00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:17
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նախատեսում ենք հետագա ներդրումներ ՀՌՀ-ում. ՌԴ կրթության փոխնախարար

Բաժանորդագրվել
Հիմնվելով նոր համաձայնագրի վրա` աշխատանքներ են տարվելու ուսանողների ուսման պայմանների բարելավման ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի իշխանությունները նախատեսում են ընդլայնել ներդրումները Երևանի Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում: Այս մասին հայտնել է ՌԴ գիտության և բարձրագույն կրթության փոխնախարար Կոնստանտին Մոգիլևսկին` մեկնաբանելով Հայաստանի և Ռուսաստանի միջև նոր համաձայնագրի ստորագրումը։
Դեկտեմբերի 20-ին ստորագրված փաստաթուղթը թարմացնում է համալսարանի աշխատանքի պայմանները։
Մոգիլևսկին հիշեցրել է, որ Սլավոնական համալսարանը արդեն ավելի քան 25 տարի բարեհաջող աշխատում է 1997 թվականի համաձայնագրի հիման վրա։ Սակայն այս ընթացքում փոխվել են և օրենսդրությունը, և կրթական հաստատությունների կառավարման պայմանները։
«Հայաստանցի գործընկերների հետ միասին մենք փորձել ենք հնարավորինս ճշգրիտ արձանագրել համալսարանի կառավարման և կրթական ծրագրերի իրականացման բոլոր կողմերը»,-նշել է փոխնախարարը:
Այսօր ՀՌՀ-ում սովորում է ավելի քան 5000 ուսանող` ավելի քան 120 կրթական ծրագրերով: Համալսարանը կարևոր հարթակ է դարձել ռուսաց լեզվի, հայ-ռուսական համագործակցության և համատեղ գիտական հետազոտությունների առաջխաղացման համար:
«Նոր համաձայնագիրը հետագա զարգացման հնարավորություններ է բացում։ Մենք ուզում ենք, որ երիտասարդները ժամանակակից կրթություն ստանան և հաջող կարիերա կառուցեն»,-ընդգծել է Մոգիլևսկին։
Հատուկ ուշադրություն է հատկացվում կրթական պայմանների բարելավմանը: Վերջին տարիներին համալսարանն ակտիվորեն թարմացնում է իր նյութատեխնիկական բազան. ժամանակակից վերանորոգում է իրականացվել մի շարք տարածքներում, ձեռք են բերվել սարքավորումներ, բացվել է նոր մասնաշենք և սպորտային համալիր: Այս ամենը, Մոգիլևսկու խոսքով, նպաստում է ուսանողների թվի ավելացմանը։
«Մենք շարունակելու ենք ներդրումներ կատարել ոչ միայն կրթության, այլև համալսարանական գիտության մեջ։ ՀՌՀ-ում աշխատում են ուժեղ մասնագետներ, հատկապես այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կենսատեխնոլոգիաները, գենոմային և քվանտային տեխնոլոգիաները: Հումանիտար առարկաները, ներառյալ՝ արևելագիտությունը և իրանագիտությունը, նույնպես բարձր մակարդակի վրա են»,-նշել է նա։
Ռուսական կողմը մտադիր է ակտիվորեն աշխատել համալսարանի հետագա զարգացման ուղղությամբ, որպեսզի ամրապնդի նրա դիրքերը որպես կրթական և գիտական կենտրոն:
Լրահոս
0