https://arm.sputniknews.ru/20250228/erkrpagunery-versksum-en-akcianery-hff-nakhagahi-hrazharakani-pahanjvov-86264899.html
Երկրպագուները վերսկսում են ակցիաները՝ ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջով
Երկրպագուները վերսկսում են ակցիաները՝ ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջով
Sputnik Արմենիա
Ակցիաներն իրականացվելու են Հայաստանի Պրեմիեր լիգայի, Հայաստանի գավաթի և այլ խաղերին։ 28.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-28T18:52+0400
2025-02-28T18:52+0400
2025-02-28T18:56+0400
ֆուտբոլ
ֆուտբոլիստ
ֆաֆ
հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա
բողոքի ակցիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/12/26495868_0:75:3375:1973_1920x0_80_0_0_1149ad8f9339bfa174fe83cab5c8841e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik․ Այսօրվանից Հայաստանի ազգային հավաքականի և հայկական ակումբների բոլոր ֆան շարժումները վերսկսում են ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջով ակցիաները։ Այս մասին հայտարարություն է տարածել ՖԱՖ-ը (First Armenian Front, Առաջին հայկական ճակատ): Ակցիաներն իրականացվելու են Հայաստանի Պրեմիեր լիգայի, Հայաստանի գավաթի և այլ խաղերին, ընդհուպ մինչև խաղերի չեղարկում։«Մենք սպասելու ենք ՀՖՖ ղեկավարության կամ որևէ չինովնիկի արձագանքին և նրանց հետ երկխոսությանը բացառապես հրաժարականի պայմանների վերաբերյալ»,- նշված է հայտարարության մեջ։Միաժամանակ, երկրպագուները հայցում են բոլոր ակումբների, ֆուտբոլիստների, մրցավարների ներողամտությունը՝ պատճառվող անհարմարության համար, շեշտում են՝ որևէ ակցիա ուղված չէ նրանց դեմ։ՖԱՖ-ը դիմում է նաև բոլոր մարզադաշտերի, ակումբների և ՀՖՖ անվտանգության աշխատակիցներին՝ հորդորելով մնալ իրենց լիազորությունների սահմաններում, բացառել ցանկացած բռնություն և սադրիչ գործողություններ իրականացվող ակցիաների ժամանակ։Երկրպագուները կարծում են, որ հավաքականի` հաջորդող պարտությունները վատ կառավարման արդյունք են։Հիշեցնենք` 2024–ի հոկտեմբերի 13-ին Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 0։2 հաշվով պարտվեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն և գործնականում զրկվեց C լիգայի չորրորդ խմբում առաջին տեղի համար պայքարելու հնարավորությունից։ Խաղից անմիջապես հետո հայտնի դարձավ, որ թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը պաշտոնանկ է արվել, իսկ երկրպագուները հավաքվեցին ՀՖՖ շենքի մոտ՝ պահանջելով հանդիպում ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ։ Ավելի ուշ երկրպագուները սկսեցին պահանջել Մելիքբեկյանի հրաժարականը։Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պահանջի հայտարարության տակ ստորագրել են նաև «Արարատ-Արմենիայի», «Փյունիկի», «Ուրարտուի» և «Շիրակի» ֆան-ակումբները:ՀՖՖ նախագահն էլ իր հերթին հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/12/26495868_321:0:3052:2048_1920x0_80_0_0_468f2dcce04229080c56ba690d690fc2.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆուտբոլ, ֆուտբոլիստ, ֆաֆ, հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, բողոքի ակցիա
ֆուտբոլ, ֆուտբոլիստ, ֆաֆ, հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, բողոքի ակցիա
Երկրպագուները վերսկսում են ակցիաները՝ ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջով
18:52 28.02.2025 (Թարմացված է: 18:56 28.02.2025) Ակցիաներն իրականացվելու են Հայաստանի Պրեմիեր լիգայի, Հայաստանի գավաթի և այլ խաղերին։
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik․ Այսօրվանից Հայաստանի ազգային հավաքականի և հայկական ակումբների բոլոր ֆան շարժումները վերսկսում են ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջով ակցիաները։ Այս մասին
հայտարարություն է տարածել ՖԱՖ-ը (First Armenian Front, Առաջին հայկական ճակատ): Ակցիաներն իրականացվելու են Հայաստանի Պրեմիեր լիգայի, Հայաստանի գավաթի և այլ խաղերին, ընդհուպ մինչև խաղերի չեղարկում։
«Մենք սպասելու ենք ՀՖՖ ղեկավարության կամ որևէ չինովնիկի արձագանքին և նրանց հետ երկխոսությանը բացառապես հրաժարականի պայմանների վերաբերյալ»,- նշված է հայտարարության մեջ։
Միաժամանակ, երկրպագուները հայցում են բոլոր ակումբների, ֆուտբոլիստների, մրցավարների ներողամտությունը՝ պատճառվող անհարմարության համար, շեշտում են՝ որևէ ակցիա ուղված չէ նրանց դեմ։
ՖԱՖ-ը դիմում է նաև բոլոր մարզադաշտերի, ակումբների և ՀՖՖ անվտանգության աշխատակիցներին՝ հորդորելով մնալ իրենց լիազորությունների սահմաններում, բացառել ցանկացած բռնություն և սադրիչ գործողություններ իրականացվող ակցիաների ժամանակ։
«Հրաժարականն անխուսափելի է»,- եզրափակվում է հայտարարությունը։
Երկրպագուները կարծում են, որ հավաքականի` հաջորդող պարտությունները վատ կառավարման արդյունք են։
Հիշեցնենք` 2024–ի հոկտեմբերի 13-ին Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 0։2 հաշվով պարտվեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն և գործնականում զրկվեց C լիգայի չորրորդ խմբում առաջին տեղի համար պայքարելու հնարավորությունից։ Խաղից անմիջապես հետո հայտնի դարձավ, որ թիմի գլխավոր մարզիչ
Ալեքսանդր Պետրակովը պաշտոնանկ է արվել, իսկ երկրպագուները հավաքվեցին ՀՖՖ շենքի մոտ՝ պահանջելով հանդիպում ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ։ Ավելի ուշ երկրպագուները սկսեցին պահանջել Մելիքբեկյանի հրաժարականը։
Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պահանջի հայտարարության տակ ստորագրել են նաև «Արարատ-Արմենիայի», «Փյունիկի», «Ուրարտուի» և «Շիրակի» ֆան-ակումբները:
ՀՖՖ նախագահն էլ իր հերթին
հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ։