https://arm.sputniknews.ru/20250301/hajastan-khmbakcutjuny-pahanjum-e-eahkic-zbaghvel-baqvum-haj-gerineri-harcvov-86291872.html
«Հայաստան» խմբակցությունը պահանջում է ԵԱՀԿ–ից զբաղվել Բաքվում հայ գերիների հարցով
«Հայաստան» խմբակցությունը պահանջում է ԵԱՀԿ–ից զբաղվել Բաքվում հայ գերիների հարցով
Sputnik Արմենիա
ԵԱՀԿ մի շարք պաշտոնյաններին ուղղված նամակում նշվում է, որ Ադրբեջանին պատասխանատվության չենթարկելն ամենաթողության և անպատժելիության աղբյուր է մյուս բռնատիրական... 01.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-01T12:55+0400
2025-03-01T12:55+0400
2025-03-01T13:00+0400
եահկ
գերի
սեյրան օհանյան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
բաքու
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/1b/86221254_0:139:1500:983_1920x0_80_0_0_5d5ebd19938027fd33c886d5d1e55602.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը պահանջում է ԵԱՀԿ–ից անհապաղ քայլեր ձեռնարկել Բաքվում գերեվարված հայ ռազմագերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունների նկատմամբ մշտադիտարկում իրականացնող փաստահավաք առաքելություն կազմակերպելու ուղղությամբ։Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։Պահանջներով նամակները ուղարկվել են ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պիա Կաումային, Մարդու իրավունքների զեկուցող Քարին Օդեբրիքին և Հարավային Կովկասի հարցերով ներկայացուցիչ, ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ Լուիշ Գրացիային։Հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:Փետրվարի 26-ին, հայտնի դարձավ,, որ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, քանի որ նա ադրբեջանական բանտում փետրվարի 19–ից հացադուլ է սկսել։
ադրբեջան
բաքու
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/1b/86221254_3:0:1498:1121_1920x0_80_0_0_634bedd456e1105348e68b2b15c52071.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եահկ, գերի, սեյրան օհանյան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, բաքու
եահկ, գերի, սեյրան օհանյան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, բաքու
«Հայաստան» խմբակցությունը պահանջում է ԵԱՀԿ–ից զբաղվել Բաքվում հայ գերիների հարցով
12:55 01.03.2025 (Թարմացված է: 13:00 01.03.2025) ԵԱՀԿ մի շարք պաշտոնյաններին ուղղված նամակում նշվում է, որ Ադրբեջանին պատասխանատվության չենթարկելն ամենաթողության և անպատժելիության աղբյուր է մյուս բռնատիրական ռեժիմների համար։
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը պահանջում է ԵԱՀԿ–ից անհապաղ քայլեր ձեռնարկել Բաքվում գերեվարված հայ ռազմագերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունների նկատմամբ մշտադիտարկում իրականացնող փաստահավաք առաքելություն կազմակերպելու ուղղությամբ։
Այս մասին իր
ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Արդյունավետ միջազգային դիտորդական մեխանիզմների և հաշվետվողականության գործադրումն անխուսափելի անհրաժեշտություն է։ Ադրբեջանին պատասխանատվության չենթարկելն ամենաթողության և անպատժելիության աղբյուր է մյուս բռնատիրական ռեժիմների համար»,– աված է խմբակցության ուղարկած նամակում։
Պահանջներով նամակները ուղարկվել են ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պիա Կաումային, Մարդու իրավունքների զեկուցող Քարին Օդեբրիքին և Հարավային Կովկասի հարցերով ներկայացուցիչ, ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ Լուիշ Գրացիային։
Հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով
«դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը
քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:
Փետրվարի 26-ին, հայտնի դարձավ,, որ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը
կտրուկ վատացել է, քանի որ նա ադրբեջանական բանտում փետրվարի 19–ից
հացադուլ է սկսել։