https://arm.sputniknews.ru/20250302/18-tarva-mej-chem-tesel-nman-verabermunq-hff-gvortsadir-kvomitei-andamy-hrazharakan-e-tvel-86323275.html
18 տարվա մեջ չեմ տեսել նման վերաբերմունք․ ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամը հրաժարական է տվել
18 տարվա մեջ չեմ տեսել նման վերաբերմունք․ ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամը հրաժարական է տվել
Sputnik Արմենիա
«Շիրակ» ֆուտբոլային ակումբը նախազգուշացնում է՝ դաշտ դուրս չեն գա, եթե երկրպագուների հանդեպ ուժի կիրառումը կրկնվի։ 02.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-02T19:30+0400
2025-03-02T19:30+0400
2025-03-02T19:33+0400
հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա
երկրպագու
հրաժարական
արմեն մելիքբեկյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2110/14/21101407_0:0:1601:901_1920x0_80_0_0_36a99c85d11084bf5739b7d2fb53b793.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik․ Կարեն Շաբոյանը հայտարարել է, որ հրաժարվում է ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամությունից՝ այսպիսով իր վերաբերմունքն արտահայտելով ֆուտբոլի 9 երկրպագուների ձերբակալության փաստի վերաբերյալ։Մարտի 1-ին ՀՀ առաջնության «Փյունիկ» - «Արարատ-Արմենիա» ակումբների հանդիպման ժամանակ ոստիկանությունը խոտերին էր փռել ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պահանջով խաղադաշտ ներխուժած երկրպագուներին։ ՖԱՖ–ն այսօր հայտնեց, որ բողոքի ակցիայի ժամանակ ֆուտբոլի 9 երկրպագու է ձերբակալվել։Նա նշում է, որ մինչ այժմ զերծ էր մնացել հանրային կերպով դիրքորոշում արտահայտելուց՝ նախընտրելով հարցերը լուծել անհատական շփումների միջոցով։ Շաբոյանի խոսքով՝ ինքն առաջարկել է ՀՖՖ ղեկավարությանը հանդիպել երկրպագուների հետ, քննարկել ստեղծված խնդիրները, որոշակի հստակ ժամանակացույց սահմանել՝ ընթացիկ ծրագրերն ավարտին հասցնելու և անցնցում հեռանալու համար, սակայն իր առաջարկը չի ընդունվել։Իրավիճակի առնչությամբ հայտարարություն է տարածել նաև «Շիրակ» ֆուտբոլի ակումբը՝ դատապարտելով ֆուտբոլի երկրպագուների ձերբակալությունը։Հայտարարությամբ շեշտվում է՝ ուժայիններին ներգրավելով՝ ՀՖՖ ղեկավարությունը չի կարող լռեցնել բողոքի ձայնը։ Նախազգուշացնում են՝ պատրաստ են անգամ դաշտ դուրս չգալ կամ դուրս գալ դաշտից, եթե այսուհետև ևս երկրպագուների ձերբակալության փորձ լինի։Հավելենք, որ փետրվարի 28-ից Հայաստանի ազգային հավաքականի և հայկական ակումբների բոլոր ֆան շարժումները վերսկսել են ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջով ակցիաները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2110/14/21101407_0:0:1425:1068_1920x0_80_0_0_7cf3f3a41fd99398fc3899df4080aa5d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, երկրպագու, հրաժարական, արմեն մելիքբեկյան
հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, երկրպագու, հրաժարական, արմեն մելիքբեկյան
18 տարվա մեջ չեմ տեսել նման վերաբերմունք․ ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամը հրաժարական է տվել
19:30 02.03.2025 (Թարմացված է: 19:33 02.03.2025) «Շիրակ» ֆուտբոլային ակումբը նախազգուշացնում է՝ դաշտ դուրս չեն գա, եթե երկրպագուների հանդեպ ուժի կիրառումը կրկնվի։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik․ Կարեն Շաբոյանը հայտարարել է, որ հրաժարվում է ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամությունից՝ այսպիսով իր վերաբերմունքն արտահայտելով ֆուտբոլի 9 երկրպագուների ձերբակալության փաստի վերաբերյալ։
Մարտի 1-ին ՀՀ առաջնության «Փյունիկ» - «Արարատ-Արմենիա» ակումբների հանդիպման ժամանակ ոստիկանությունը
խոտերին էր փռել ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պահանջով խաղադաշտ ներխուժած երկրպագուներին։ ՖԱՖ–ն այսօր հայտնեց, որ բողոքի ակցիայի ժամանակ
ֆուտբոլի 9 երկրպագու է ձերբակալվել։
«Հանդիսանալով ՖԱՖ-ի հիմնադիր անդամ՝ 18 տարվա ընթացքում ես երբեք չեմ հանդիպել նման վերաբերմունքի, երբ 9 երկրպագու ձերբակալվում է, 72 ժամով կալանավորվում, և նրանց դեմ հարուցվում է քրեական գործ»,- գրել է Շաբոյանը։
Նա նշում է, որ մինչ այժմ զերծ էր մնացել հանրային կերպով դիրքորոշում արտահայտելուց՝ նախընտրելով հարցերը լուծել անհատական շփումների միջոցով։ Շաբոյանի խոսքով՝ ինքն առաջարկել է ՀՖՖ ղեկավարությանը հանդիպել երկրպագուների հետ, քննարկել ստեղծված խնդիրները, որոշակի հստակ ժամանակացույց սահմանել՝ ընթացիկ ծրագրերն ավարտին հասցնելու և անցնցում հեռանալու համար, սակայն իր առաջարկը չի ընդունվել։
Իրավիճակի առնչությամբ հայտարարություն է տարածել նաև «Շիրակ» ֆուտբոլի ակումբը՝ դատապարտելով ֆուտբոլի երկրպագուների ձերբակալությունը։
Հայտարարությամբ շեշտվում է՝ ուժայիններին ներգրավելով՝ ՀՖՖ ղեկավարությունը չի կարող լռեցնել բողոքի ձայնը։ Նախազգուշացնում են՝ պատրաստ են անգամ դաշտ դուրս չգալ կամ դուրս գալ դաշտից, եթե այսուհետև ևս երկրպագուների ձերբակալության փորձ լինի։
Հավելենք, որ փետրվարի 28-ից Հայաստանի ազգային հավաքականի և հայկական ակումբների բոլոր ֆան շարժումները
վերսկսել են ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջով ակցիաները։