը
«Axoft» ընկերության բիզնեսի զարգացման տնօրեն Ալեքսանդր Ռժեուցկին ու ընկերության աշխատակից Արփինե Ալթունյանը - Sputnik Արմենիա, 1920, 03.03.2025
«Axoft» ընկերության բիզնեսի զարգացման տնօրեն Ալեքսանդր Ռժեուցկին ու ընկերության աշխատակից Արփինե Ալթունյանը
Բաժանորդագրվել
Կիբեռանվտանգության թեստերի համար հայաստանյան բիզնեսներն օգտագործում են ռուսական ծրագրային ապահովումները։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հայկական բիզնեսը սկսել է ավելի լայնորեն կիրառել ռուսական հակավիրուսները որպես պաշտպանության լրացուցիչ էշելոն։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Axoft» ծրագրային ապահովման ռուսական դիստրիբյուտորի բիզնեսի զարգացման տնօրեն Ալեքսանդր Ռժեուցկին։
Վերջին մի քանի տարիների ընթացքում տեղեկատվական անվտանգության արտադրանքի պահանջարկն աճել է ոչ միայն Ռուսաստանում, այլև Հայաստանում, այդ թվում՝ ՌԴ–ից և այլ երկրներից ժամանած մասնագետների շնորհիվ, նշեց մեր զրուցակիցը, ով ավելի քան 10 տարի աշխատում է հայկական շուկայում:
«Հասկանալի է, որ այստեղ պահանջված է արևմտյան ծրագրային ապահովումը, և ոչ ոք չի խնդրում հրաժարվել դրանից: Բայց ռուսականն էլ անցած տարիների ընթացքում որակապես բարելավվել է: Հավանաբար, սա է պատճառներից մեկը, որ հայ պատվիրատուներից սկսել են ավելի շատ հարցումներ ստացվել ռուսական սոֆթի օգնությամբ կիբեռանվտանգության թեստավորման համար՝ որպես պաշտպանության երկրորդ գիծ», – ասաց Ռժեուցկին:
Պետք է պաշտպանվել նոր ձևով, այդ թվում արհեստական բանականության զարգացմամբ, քանի որ այն կարող են կիրառել նաև չարագործները՝ հարձակումներն ավելի բարդ դարձնելու համար:
Նման հարձակումների դեմ պայքարելու համար անհրաժեշտ է ժամանակակից ծրագրային ապահովում, բայց առաջին հերթին՝ պատրաստված անձնակազմ ունենալ: Ահա թե ինչու են հետզհետե ավելի շատ ընկերություններ կանոնավոր ստուգումներ իրականացնում, օրինակ՝ ֆիշինգային նամակներ ուղարկելով: Կան նաև ավելի բարդ թրեյնինգներ, որտեղ ռուս ծրագրավորողները նույնպես լուծումներ են առաջարկում, օրինակ՝ կիբեռհարձակումների վիրտուալ սիմուլյատորներ, ասում է Ռժեուցկին։
Հայաստանում կան ոլորտներ, որտեղ նման թեստերը բարձր մակարդակով են իրականացվում՝ ֆինանսական կազմակերպություններում, էներգետիկայի և հեռահաղորդակցության ոլորտներում։ Վերջին դեպքում սրան շատ ավելի մեծ ուշադրություն է դարձվում, քան նախկինում, քանի որ բջջային օպերատորների հավելվածների միջոցով գնալով ավելի շատ վճարումներ են իրականացվում, ուստի օպերատորները պետք է պաշտպանեն ոչ միայն բաժանորդների հեռախոսահամարները, այլև նրանց ֆինանսական տվյալները, ընդգծեց մասնագետը։
ՀՀ–ում ամենատարածվածը ֆիշինգն է. ՔԿ–ն հուշում է` ինչպես չդառնալ կիբեռհանցագործության զոհ
Արհեստական ​​բանականության զարգացմանը զուգահեռ անհրաժեշտ է բարելավվել նաև տեղեկատվական անվտանգության չափորոշիչները: Դրանք անհրաժեշտ են ոչ միայն կորպորատիվ, այլև ազգային մակարդակում. պետք է հասկանալ՝ որտեղ կարելի է կիրառել արհեստական բանականությունը, իսկ որտեղ այն կարող է լուրջ ռիսկեր առաջացնել, չէ՞ որ դրա օգնությամբ կարող են տվյալներ գողանալ (ընդ որում ինչպես հաքերները, այնպես էլ ընկերության ներսում գտնվող ինսայդերները), նշեց Ռժեուցկին։
Օրինակ, Բելառուսում ոլորտային կարգավորողը մշակում է տեղեկատվական առումով պաշտպանված հասարակության հայեցակարգը և նորմատիվային փաստաթղթեր թողարկում: Շատ կարևոր է, որ նման աշխատանք տարվի նաև Հայաստանում, եզրափակեց նա։
Զրույցը կայացել է Հայաստանում ՌԴ Առևտրային ներկայացուցչության աջակցությամբ։
Լրահոս
0