https://arm.sputniknews.ru/20250302/tatever-tshvopanughu-harakic-taratsqum-bvoghvoqi-akcia-e-i-pashtpanutjun-ruben-vardanjani-86320699.html
«ՏաԹևեր» ճոպանուղու հարակից տարածքում բողոքի ակցիա է՝ ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի
«ՏաԹևեր» ճոպանուղու հարակից տարածքում բողոքի ակցիա է՝ ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի
Sputnik Արմենիա
Ակցիայի մասնակիցները կոչ են անում ՀՀ կառավարությանն ու միջազգային կազմակերպություններին գործուն քայլեր ձեռնարկել հայ գերիներին հայրենիք վերադարձնելու համար։ 02.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-02T17:39+0400
2025-03-02T17:39+0400
2025-03-02T17:40+0400
ռուբեն վարդանյան
տաթևեր
սյունիք
բողոքի ակցիա
բաքու
դատ
արցախ
հայ-ադրբեջանական
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/02/86320125_0:0:1280:721_1920x0_80_0_0_d0ee495fd5eb772b78f7f389a7c9884c.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik․ Սյունիքի մարզի «ՏաԹևեր» ճոպանուղու հարակից տարածքում՝ «Հալիձոր» կայանի մոտ, բողոքի ակցիա է իրականացվել՝ ի աջակցություն գործարար, բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և Բաքվի բանտերում գտնվող մեր մյուս հայրենակիցների։ «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկությունը հայտնում է Տաթև խոշորացված համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Մարատ Գերասիմյանը։Հավաքվել են ոչ միայն Տաթև խոշորացված համայնքի, այլև Գորիս և Տեղ համայնքների բնակիչները՝ իրենց անհաշտությունը հայտնելով Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցների նկատմամբ իրականացվող կեղծ դատավարության և անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ։Նա հիշեցնում է, որ Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ «ՏաԹևեր» ճոպանուղու կառուցումը Սյունիքի մարզում և հատկապես Տաթև համայնքում սկիզբ է դրել զբոսաշրջային ենթակառուցվածքների ստեղծմանն ու զարգացմանը, էականորեն բարելավել բնակչության կենսակերպը։Բողոքի ակցիայի մասնակիցները կոչ են անում ՀՀ կառավարությանը, միջազգային հանրությանը և ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին գործուն քայլեր ձեռնարկել մեր հայրենակիցների նկատմամբ իրականացվող անմարդկային վերաբերմունքի դադարեցման և նրանց անհապաղ ազատ արձակման նպատակով։Հիշեցնենք, որ Ադրբեջանում այս պահին պահվում է Բաքվի կողմից հաստատված 23 գերի։Հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:Փետրվարի 26-ին, հայտնի դարձավ, որ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, քանի որ նա ադրբեջանական բանտում փետրվարի 19–ից հացադուլ է սկսել։
սյունիք
բաքու
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/02/86320125_155:0:1136:736_1920x0_80_0_0_143034ed27010d600afcc3d5c711cbff.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուբեն վարդանյան, տաթևեր, սյունիք, բողոքի ակցիա, բաքու, դատ, արցախ, հայ-ադրբեջանական, ադրբեջան
ռուբեն վարդանյան, տաթևեր, սյունիք, բողոքի ակցիա, բաքու, դատ, արցախ, հայ-ադրբեջանական, ադրբեջան
«ՏաԹևեր» ճոպանուղու հարակից տարածքում բողոքի ակցիա է՝ ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի
17:39 02.03.2025 (Թարմացված է: 17:40 02.03.2025) Ակցիայի մասնակիցները կոչ են անում ՀՀ կառավարությանն ու միջազգային կազմակերպություններին գործուն քայլեր ձեռնարկել հայ գերիներին հայրենիք վերադարձնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik․ Սյունիքի մարզի «ՏաԹևեր» ճոպանուղու հարակից տարածքում՝ «Հալիձոր» կայանի մոտ, բողոքի ակցիա է իրականացվել՝ ի աջակցություն գործարար, բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և Բաքվի բանտերում գտնվող մեր մյուս հայրենակիցների։
«Ֆեյսբուքի» իր էջում տեղեկությունը հայտնում է Տաթև խոշորացված համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Մարատ Գերասիմյանը։
Հավաքվել են ոչ միայն Տաթև խոշորացված համայնքի, այլև Գորիս և Տեղ համայնքների բնակիչները՝ իրենց անհաշտությունը հայտնելով Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցների նկատմամբ իրականացվող կեղծ դատավարության և անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ։
«Ակցիան քաղաքական բնույթ չի կրում, այն միտված է զուտ հայապաշտպանությանն ու մարդասիրությանը»,- տեղեկացնում է Գերասիմյանը։
Նա հիշեցնում է, որ Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ «ՏաԹևեր» ճոպանուղու կառուցումը Սյունիքի մարզում և հատկապես Տաթև համայնքում սկիզբ է դրել զբոսաշրջային ենթակառուցվածքների ստեղծմանն ու զարգացմանը, էականորեն բարելավել բնակչության կենսակերպը։
Բողոքի ակցիայի մասնակիցները կոչ են անում ՀՀ կառավարությանը, միջազգային հանրությանը և ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին գործուն քայլեր ձեռնարկել մեր հայրենակիցների նկատմամբ իրականացվող անմարդկային վերաբերմունքի դադարեցման և նրանց անհապաղ ազատ արձակման նպատակով։
Հիշեցնենք, որ Ադրբեջանում այս պահին պահվում է Բաքվի կողմից հաստատված 23 գերի։
Հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով
«դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը
քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:
Փետրվարի 26-ին, հայտնի դարձավ, որ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը
կտրուկ վատացել է, քանի որ նա ադրբեջանական բանտում փետրվարի 19–ից
հացադուլ է սկսել։