https://arm.sputniknews.ru/20250303/emin-andamakcutjan-gvortsyntacy-meknarkelu-orinagitsn-azh-ajs-qarorjajin-chi-qvearkvi-86345204.html
ԵՄ–ին անդամակցելու օրինագիծն ԱԺ այս քառօրյային երկրորդ անգամ չի քվեարկվի
ԵՄ–ին անդամակցելու օրինագիծն ԱԺ այս քառօրյային երկրորդ անգամ չի քվեարկվի
Sputnik Արմենիա
Արման Եղոյանի կարծիքով` օրինագծի նախաբանում կան քաղաքական ձևակերպումներ, և այս հարցն առավել հանգամանալից քննարկելու համար նա կես ժամ ընդմիջում էր հայտարարել... 03.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-03T13:54+0400
2025-03-03T13:54+0400
2025-03-03T14:05+0400
եվրամիություն
հայաստան
աժ (ազգային ժողով)
արման եղոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/15/77449927_0:0:800:451_1920x0_80_0_0_2d55ea5498b255888251f776eb8b8103.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ԵՄ–ին անդամակցության գործընթացը մեկնարկելու օրինագծի 2–րդ ընթերցմամբ քննարկման և արդեն քվեարկության հարցը չի ներառվի ԱԺ այս քառօրյայի օրակարգ։ Այդ մասին այսօր ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց հանձնաժողովի նախագահ, ՔՊ պատգամավոր Արման Եղոյանը։Մյուս երկու առաջարկը զուտ տեխնիկական էին։Ըստ Եղոյանի` նախաբանում կան քաղաքական ձևակերպումներ, և այս հարցն առավել հանգամանալից քննարկելու համար նա կես ժամ ընդմիջում հայտարարեց, սակայն հանձնաժողովն իր աշխատանքներին վերադարձավ մոտ 2 ժամ անց։ Եղոյանը նշեց, որ ըստ ԱԺ կանոնակարգի օրենքի` իրենք այս հարցի քննարկումն ու քվեա'րկությունը պետք է ավարտեին մինչև կեսօր, սակայն քանի որ ընդմիջումից ուշ վերադարձան, ապա առաջարկեց հարցի հանձնաժողովային քվեարկությունը (դրական կամ բացասական եզրակացություն տալու համար–խմբ.) հետաձգել մինչև մյուս քառօրյայի մեկնարկ։Արդյունքում ԵՄ–ին անդամակցության գործընթացը մեկնարկելու օրինագծի` 2–րդ ընթերցմամբ քվերակությունը հետաձգվեց, և այն կքննարկվի ու կքվեարկվի ոչ թե այս` մարտի 4–ի, այլ հաջորդ` մարտի 25–ի ԱԺ քառօրյայի ժամանակ։Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովը փետրվարի 12-ին առաջին ընթերցմամբ ընդունեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/15/77449927_0:0:712:534_1920x0_80_0_0_ac2c5fcf7e87942dd78391918970fdf7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրամիություն, հայաստան, աժ (ազգային ժողով), արման եղոյան
եվրամիություն, հայաստան, աժ (ազգային ժողով), արման եղոյան
ԵՄ–ին անդամակցելու օրինագիծն ԱԺ այս քառօրյային երկրորդ անգամ չի քվեարկվի
13:54 03.03.2025 (Թարմացված է: 14:05 03.03.2025) Արման Եղոյանի կարծիքով` օրինագծի նախաբանում կան քաղաքական ձևակերպումներ, և այս հարցն առավել հանգամանալից քննարկելու համար նա կես ժամ ընդմիջում էր հայտարարել, սակայն հանձնաժողովն իր աշխատանքներին վերադարձավ մոտ 2 ժամ անց։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ԵՄ–ին անդամակցության գործընթացը մեկնարկելու օրինագծի 2–րդ ընթերցմամբ քննարկման և արդեն քվեարկության հարցը չի ներառվի ԱԺ այս քառօրյայի օրակարգ։ Այդ մասին այսօր ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց հանձնաժողովի նախագահ, ՔՊ պատգամավոր Արման Եղոյանը։
Նիստի ժամանակ այս օրինագծի հեղինակներ` եվրոպամետ 5 քաղաքական ուժի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ 1–ից 2–րդ ընթերցում իրենք բովանդակային փոփոխություններ չեն առաջարկել։ Փոխարենը ՀՀ կառավարությունը` ի դեմս ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանի ներկայացրեց երեք առաջարկ։ Նրանցից մեկը վերաբերում էր նախագծի նախաբանին, որը, ըստ նրա` պետք է հանվի` «կարգավորման բեռ չունեցող նախադասություններով չծանրաբեռնելու համար»։
Մյուս երկու առաջարկը զուտ տեխնիկական էին։
Ըստ Եղոյանի` նախաբանում կան քաղաքական ձևակերպումներ, և այս հարցն առավել հանգամանալից քննարկելու համար նա կես ժամ ընդմիջում հայտարարեց, սակայն հանձնաժողովն իր աշխատանքներին վերադարձավ մոտ 2 ժամ անց։ Եղոյանը նշեց, որ ըստ ԱԺ կանոնակարգի օրենքի` իրենք այս հարցի քննարկումն ու քվեա'րկությունը պետք է ավարտեին մինչև կեսօր, սակայն քանի որ ընդմիջումից ուշ վերադարձան, ապա առաջարկեց հարցի հանձնաժողովային քվեարկությունը (դրական կամ բացասական եզրակացություն տալու համար–խմբ.) հետաձգել մինչև մյուս քառօրյայի մեկնարկ։
Արդյունքում ԵՄ–ին անդամակցության գործընթացը մեկնարկելու օրինագծի` 2–րդ ընթերցմամբ քվերակությունը հետաձգվեց, և այն կքննարկվի ու կքվեարկվի ոչ թե այս` մարտի 4–ի, այլ հաջորդ` մարտի 25–ի ԱԺ քառօրյայի ժամանակ։
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովը փետրվարի 12-ին
առաջին ընթերցմամբ ընդունեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքը։