https://arm.sputniknews.ru/20250221/rdn-ev-amn-n-qnnarkel-en-arevmutqy-petq-e-ynduni-uzheri-nvor-havasarakshrutjuny-lavrvov-85994159.html
ՌԴ–ն և ԱՄՆ-ն քննարկել են` Արևմուտքը պետք է ընդունի ուժերի նոր հավասարակշռությունը. Լավրով
ՌԴ–ն և ԱՄՆ-ն քննարկել են` Արևմուտքը պետք է ընդունի ուժերի նոր հավասարակշռությունը. Լավրով
Sputnik Արմենիա
G20-ի արտգործնախարարների հանդիպման ժամանակ Լավրովն ասել է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի պատվիրակությունները կարողացել են համաձայնության գալ այն մասին, որ միջազգային... 21.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-21T09:20+0400
2025-02-21T09:20+0400
2025-02-21T09:38+0400
սերգեյ լավրով
էր ռիադ
բանակցություն
ամն
տիգրան մարկոսյան
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/12/85906029_0:128:1280:849_1920x0_80_0_0_0caf53276cc99b2befdfae8a7942cec1.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն Էր Ռիադում կայացած բանակցությունների ժամանակ քննարկել են, որ ժամանակն է` Արևմուտքն ընդունի ուժերի նոր հավասարակշռությունն աշխարհում և հարաբերություններ կառուցի հարգանքի վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։Լավրովը նշել է նաև, որ ահաբեկչական խմբավորումներն ամբողջ աշխարհում սնվում են Ուկրաինայից արտահոսող արևմտյան զենքի մատակարարումներով։ Նա կոչ է արել G20-ի գործընկերներին Համաշխարհային երկրորդ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի տարում նացիզմի, նեոնացիզմի և ռասիզմի հերոսացման դեմ պայքարում հանդես գալ «միասնական ճակատով»։Հիշեցնենք, որ փետրվարի 18–ին Էր Ռիադում կայացել են ռուս-ամերիկյան բարձր մակարդակի բանակցություններ: Ռուսաստանը ներկայացրել են ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Ամերիկյան կողմից բանակցություններին մասնակցել են պետքարտուղար Մարկո Ռուբիոն, նախագահի` ազգային անվտանգության հարցերով օգնական Մայք Ուոլցը, ինչպես նաև Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։Հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ այն «վատ չի անցել», լուրջ խոսակցություն է տեղի ունեցել բոլոր հարցերի շուրջ։ Բանակցությունները տևել են չորսուկես ժամ։
էր ռիադ
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/12/85906029_0:0:1280:960_1920x0_80_0_0_fea0aa29840e0526ab19349014d191b7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ լավրով, էր ռիադ, բանակցություն, ամն, տիգրան մարկոսյան, ռուսաստան
սերգեյ լավրով, էր ռիադ, բանակցություն, ամն, տիգրան մարկոսյան, ռուսաստան
ՌԴ–ն և ԱՄՆ-ն քննարկել են` Արևմուտքը պետք է ընդունի ուժերի նոր հավասարակշռությունը. Լավրով
09:20 21.02.2025 (Թարմացված է: 09:38 21.02.2025) G20-ի արտգործնախարարների հանդիպման ժամանակ Լավրովն ասել է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի պատվիրակությունները կարողացել են համաձայնության գալ այն մասին, որ միջազգային հարաբերությունները պետք է կառուցվեն այն հիմքի վրա, որ յուրաքանչյուր պետություն ունի իր ազգային շահերը։
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն Էր Ռիադում կայացած բանակցությունների ժամանակ քննարկել են, որ ժամանակն է` Արևմուտքն ընդունի ուժերի նոր հավասարակշռությունն աշխարհում և հարաբերություններ կառուցի հարգանքի վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Ժամանակն է, որ Արևմուտքն ընդունի ուժերի նոր հավասարակշռությունը և փոխադարձ հարգանքի հիման վրա սկսի հարաբերություններ կառուցել աշխարհի մեծամասնության երկրների հետ: Այս մասին ևս խոսել ենք Էր Ռիադում մեր ամերիկացի գործընկերների հետ և համաձայնել գլխավորի շուրջ. միջազգային հարաբերությունները պետք է կառուցվեն այն հիմքի վրա, որ յուրաքանչյուր երկիր ունի իր ազգային շահերը»,- Լավրովի խոսքերն է մեջբերում է ՌԴ դիվանագիտական գերատեսչության կայքը:
Լավրովը նշել է նաև, որ ահաբեկչական խմբավորումներն ամբողջ աշխարհում սնվում են Ուկրաինայից արտահոսող արևմտյան զենքի մատակարարումներով։ Նա կոչ է արել G20-ի գործընկերներին Համաշխարհային երկրորդ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի տարում նացիզմի, նեոնացիզմի և ռասիզմի հերոսացման դեմ պայքարում հանդես գալ «միասնական ճակատով»։
Հիշեցնենք, որ փետրվարի 18–ին Էր Ռիադում
կայացել են ռուս-ամերիկյան բարձր մակարդակի բանակցություններ: Ռուսաստանը ներկայացրել են ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Ամերիկյան կողմից բանակցություններին մասնակցել են պետքարտուղար Մարկո Ռուբիոն, նախագահի` ազգային անվտանգության հարցերով օգնական Մայք Ուոլցը, ինչպես նաև Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։
Հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ այն «վատ չի անցել», լուրջ խոսակցություն է տեղի ունեցել բոլոր հարցերի շուրջ։
Բանակցությունները տևել են չորսուկես ժամ։