https://arm.sputniknews.ru/20250302/hff-nakhagahi-hrazharakani-pahanjvov-akciaji-zhamanak-futbvoli-9-erkrpagu-e-dzerbakalvel-86317794.html
ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջով ակցիայի ժամանակ ֆուտբոլի 9 երկրպագու է ձերբակալվել
ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջով ակցիայի ժամանակ ֆուտբոլի 9 երկրպագու է ձերբակալվել
Sputnik Արմենիա
ՖԱՖ-ը տեղեկացնում է, որ ոստիկանությունն անհարկի բռնի ուժ է կիրառել երկրպագուների հանդեպ, որոնք պատրաստակամ են եղել լքել խաղադաշտը և հանդիպել ՀՖՖ ղեկավարության... 02.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-02T15:07+0400
2025-03-02T15:07+0400
2025-03-02T15:08+0400
ֆուտբոլ
ֆուտբոլիստ
երկրպագու
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/02/86317651_0:0:2048:1152_1920x0_80_0_0_76d5884ccb07d6e9f7eb4a61373d9928.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik․ Հայաստանի պրեմիեր լիգայի «Փյունիկ» - «Արարատ-Արմենիա» հանդիպմանն անցկացված բողոքի ակցիայի ժամանակ ֆուտբոլի 9 երկրպագու է ձերբակալվել։ Այս մասին հայտնում է ՖԱՖ-ը (First Armenian Front, Առաջին հայկական ճակատ)։ Նշվում է, որ նախապես հայտարարված և խաղաղ՝ ՀՖՖ ղեկավարության հրաժարականի պահանջով ակցիայի ժամանակ ՀՀ ոստիկանությունը բռնի և ոչ համաչափ ուժի է կիրառել։ՖԱՖ-ը կոչ է անում անհապաղ ազատ արձակել ձերբակալված երկրպագուներին՝ շեշտելով, որ ակցիաները խաղաղ բնույթ ունեն։«Ֆուտբոլը երկրպագուներինն է, մեր կամքը անկոտրում է: Հրաժարականն անխուսափելի է»,- եզրափակում է ՖԱՖ-ը։Հիշեցնենք, որ մարտի 1-ին ՀՀ առաջնության «Փյունիկ» - «Արարատ-Արմենիա» ակումբների հանդիպման ժամանակ ոստիկանությունը խոտերին էր փռել ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պահանջով խաղադաշտ ներխուժած երկրպագուներին։Ավելի վաղ ՖԱՖ-ը հայտարարություն էր տարածել, որ Հայաստանի ազգային հավաքականի և հայկական ակումբների բոլոր ֆան շարժումները վերսկսում են ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջով ակցիաները։ Ակցիաներն իրականացվելու են Հայաստանի Պրեմիեր լիգայի, Հայաստանի գավաթի և այլ խաղերին, ընդհուպ մինչև խաղերի չեղարկում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/02/86317651_256:0:1792:1152_1920x0_80_0_0_8862bf44cce05f0ac6b1df8f9c0afe3d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆուտբոլ, ֆուտբոլիստ, երկրպագու, ձերբակալություն
ֆուտբոլ, ֆուտբոլիստ, երկրպագու, ձերբակալություն
ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջով ակցիայի ժամանակ ֆուտբոլի 9 երկրպագու է ձերբակալվել
15:07 02.03.2025 (Թարմացված է: 15:08 02.03.2025) ՖԱՖ-ը տեղեկացնում է, որ ոստիկանությունն անհարկի բռնի ուժ է կիրառել երկրպագուների հանդեպ, որոնք պատրաստակամ են եղել լքել խաղադաշտը և հանդիպել ՀՖՖ ղեկավարության հետ։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik․ Հայաստանի պրեմիեր լիգայի «Փյունիկ» - «Արարատ-Արմենիա» հանդիպմանն անցկացված բողոքի ակցիայի ժամանակ ֆուտբոլի 9 երկրպագու է ձերբակալվել։ Այս մասին հայտնում է ՖԱՖ-ը (First Armenian Front, Առաջին հայկական ճակատ)։ Նշվում է, որ նախապես հայտարարված և խաղաղ՝ ՀՖՖ ղեկավարության հրաժարականի պահանջով ակցիայի ժամանակ ՀՀ ոստիկանությունը բռնի և ոչ համաչափ ուժի է կիրառել։
«Ակցիայի մասնակիցները ոստիկանության հետ բանակցության ժամանակ ներկայացրել են պատրաստակամություն լքել խաղադաշտը և հանդիպել ՀՖՖ ղեկավար անձնակազմից որևիցե մեկի հետ, ինչը կտրականապես մերժվել է ՀՖՖ ներկայացուցչի կողմից, որից հետո սկսվել է անհարկի ուժի կիրառումը»,- նշված է ՖԱՖ-ի տարածած հայտարարության մեջ։
ՖԱՖ-ը կոչ է անում անհապաղ ազատ արձակել ձերբակալված երկրպագուներին՝ շեշտելով, որ ակցիաները խաղաղ բնույթ ունեն։
«Ֆուտբոլը երկրպագուներինն է, մեր կամքը անկոտրում է: Հրաժարականն անխուսափելի է»,- եզրափակում է ՖԱՖ-ը։
Հիշեցնենք, որ մարտի 1-ին ՀՀ առաջնության «Փյունիկ» - «Արարատ-Արմենիա» ակումբների հանդիպման ժամանակ ոստիկանությունը
խոտերին էր փռել ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պահանջով խաղադաշտ ներխուժած երկրպագուներին։
Ավելի վաղ ՖԱՖ-ը հայտարարություն էր տարածել, որ Հայաստանի ազգային հավաքականի և հայկական ակումբների բոլոր ֆան շարժումները վերսկսում են ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջով ակցիաները։ Ակցիաներն իրականացվելու են Հայաստանի Պրեմիեր լիգայի, Հայաստանի գավաթի և այլ խաղերին, ընդհուպ մինչև խաղերի չեղարկում։