https://arm.sputniknews.ru/20250227/rus-hajkakan-hamalsarani-masin-hamadzajnagri-vaveracumy-havanutjan-arzhanacav-86191806.html
Ռուս-հայկական համալսարանի մասին համաձայնագրի վավերացումը հավանության արժանացավ
Ռուս-հայկական համալսարանի մասին համաձայնագրի վավերացումը հավանության արժանացավ
Sputnik Արմենիա
Համաձայնագիրը կներկայացվի ՀՀ Սահմանադրական դատարանի քննարկմանը, ապա` Ազգային ժողով։ 27.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-27T11:02+0400
2025-02-27T11:02+0400
2025-02-27T11:29+0400
հայ-ռուսական (սլավոնական) համալսարան
հհ կառավարություն
համաձայնագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/846/88/8468852_0:0:1600:901_1920x0_80_0_0_b7cf2e42886a412a76dad14ed81d9f19.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի կառավարության միջև Հայաստանում Ռուս-հայկական համալսարանի գործունեության պայմանների մասին համաձայնագրի վավերացումը հավանության արժանացավ ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։Համաձայնագիրը ստորագրվել է 2024 թ. դեկտեմբերի 20–ին Մոսկվայում:Համաձայնագրով նախատեսվում է նաև հստակ մեխանիզմ՝ Ռուսաստանի բյուջեի հատկացումների հաշվին ուսման ընդունվելու համար տեղերի քանակի հատկացման համար։Նշվում է, որ համաձայնագրում առավել հստակ ձևակերպվել են համալսարանի կառավարման սկզբունքային մոտեցումները, կիրառվել է կրթական ծրագրերի իրականացման հավասար մոտեցման սկզբունքը՝ Հայաստանի և Ռուսաստանի օրենսդրություններին համապատասխան:Նախատեսվում է, որ համալսարանի ռեկտորն ընտրվում է մինչև 5 տարի ժամկետով: Նույն անձը ռեկտորի պաշտոնը չի կարող զբաղեցնել ավելի քան 2 ժամկետ անընդմեջ։Համաձայնագիրը կներկայացվի ՀՀ Սահմանադրական դատարանի քննարկմանը, ապա` Ազգային ժողով։Ավելի վաղ ՌԴ գիտության և բարձրագույն կրթության փոխնախարար Կոնստանտին Մոգիլևսկին հայտարարել էր, որ բուհն աշխատել է 1997 թվականի համաձայնագրին համապատասխան, բայց այս ընթացքում, իհարկե, փոխվել է օրենսդրությունը, և կարևոր է նոր համաձայնագրում նշել բոլոր մանրամասները, որոնք վերաբերում են համալսարանի կառավարմանը, կրթական ծրագրերի իրականացմանը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/846/88/8468852_235:0:1484:937_1920x0_80_0_0_4296a4db07815d729010d6eb7998206a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայ-ռուսական (սլավոնական) համալսարան, հհ կառավարություն, համաձայնագիր
հայ-ռուսական (սլավոնական) համալսարան, հհ կառավարություն, համաձայնագիր
Ռուս-հայկական համալսարանի մասին համաձայնագրի վավերացումը հավանության արժանացավ
11:02 27.02.2025 (Թարմացված է: 11:29 27.02.2025) Համաձայնագիրը կներկայացվի ՀՀ Սահմանադրական դատարանի քննարկմանը, ապա` Ազգային ժողով։
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի կառավարության միջև Հայաստանում Ռուս-հայկական համալսարանի գործունեության պայմանների մասին համաձայնագրի վավերացումը հավանության արժանացավ ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Համաձայնագիրը ստորագրվել է 2024 թ. դեկտեմբերի 20–ին Մոսկվայում:
«Լավագույն փորձի ներդրման, ինչպես նաև արդյունավետ ազգամիջյան երկխոսության և փոխգործակցության զարգացման նպատակով համաձայնագրում ներառվել է դրույթ համալսարանի հիմքի վրա Հայաստանի, Ռուսաստանի և այլ պետությունների կրթական և (կամ) գիտական կազմակերպությունների ամբիոններ և այլ կառուցվածքային ստորաբաժանումների ստեղծման հնարավորության մասին»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:
Համաձայնագրով նախատեսվում է նաև հստակ մեխանիզմ՝ Ռուսաստանի բյուջեի հատկացումների հաշվին ուսման ընդունվելու համար տեղերի քանակի հատկացման համար։
Նշվում է, որ համաձայնագրում առավել հստակ ձևակերպվել են համալսարանի կառավարման սկզբունքային մոտեցումները, կիրառվել է կրթական ծրագրերի իրականացման հավասար մոտեցման սկզբունքը՝ Հայաստանի և Ռուսաստանի օրենսդրություններին համապատասխան:
Նախատեսվում է, որ համալսարանի ռեկտորն ընտրվում է մինչև 5 տարի ժամկետով: Նույն անձը ռեկտորի պաշտոնը չի կարող զբաղեցնել ավելի քան 2 ժամկետ անընդմեջ։
Համաձայնագիրը կներկայացվի ՀՀ Սահմանադրական դատարանի քննարկմանը, ապա` Ազգային ժողով։
Ավելի վաղ ՌԴ գիտության և բարձրագույն կրթության փոխնախարար Կոնստանտին Մոգիլևսկին
հայտարարել էր, որ բուհն աշխատել է 1997 թվականի համաձայնագրին համապատասխան, բայց այս ընթացքում, իհարկե, փոխվել է օրենսդրությունը, և կարևոր է նոր համաձայնագրում նշել բոլոր մանրամասները, որոնք վերաբերում են համալսարանի կառավարմանը, կրթական ծրագրերի իրականացմանը: