https://arm.sputniknews.ru/20250210/armavirum-dadarecnum-en-manreabanakan-labvoratvoriaji-ashkhatanqnery-vorn-e-pattshary-85645701.html
Արմավիրում դադարեցնում են մանրէաբանական լաբորատորիայի աշխատանքները. որն է պատճառը
Արմավիրում դադարեցնում են մանրէաբանական լաբորատորիայի աշխատանքները. որն է պատճառը
Sputnik Արմենիա
Փոխտնօրենի խոսքով՝ վերակազմակերպվում են (դադարեցվում են) նաև Կոտայքի և Արագածոտնի մարզերի մանրէաբանական, վիրուսաբանական և մակաբուծաբանական լաբորատորիաների... 10.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-10T20:06+0400
2025-02-10T20:06+0400
2025-02-10T20:06+0400
լաբորատորիա
արմավիր
աշխատանք
գործադուլ
ազատում
օպտիմալացում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/0c/74484885_0:17:1600:917_1920x0_80_0_0_a0366b90042d6ac4bcc2644c9b7ef1be.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik․ Արմավիրի մանրէաբանական լաբորատորիայի աշխատանքները դադարեցվում են համակարգի օպտիմալացման, ծախսարդյունավետության բարձրացման նպատակով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Սերգեյ Չախմախչյանը։Այսօր սոցցանցերում տեղեկատվություն տարածվեց, որ Արմավիրում այսօրվանից դադարեցվել են մանրէաբանական լաբորատորիայի աշխատանքները, քանի որ բոլոր աշխատակիցներն ազատվել են աշխատանքից։«Այս ամենի նպատակը պարզապես մարդկանց աշխատանքից ազատելը չէ։ Կրճատումների տրամաբանությունը կապված է լաբորատոր համակարգի օպտիմալացման, ծախսարդյունավետության, որակի կառավարման համակարգերի ներդրման հետ»,- ասում է Չախմախչյանը։2021թ․ կառավարության N1413 որոշման համաձայն լաբորատորիաները պետք է ներդնեն որակի կառավարման համակարգ․ ժամկետը սահմանված է մինչև 2025թ․ մարտի 3-ը։ ՀՎԿԱԿ փոխտնօրենի խոսքով՝ իրականացվել է լաբորատորիաների կարողությունների, ընդհանուր պայմանների ուսումնասիրություն։ Առանձնացվել են այն լաբորատորիաները, որոնց շենքային և այլ պայմաններ չեն համապատասխանում արդի պահանջներին։ Շեշտում է՝ եթե լաբորատոր հետազոտությունների արդյունքը ճշգրիտ է, բայց հետազոտություններն իրականացվում են որոշակի շեղումներով, ապա դա կրկին ընդունելի չէ, քանի որ ժամանակակից որակի կառավարման համակարգը ենթադրում է չափանիշների պահպանում ամբողջ շղթայի ընթացքում։Կենտրոնի փոխտնօրենը պնդում է՝ այս փոփոխություններն ընդհանուր աշխատանքների վրա չեն ազդելու, այսինքն՝ այն աշխատանքները, որոնք կազմակերպվում էին Արմավիրի մասնաճյուղում, հիմա կկազմակերպվեն Երևանի ռեֆերենս լաբորատոր կենտրոնի տարածքում։Նրա խոսքով՝ ոչ բոլոր աշխատակիցներն են աշխատանքից ազատվում, արդեն իսկ որոշ մասին այլ աշխատանք է առաջարկվել, բացի այդ «Արմավիր» մասնաճյուղն ունի նաև համաճարակաբաններ և այլ մասնագետներ, որոնց աշխատանքը չի դադարեցվում։ Դադարեցվում կամ, ինչպես ՀՎԿԱԿ-ում են ասում, վերակազմակերպվում է միայն լաբորատոր մասի գործունեությունը։Փոխտնօրենի խոսքով՝ վերակազմակերպվում են (դադարեցվում են) նաև Կոտայքի և Արագածոտնի մարզերի մանրէաբանական, քիմիական և մակաբուծաբանական լաբորատորիաների աշխատանքները։ Չի բացառում, որ առաջիկայում այլ մասնաճյուղեր էլ կընդգրկվեն այս գործընթացում։
արմավիր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/0c/74484885_102:0:1522:1065_1920x0_80_0_0_186c0cb7285c7ba89286bec300e26498.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արմավիր աշխատանք մանրէաբանական լաբորատորիա աշխատակիցներ պատճառ
արմավիր աշխատանք մանրէաբանական լաբորատորիա աշխատակիցներ պատճառ
Արմավիրում դադարեցնում են մանրէաբանական լաբորատորիայի աշխատանքները. որն է պատճառը
Փոխտնօրենի խոսքով՝ վերակազմակերպվում են (դադարեցվում են) նաև Կոտայքի և Արագածոտնի մարզերի մանրէաբանական, վիրուսաբանական և մակաբուծաբանական լաբորատորիաների աշխատանքները։
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik․ Արմավիրի մանրէաբանական լաբորատորիայի աշխատանքները դադարեցվում են համակարգի օպտիմալացման, ծախսարդյունավետության բարձրացման նպատակով։
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Սերգեյ Չախմախչյանը։
Այսօր սոցցանցերում
տեղեկատվություն տարածվեց, որ Արմավիրում այսօրվանից դադարեցվել են մանրէաբանական լաբորատորիայի աշխատանքները, քանի որ բոլոր աշխատակիցներն ազատվել են աշխատանքից։
Չախմախչյանի խոսքով՝ այսօր կատարվածը չարտոնված է, քանի որ աշխատանքների դադարեցումը նախատեսված էր փետրվարի վերջին` աշխատանքից ազատման ծանուցումներն աշխատակիցներին ուղարկվել էին փետրվարի 28-ով։
«Այս ամենի նպատակը պարզապես մարդկանց աշխատանքից ազատելը չէ։ Կրճատումների տրամաբանությունը կապված է լաբորատոր համակարգի օպտիմալացման, ծախսարդյունավետության, որակի կառավարման համակարգերի ներդրման հետ»,- ասում է Չախմախչյանը։
2021թ․ կառավարության N1413 որոշման համաձայն լաբորատորիաները պետք է ներդնեն որակի կառավարման համակարգ․ ժամկետը սահմանված է մինչև 2025թ․ մարտի 3-ը։ ՀՎԿԱԿ փոխտնօրենի խոսքով՝ իրականացվել է լաբորատորիաների կարողությունների, ընդհանուր պայմանների ուսումնասիրություն։ Առանձնացվել են այն լաբորատորիաները, որոնց շենքային և այլ պայմաններ չեն համապատասխանում արդի պահանջներին։ Շեշտում է՝ եթե լաբորատոր հետազոտությունների արդյունքը ճշգրիտ է, բայց հետազոտություններն իրականացվում են որոշակի շեղումներով, ապա դա կրկին ընդունելի չէ, քանի որ ժամանակակից որակի կառավարման համակարգը ենթադրում է չափանիշների պահպանում ամբողջ շղթայի ընթացքում։
Կենտրոնի փոխտնօրենը պնդում է՝ այս փոփոխություններն ընդհանուր աշխատանքների վրա չեն ազդելու, այսինքն՝ այն աշխատանքները, որոնք կազմակերպվում էին Արմավիրի մասնաճյուղում, հիմա կկազմակերպվեն Երևանի ռեֆերենս լաբորատոր կենտրոնի տարածքում։
Նրա խոսքով՝ ոչ բոլոր աշխատակիցներն են աշխատանքից ազատվում, արդեն իսկ որոշ մասին այլ աշխատանք է առաջարկվել, բացի այդ «Արմավիր» մասնաճյուղն ունի նաև համաճարակաբաններ և այլ մասնագետներ, որոնց աշխատանքը չի դադարեցվում։ Դադարեցվում կամ, ինչպես ՀՎԿԱԿ-ում են ասում, վերակազմակերպվում է միայն լաբորատոր մասի գործունեությունը։
Փոխտնօրենի խոսքով՝ վերակազմակերպվում են (դադարեցվում են) նաև Կոտայքի և Արագածոտնի մարզերի մանրէաբանական, քիմիական և մակաբուծաբանական լաբորատորիաների աշխատանքները։ Չի բացառում, որ առաջիկայում այլ մասնաճյուղեր էլ կընդգրկվեն այս գործընթացում։