00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
22:52
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Հայկ Կոնջորյան, Հովիկ Աղազարյան
14:13
1 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:35
2 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ գերիների հարցը ՀՀ ԱԳՆ օրակարգում է, բայց կոնկրետ քայլերը գոհացուցիչ չեն. Հովհաննիսյան

© Photo : press office of the Parliament of ArmeniaՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը
ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը - Sputnik Արմենիա, 1920, 03.03.2025
ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀՀ ԱԳ փոխնախարարի վստահեցմամբ` ոչ միայն վերջին շրջանում, այլև մշտապես ԱԳՆ յուրաքանչյուր պաշտոնյա ԵՄ-ի հետ յուրաքանչյուր միջոցառման, շփման ժամանակ մշտապես այդ հարցը պահում է օրակարգում։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Բաքվում պահվող հայ գերիների հարցը ՀՀ ԱԳՆ օրակարգում է, բայց իրականացվող կոնկրետ քայլերը գոհացուցիչ չեն։ Այս մասին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը` պատասխանելով ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի հարցին։
Պատգամավորը ԱԳ փոխնախարարից հետաքրքրվեց` ԵՄ հետ աշխատանքների ժամանակ կամ այլ խողովակներով արտգործնախարարությունը հնարավորություն արդյոք ունեցե՞լ է բարձրացնելու Բաքվում պահվող հայ ռազմագերիների հարցը։
«Տեղի ունեցող այս դատավարությունների ֆոնին ԵՄ–ն ի՞նչ կոնկրետ քայլեր կարող է ձեռնարկել, որպեսզի ադրբեջանական իշխանությունները վերադառնան միջազգայնորեն ճանաչված պարտավորությունների կատարմանը»,– հարցեց Գևորգյանը։
Ի պատասխան Հովհաննիսյանն ասաց, որ ոչ միայն վերջին շրջանում, այլև միշտ ԱԳՆ յուրաքանչյուր պաշտոնյա ԵՄ հետ յուրաքանչյուր միջոցառման, շփման ժամանակ մշտապես այդ հարցը պահում է օրակարգում։
«Կոնկրետ գործողությունները, քայլերը, ասել, որ մեզ համար գոհացուցիչ են` ոչ, բայց պետք է շարունակել աշխատանքը. ինչպես գիտեք` դիվանագիտությունն ունի փակ և կուլիսային գործընթացներ, այդ առումով թե՛ Բրյուսելի, թե՛ անդամ երկրների հետ շարունակվում են աշխատանքները»,– արձագանքեց ԱԳ փոխնախարարը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանում այս պահին պահվում է Բաքվի կողմից հաստատված 23 գերի։
Հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:
Փետրվարի 26-ին, հայտնի դարձավ, որ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, քանի որ նա ադրբեջանական բանտում փետրվարի 19–ից հացադուլ է սկսել։
Մանե Թանդիլյանի հացադուլին միացել են ևս 2 մարդ. ինչպես են նրանք անցկացրել շատ ցուրտ գիշերը
Լրահոս
0