https://arm.sputniknews.ru/20250228/inchu-en-pakvum-marzajin-anasnabuzhakan-labvoratvorianery--satm-pataskhany-86230976.html
Ինչո՞ւ են փակվում մարզային անասնաբուժական լաբորատորիաները. ՍԱՏՄ պատասխանը
Ինչո՞ւ են փակվում մարզային անասնաբուժական լաբորատորիաները. ՍԱՏՄ պատասխանը
Sputnik Արմենիա
Սոցցանցերում մտահոգություն է հնչել, որ լաբորատորիաների փակմամբ ոչ միայն լուրջ վնաս կհասցվի գյուղատնտեսության ոլորտին, այլև առանց այն էլ քիչ մասնագետները կմնան... 28.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-28T11:07+0400
2025-02-28T11:07+0400
2025-02-28T11:09+0400
ֆերմեր
սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
անասնաբույժ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/0a/60967637_0:205:2913:1843_1920x0_80_0_0_57d3dc6b7a5423e24ff363fee080c9cf.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik․ Այս պահին ուղղակի իրականացվում է ՀԱԲԼԾԿ (Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն) կարողությունների վերլուծություն, օպտիմալացում, որը չի ենթադրում բոլոր մարզային լաբորտորիաների փակում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը։Ավելի վաղ սոցանցերում տեղեկություն էր շրջանառվում, որ նախագիծ է շրջանառում` փակելու անասնաբուժական մարզային լաբորատորիաները։ Գործարար, ֆերմեր Հարություն Մնացականյանը «Ֆեյսբուքի» իր էջում ահազանգել էր, որ բացի այն, որ ոլորտին դա լուրջ հարված կարող է հասցնել, նաև սակավաթիվ մասնագետները կմնան անգործ։ Աշխարհում, նրա խոսքով, միայն խիստ հետամնաց երկրներում է, որ չկան տարածքային լաբորատորիաներ։Sputnik Արմենիան փորձեց մեկնաբանություն ստանալ նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանից, սակայն նա ասաց, որ այդ հարցը ՍԱՏՄ–ի տիրույթում է, քննարկում են։«Լուծումներ պետք է գտնենք։ Մենք հակված ենք ունենալու արդյունավետ համակարգ. եթե կարողանանք գտնել լուծում, որպեսզի ավելի արդյունավետ համակարգ ստեղծենք, մենք դեմ չենք լինի։ Այսինքն` ինքնանպատակ չէ այդ քանակի լաբորատորիաների տեղակայումը մարզերում։ Կարևորը` խնդիրն արդյունավետ լուծվի»,– ավելացրեց նախարարը։Նշենք, որ ՀՀ–ում այս պահին գործում է 10 մարզային, 21 տարածաշրջանային լաբորատորիաներ, որոնք իրականացնում են նախնական ախտորոշումներ:Արմավիրում դադարեցնում են մանրէաբանական լաբորատորիայի աշխատանքները. որն է պատճառը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/0a/60967637_91:0:2820:2047_1920x0_80_0_0_9efaefea65d8110c9909543839a570e4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆերմեր, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին), անասնաբույժ
ֆերմեր, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին), անասնաբույժ
Ինչո՞ւ են փակվում մարզային անասնաբուժական լաբորատորիաները. ՍԱՏՄ պատասխանը
11:07 28.02.2025 (Թարմացված է: 11:09 28.02.2025) Սոցցանցերում մտահոգություն է հնչել, որ լաբորատորիաների փակմամբ ոչ միայն լուրջ վնաս կհասցվի գյուղատնտեսության ոլորտին, այլև առանց այն էլ քիչ մասնագետները կմնան գործազուրկ։
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik․ Այս պահին ուղղակի իրականացվում է ՀԱԲԼԾԿ (Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն) կարողությունների վերլուծություն, օպտիմալացում, որը չի ենթադրում բոլոր մարզային լաբորտորիաների փակում։
Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը։
Ավելի վաղ սոցանցերում տեղեկություն էր շրջանառվում, որ նախագիծ է շրջանառում` փակելու անասնաբուժական մարզային լաբորատորիաները։ Գործարար, ֆերմեր Հարություն Մնացականյանը
«Ֆեյսբուքի» իր էջում ահազանգել էր, որ բացի այն, որ ոլորտին դա լուրջ հարված կարող է հասցնել, նաև սակավաթիվ մասնագետները կմնան անգործ։ Աշխարհում, նրա խոսքով, միայն խիստ հետամնաց երկրներում է, որ չկան տարածքային լաբորատորիաներ։
«Հարցն, անշուշտ, պլանավորվում է քննարկել տեսչական մարմնի կառավարման խորհրդում, ինչպես նաև ոլորտի համապատասխան մասնագետների, այդ թվում` հասարակական կազմակերպությունների, մասնակցությամբ։ Այդ հարցի վերաբերյալ հստակ որոշումը, իհարկե, կհրապարակայնացվի»,–մեզ հետ զրույցում վստահեցրեց ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետը։
Sputnik Արմենիան փորձեց մեկնաբանություն ստանալ նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանից, սակայն նա ասաց, որ այդ հարցը ՍԱՏՄ–ի տիրույթում է, քննարկում են։
«Լուծումներ պետք է գտնենք։ Մենք հակված ենք ունենալու արդյունավետ համակարգ. եթե կարողանանք գտնել լուծում, որպեսզի ավելի արդյունավետ համակարգ ստեղծենք, մենք դեմ չենք լինի։ Այսինքն` ինքնանպատակ չէ այդ քանակի լաբորատորիաների տեղակայումը մարզերում։ Կարևորը` խնդիրն արդյունավետ լուծվի»,– ավելացրեց նախարարը։
Նշենք, որ ՀՀ–ում այս պահին գործում է 10 մարզային, 21 տարածաշրջանային լաբորատորիաներ, որոնք իրականացնում են նախնական ախտորոշումներ: