00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
2 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
41 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպե՞ս են այստեղ վարձով ապրում առհասարակ. ռուս մասնագետը` գործընկերների հեռանալու մասին

© Sputnik / Andranik GhazaryanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 01.03.2025
Բաժանորդագրվել
Հայաստանից ռուսաստանցիների հեռանալու հիմնական պատճառը վարձակալության բարձր գներն են եղել։ Ըստ տեղափոխված մասնագետների` Երևանում մատչելի բնակարան գտնելը հիմա ավելի բարդ է, քան Մոսկվայում։
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Հայաստանից, մոտավոր հաշվարկներով, 2024 թվականին հեռացել է 2022-2023 թվականներին ժամանած ռուսաստանցիների 20-30 տոկոսը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց EasyData ՏՏ ընկերության նախագծի մենեջեր Անդրեյ Կուզմինը։
«Այս գնահատականը մեծ ճշգրտության չի հավակնում. ես կարող եմ դատել միայն իմ շփման շրջանակից»,-հստակեցրել է նա:
Անդրեյն ինքը Երևանը շատ է սիրում և որոշել է երկար մնալ այստեղ։ Բայց նրա ծանոթներից ոմանք, որոնք ավելի շուտ էին եկել, արդեն մեկնել են։ Ոմանք վերադարձել են տուն` Ռուսաստան, ոմանք էլ` երրորդ երկրներ։
Հայ և ռելոկանտ մասնագետները հեռանում են Հայաստանից. ահազանգում է ՏՏ ոլորտի ներկայացուցիչը
Մի մասը ոչ ստանդարտ պատճառներով են հեռացել։ Օրինակ` Ռուսաստանից Հայաստան տեղափոխված ամերիկյան ՏՏ ընկերություններից մեկն աշխատանքից ազատել է Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող բոլոր աշխատակիցներին։ Պաշտոնապես նրանք կարող էին տեղավորվել տեղական ընկերություններում, բայց, ըստ Անդրեյի դիտարկումների, այստեղ աշխատավարձերի միջին մակարդակը ցածր է (թեև տարածաշրջանային չափանիշներով այն բարձր է համարվում):
Այնուամենայնիվ, ոչ բոլորն են պատրաստ համակերպվել եկամտի կորստի հետ` հատկապես հաշվի առնելով վարձակալության բարձր գինը: Երևանում բնակարանների գները մոտեցել են Մոսկվայի գներին և 2-3 անգամ գերազանցում են մեր զրուցակցի ծննդավայր Նովոսիբիրսկի գները։
Պետք է նշել, որ ուրիշներն էլ այլ դրդապատճառներ են ունեցել: Ոմանք ընտրել են Սերբիան` կարծելով, որ Եվրոպայում ավելի հեշտ է համագործակցել արևմտյան ընկերությունների հետ։ Գուցե դա սուբյեկտիվ կարծիք է, բայց փաստն այն է, որ բնակարանները, պարզվում է, այնտեղ ավելի մատչելի են։ Անդրեյի խոսքով` իր ծանոթներից ոմանք կարողացել են Բելգրադում տուն ձեռք բերել այն գումարով, որը Երեւանում չէր բավականացնի նույնիսկ ծայրամասում գտնվող բնակարանի համար։
Ինչու են ռելոկանտները հեռանում ՀՀ–ից. պատճառների մասին խոսում են հենց իրենք և փորձագետները
Ուրիշներն էլ լքել են երկիրը աշխատանքի հետ կապված դժվարությունների պատճառով։ Անդրեյը նկատում է, որ նույնիսկ Մոսկվայում, չնայած բարձր գներին, մատչելի բնակարաններն ավելի շատ են, քան Երևանում։
«Իսկ Նովոսիբիրսկի դեպքում` այն գումարով, որով այնտեղ երեք սենյականոց բնակարան կվարձես, Երևանում նույնիսկ մի սենյականոց չես գտնի։ Չեմ պատկերացնում, թե տեղացիներն ինչպես են վարձով ապրում»,-ասում է նա։
Այնուամենայնիվ, Անդրեյը որոշել է մնալ Հայաստանում և ընտանիքի հետ տեղափոխվել է այստեղ: Նա կնոջ և ուսանող որդու հետ միասին հայերեն է սովորում։ Անդրեյի ընկերությունը բարձր տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) անդամ է, և նա փորձում է տեղացի մասնագետների ներգրավել։
Պարզվում է` Հայաստանում կադրեր գտնելը նույնպես ավելի դժվար է, քան Ռուսաստանում։ Բայց դա արդեն բոլորովին այլ պատմություն է...
Ռելոկանտների ազդեցությունը 2022-ի տնտեսական աճի մեջ կազմել է 6-7 տոկոս. նախարար
Լրահոս
0