00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Մհեր Գրիգորյան
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» չի լինելու․ Մհեր Գրիգորյան
17:08
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ և ռելոկանտ մասնագետները հեռանում են Հայաստանից. ահազանգում է ՏՏ ոլորտի ներկայացուցիչը

© Sputnik / Zara MikaՀամակարգչով աշխատող տղամարդ
Համակարգչով աշխատող տղամարդ - Sputnik Արմենիա, 1920, 05.03.2024
Համակարգչով աշխատող տղամարդ
Բաժանորդագրվել
Հայաստան տեղափոխված ռելոկանտ ընկերությունները հիմա ակտիվորեն տեղափոխվում են Վրաստան, քանի որ այնտեղ ավելի հարմարավետ պայմաններ են առաջարկում նրանց։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. ՀՀ–ից տեղեկատվական տեխնոլոգիաների հայ մասնագետների արտահոսք է նկատում դեպի առավել զարգացող կամ մրցակից երկրներ, խնդրի լուծմանը կնպաստեն հարկային երկարաժամկետ արտոնությունները։ «ՏՏ ոլորտը կարգավորող նոր օրենսդրական փաթեթի վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այս հայտարարությունն արեց ՏՏ ոլորտի ներկայացուցիչ Սևակ Հովհաննիսյանը։
«Ռիսկ կա, որ կկորցնենք նաև ռելոկանտ ընկերություններին, որոնք տեղափոխվել են Հայաստան։ Մրցակից երկրներում կիրառվում են ագրեսիվ հարկային արտոնություններ։ Երևանն այսօր թանկ տեղ է, ՀՀ–ում կենսապահովման ծախսերը մեկ անձի համար գրեթե հավասարվել են Վարշավայի, Տալլինի ծախսերին։ Նույնը վերաբերում է բնակարանների վարձակալության գներին, նույնիսկ Տալլինում բնակարանի վարձը 22 տոկոսով էժան է»,– ասաց նա։
Նշենք, որ ՏՏ ոլորտում մինչև 30 աշխատող ունեցող փոքր ընկերությունների համար գործում է եկամտահարկի և շահութահարկի գծով արտոնություն, որը տրված էր որոշակի ժամանակահատվածով, և այն երկարաձգվել է մեկ տարով` մինչև 2025 թ.։
ՏՏ ներկայացուցիչները օրենսդրական նոր փաթեթով ոչ միայն ցանկանում են ոլորտի նոր, միջազգային չափանիշներին համապատասխան սահմանումներ ունենալ, այլև պնդում են, որ ամբողջական կարգավորումներ մշակվեն, որոնք կլինեն ավելի երկարաժամկետ ու կանխատեսելի, ոլորտի և տնտեսության շահերն առավելագույնս հավասարակշռող։
Հովհաննիսյանի խոսքով` մեր երկիր եկած ռելոկանտ ընկերությունները հիմա ակտիվորեն տեղափոխվում են Վրաստան, քանի որ այնտեղ ավելի հարմարավետ պայմաններ են նրանց առաջարկում։
Նա հիշեցրեց, որ ՏՏ–ն մեր երկրի տնտեսության ամենադինամիկ աճող ոլորտն է, 2022 թվականին կտրուկ աճ է գրանցել, որը հիմնականում պայմանավորված էր ռելոկանտ ընկերությունների ներհոսքով։
«2022 թ. ոլորտի շրջանառությունը հասել է 589 մլրդ դրամի կամ մոտավորապես 1 մլրդ 400 մլն դոլարի (2023 թ. տվյալները ՊԵԿ–ը կամփոփի և կներկայացնի ապրիլին)։ ՀՆԱ–ի հետ հարաբերակցությունը հասել է մինչև 7 տոկոսի։ Այս ընթացքում ավելի մեծ աճ են գրանցել արտոնություններ ստացած ընկերությունները։ Ոլորտում միջին աշխատավարձը կազմել է 1 մլն դրամ, որը 3.8 անգամ բարձր է, քան ՀՀ–ում գործող միջին աշխատավարձերը»,– ընդգծեց Հովհաննիսյանը։
Ըստ այդմ, նրա համոզմամբ, հատկապես հարկային արտոնությունները թույլ կտան ոչ միայն լավ մասնագետներին պահել մեր երկրում, այլև ՏՏ ոլորտի զարգացումը կնպաստի տնտեսության և երկրի անվտանգային ոլորտի կայունացմանն ու առաջընթացին։
ՌԴ շուկան կշարունակի գրավիչ մնալ հայկական բիզնեսի համար. ի՞նչ են կանխատեսում տնտեսագետները
Լրահոս
0