00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՖՖ նախագահը չի պատրաստվում հրաժարական տալ. նա հայտարարություն է արել

© Sputnik / Asatur YesayantsԱրմեն Մելիքբեկյան
Արմեն Մելիքբեկյան - Sputnik Արմենիա, 1920, 21.10.2024
Արմեն Մելիքբեկյան
Բաժանորդագրվել
ՀՖՖ նախագահն անդրադարձել է ֆուտբոլասերների դժգոհություններին և նշել, որ չի ընդունում վերջնագրերով խոսելու գործելաոճը։
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik․ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը հասկանում է երկրպագուների դժգոհությունները, բայց չի պատրաստվում հրաժարական տալ։ Այս մասին ասվում է Մելիքբեկյանի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ՀՖՖ կայքում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի բարձրագույն խմբի մի քանի թիմերի ֆան-շարժումներ միացել են Առաջին հայկական ճակատի (FAF) շարժմանը, որը պահանջում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։ Նրանք պատրաստ են միանալ նաև առաջիկա գործողություններին ու ակցիաներին։
Հոկտեմբերի 13-ին Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 0։2 հաշվով պարտվեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն և գործնականում զրկվեց C լիգայի չորրորդ խմբում առաջին տեղի համար պայքարելու հնարավորությունից։ Խաղից անմիջապես հետո հայտնի դարձավ, որ թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը պաշտոնանկ է արվել, իսկ երկրպագուները հավաքվեցին ՀՖՖ շենքի մոտ՝ պահանջելով հանդիպում ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ։ Ավելի ուշ երկրպագուները սկսեցին պահանջել Մելիքբեկյանի հրաժարականը։
«Ամբողջությամբ հասկանում ու ընդունում եմ երկրպագուների՝ իրենց դժգոհությունը հայտնելու իրավունքը և, կարծում եմ, իմ այս արձագանքը, եթե անգամ չփարատի հայկական ֆուտբոլի ապագայով մտահոգ մարդկանց կասկածները, գոնե կդառնա քննարկման առարկա»,– հայտարարել է ՀՖՖ նախագահը։
Նա հիշեցրել է, որ 2019 թվականի դեկտեմբերին ստանձնել է պաշտոնը՝ ներկայացնելով ՀՖՖ 2019-2025թթ. առաջին ռազմավարությունը, որն իր տեսակի մեջ եղել է աննախադեպ։
«Ցավոք, այսօր պետք է արձանագրել, որ ռազմավարությունում տեղ գտած ծրագրերի մի մասը չի կատարվել, մի մասն էլ իրականացվել է մասնակի: Սրանք փաստեր են, որոնք, սակայն, ունեն լրջագույն օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ: Ընտրվելուցս ընդամենը 2 ամիս անց երկար ժամանակով ամբողջ աշխարհն ուղղակի անշարժացավ կորոնավիրուսի պատճառով, իսկ հետո սկսվեց 44-օրյա պատերազմը՝ իր ծանրագույն հետևանքներով մեր երկրի համար: 2022-ին սկսվեց ուկրաինական հակամարտությունը, որն ամբողջությամբ ձևափոխել է համաշխարհային գրեթե բոլոր իրողությունները՝ ֆուտբոլի դեպքում խնդիր դարձնելով անգամ թիմերի տեղաշարժը։ Արտարժույթի շուկայի ձևափոխումն էլ լուրջ հարված է հասցրել ֆինանսական կայունությանը, և հայկական ֆուտբոլն այս ընթացքում չի ստացել այն բոլոր ռեսուրսները, ակնկալվող եկամուտները, որոնք կապահովեին ռազմավարական կետերի մեծ մասի իրականացումը»,-նշել է Մելիքբեկյանը։
Նա ընդգծել է, որ եթե ֆուտբոլային հանրությունը դժգոհ է առկա վիճակից, ապա առավել շատ դժգոհ է ինքը։
Մելիքբեկյանը վստահեցրել է, որ ֆեդերացիան արել է հնարավոր, անգամ անհնար ամեն ինչ լավ արդյունքներ ունենալու համար, որը, ցավոք, բավարար չի եղել դրական արդյունքների համար։
Անդրադառնալով ֆուտբոլասերների դժգոհություններին` ՀՖՖ նախագահը նշել է, որ հասկանում է դրանք, բայց չի ընդունում վերջնագրերով խոսելու գործելաոճը։
«Կառչած չեմ և երբևէ կառչած չեմ եղել ֆեդերացիայի նախագահի աթոռից, այլ մշտապես ֆուտբոլի շահը գերադասել եմ անձնականից: Եվ պարտադիր եմ համարում այս պահին ավարտին հասցնել սկսված կարևոր նախաձեռնությունները, որոնք 2025 թվականին պետք է իրականություն դառնան անհրաժեշտ կայունության պարագայում»,-ասել է նա։
Մելիքբեկյանը նշել է, որ Աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնության եզրափակիչ փուլի անցկացման համար Հայաստանի և Վրաստանի համատեղ հայտը և դրա անցկացումը մեծ խթան է դառնալու Հայաստանում ֆուտբոլային, ինչպես նաև այլ տեսակի ենթակառուցվածքների զարգացման համար: Նա ընդգծել է, որ այդ գործընթացում կարող են լինել բազմաթիվ խոչընդոտներ, որոնք կարելի է հաղթահարել միջազգային գործընկերների օգնությամբ։
Անդրադառնալով Հայաստանում ազգային ստադիոն կառուցելու ծրագրին` Մելիքբեկյանը նշել է, որը մեկնարկն արդեն մոտ է, և այն կարևորագույն նախագիծ կդառնա հայկական ֆուտբոլում։ Իսկ 2025 թվականին կայանալիք ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կոնգրեսներում Հայաստանի համար կարևոր որոշումներ պետք է կայացվեն, որոնց արդյունքում Հայաստանը վերջնականապես կամրապնդվի համաշխարհային ֆուտբոլային քարտեզի վրա։
«Այս պահին, որքան էլ գայթակղիչ թվա հրաժարականով հեռանալու և այս ծանր բեռից ազատվելու հնարավորությունը, ես ավելի մտահոգ եմ գալիք կարևորագույն տարվա անելիքներով, կիսատ գործերը ավարտելու պատրաստակամությամբ և ապագայի ծրագրերը և նպատակները քննարկման արդյունքում ձևավորելու ցանկությամբ»,-ասել է նա։
Մելիքբեկյանը շեշտել է, որ ՀՖՖ ղեկավարությունը պատրաստ է ցանկացած քննարկումների՝ խնդիրների վերհանման և դրանց լուծումները գտնելու նպատակով։ Նա հույս է հայտնել, որ գալիք տարվա գործընթացներով կհաջողվի միավորել հայկական ֆուտբոլով մտահոգ մարդկանց։
Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պահանջի հայտարարության տակ ստորագրել էին «Արարատ-Արմենիայի», «Փյունիկի», «Ուրարտուի» և «Շիրակի» ֆան-ակումբները:
Լրահոս
0