00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Սա խորը ազդեցություն է ունենալու ՀՀ-ի ներքին և արտաքին քաղաքականության վրա․ Արա Պողոսյան
09:05
7 ր
Հակոբ Ավագյան
Սրճարան–ռեստորանների մեծամասնությունը հունվարի 1-ից հետո կարող է փակվել. Հակոբ Ավագյան
09:13
5 ր
Անուշ Հարությունյան
«NAN» մանկական կերերի վտանգավոր խմբաքանակները Հայաստան չեն ներմուծվել. Անուշ Հարությունյան
09:19
1 ր
Աիդա Ղարիբյան
Կաթնախառնուրդը կիրառվում է բացառիկ դեպքերում, երբ գործ ունենք հիվանդ երեխայի հետ. Աիդա Ղարիբյան
09:20
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էրդողանը խոստացել է, որ Թուրքիայի բնակչությունը շուտով կզգա գնանկումն «իր խոհանոցում»

© AP Photo / Mindaugas KulbisԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը - Sputnik Արմենիա, 1920, 01.10.2024
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Կառավարության կանխատեսումների համաձայն` տարեկան գնաճը սեպտեմբերի վերջին կնվազի 50%-ից, մինչդեռ օգոստոսին այն արդեն իջել էր մինչև 51,97%։
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputink. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ առաջիկա ամիսներին գնաճը երկրում կշարունակի նվազել, և բնակչությունն այն կզգա իր վրա։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Էրդողանը նշել է, որ Թուրքիան թևակոխել է գնաճի կայուն և զգալի անկման շրջան, ինչը երկար ժամանակ լուրջ խնդիր էր։ Թուրքիայի Կենտրոնական բանկի տվյալներով` երկուշաբթի դոլարը թուրքական լիրայի նկատմամբ կազմել է 34,09։
Կառավարության կանխատեսումների համաձայն` տարեկան գնաճը սեպտեմբերի վերջին կնվազի 50%-ից, մինչդեռ օգոստոսին այն արդեն իջել էր մինչև 51,97%՝ հուլիսի 61,78%-ից։
«Գնանկումը կշարունակվի, և մեր ժողովուրդն այն կզգա ոչ միայն շուկաներում, այլև սեփական խոհանոցում»,- ընդգծել է Էրդողանը` ելույթ ունենալով Թուրքիայի Ազգային մեծ ժողովի 28-րդ գումարման երրորդ օրենսդրական տարվա բացմանը:
Թուրքիան վերջին տարիներին բախվել է բարձր գնաճի, ինչը պայմանավորված է եղել թուրքական լիրայի թուլացումով և անկայուն տնտեսական քաղաքականությամբ։ Լիրան զգալիորեն արժեզրկվել է՝ թանկացնելով ներմուծվող ապրանքների գները։ Ցածր տոկոսադրույքների քաղաքականությունը, որը վարում է նախագահ Էրդողանը, չնայած տնտեսագետների քննադատությանը, վատթարացրել է իրավիճակը։
2022–2023 թվականներին գնաճը գերազանցել է 80%-ը, ինչը մեծապես ազդել է քաղաքացիների բարեկեցության վրա։ Սակայն, 2023 թվականի օգոստոսին գնաճը նվազել է մինչև 51,97% (հուլիսի 61,78% -ից), և կառավարությունն ակնկալում է, որ այն կշարունակի նվազել 50%–ից ներքև:
Լրահոս
0