https://arm.sputniknews.ru/20250303/erevani-metrvopvoliteni-2-kajaranum-6-sharzhasandughqi-pvokharinumn-arzhecel-e-shurj-335-mln-86334878.html
Երևանի մետրոպոլիտենի 2 կայարանում 6 շարժասանդուղքի փոխարինումն արժեցել է շուրջ 335 մլն
Երևանի մետրոպոլիտենի 2 կայարանում 6 շարժասանդուղքի փոխարինումն արժեցել է շուրջ 335 մլն
Sputnik Արմենիա
Նախորդ շաբաթ մետրոպոլիտենով փոխադրվել է 443 216 ուղևոր։ 03.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-03T10:47+0400
2025-03-03T10:47+0400
2025-03-03T11:06+0400
մետրո
երևան
երևանի քաղաքապետարան
ուղևոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/13/78539109_0:0:1601:901_1920x0_80_0_0_0b86ece98f16db86c0a6901322d32983.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում շարժասանդուղքների փոխարինման համար ծախսվել է մոտ 220 մլն դրամ։ Այս մասին Երևանի քաղաքապետարանաի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը։Նա ընդգծեց, որ այնտեղ 3 շարժասանդուղք է փոխարինվել, իսկ այժմ նմանատիպ աշխատանքներ են տարվում «Սասունցի Դավիթ» կայարանում։Նա այս տվյալները ներկայացրեց, քանի որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ցանկացավ հանրությանը ցույց տալ, թե որքան գումար է ծախսվում այդ գործընթացն իրականացնելու համար ու թե քանի ավտոբուս էր հնարավոր բերել այդ փողով։«Սա էլ է շատ ծախսատար գործընթաց։ Էսքան շարժասանդուղքի փոխարինման գումարով վստահաբար բավականին մեծ քանակի ավտոբուս կկարողանայինք ձեռք բերել»,– նշեց Ավինյանը։Մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը նաև ընդգծեց, որ նախորդ շաբաթվա ընթացքում մետրոպոլիտենում ուղևորափոխադրումը կազմել է 443 216 մարդ։ Գիծ է դուրս բերվել 2910 գնացք։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/13/78539109_39:0:1448:1057_1920x0_80_0_0_0e22e7e93fd0fba93bc17376e5598df2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մետրո, երևան, երևանի քաղաքապետարան, ուղևոր
մետրո, երևան, երևանի քաղաքապետարան, ուղևոր
Երևանի մետրոպոլիտենի 2 կայարանում 6 շարժասանդուղքի փոխարինումն արժեցել է շուրջ 335 մլն
10:47 03.03.2025 (Թարմացված է: 11:06 03.03.2025) Նախորդ շաբաթ մետրոպոլիտենով փոխադրվել է 443 216 ուղևոր։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում շարժասանդուղքների փոխարինման համար ծախսվել է մոտ 220 մլն դրամ։ Այս մասին Երևանի քաղաքապետարանաի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը։
Նա ընդգծեց, որ այնտեղ 3 շարժասանդուղք է փոխարինվել, իսկ այժմ նմանատիպ աշխատանքներ են տարվում «Սասունցի Դավիթ» կայարանում։
««Սասունցի Դավիթ» կայարանում 3 շարժասանդուղքի փոխարինման աշխատանքներն ընթացքում են, որից մեկն արդեն ավարտել ենք ու շահագործման է հանձնվել։ Մյուս երկուսը կավարտենք մինչև մայիսի 30-ը։ Այստեղ ծախսվել է 115 մլն դրամ»,– նշեց Սեդրակյանը։
Նա այս տվյալները ներկայացրեց, քանի որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ցանկացավ հանրությանը ցույց տալ, թե որքան գումար է ծախսվում այդ գործընթացն իրականացնելու համար ու թե քանի ավտոբուս էր հնարավոր բերել այդ փողով։
«Սա էլ է շատ ծախսատար գործընթաց։ Էսքան շարժասանդուղքի փոխարինման գումարով վստահաբար բավականին մեծ քանակի ավտոբուս կկարողանայինք ձեռք բերել»,– նշեց Ավինյանը։
Մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը նաև ընդգծեց, որ նախորդ շաբաթվա ընթացքում մետրոպոլիտենում ուղևորափոխադրումը կազմել է 443 216 մարդ։ Գիծ է դուրս բերվել 2910 գնացք։