00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեր գործընկերները պրագմատիզմ են դրսևորում. Պուտինը՝ ԱՄՆ–ի հետ հարաբերությունների մասին

Բաժանորդագրվել
ՌԴ նախագահը ԱԴԾ կոլեգիայի ընդլայնված նիստում նշել է, որ Ռուսաստանի զինված ուժերը պայմաններ են ստեղծել միջազգային լուրջ երկխոսություն սկսելու համար:
ԱՄՆ-ի ներկայիս գործընկերները պրագմատիզմ են դրսևորում, հրաժարվում են իրենց նախորդների կարծրատիպերից, այսպես կոչված կանոններից, որոնք, ըստ էության, հանգեցրին միջազգային հարաբերությունների ամբողջ համակարգի ճգնաժամին։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Այդ կանոնները սկսեցին ներսից քանդել հենց արևմտյան համայնքը։ Այդ մասին են խոսում արևմտյան շատ երկրների տնտեսության և ներքին քաղաքականության խնդիրները։ Մենք այդ ամենը տեսնում ենք, դա հատկապես վառ է արտահայտվում այդ երկրների ներքաղաքական իրադարձությունների ընթացքում», - ասել է Պուտինը ԱԴԾ կոլեգիայի ընդլայնված նիստում։
Միևնույն ժամանակ նա նշել է, որ ոչ բոլորին է ձեռնտու ռուս-ամերիկյան շփումների վերսկսումը. արևմտյան վերնախավերն ուզում են անկայունություն պահպանել աշխարհում և կփորձեն խափանել Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկխոսությունը:
«Եվ այդ ուժերը փորձելու են վիժեցնել կամ վարկաբեկել սկսված երկխոսությունը։ Մենք դա տեսնում ենք», - հավելել է նա։
Պուտինն ընդգծել է` Ռուսաստանը երբեք չի հրաժարվել ուկրաինական հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելուց։
Հիշեցնենք` փետրվարի 18-ին ռուս-ամերիկյան բանակցություններ անցկացվեցին Էր Ռիադում: Ռուսաստանը ներկայացրին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը, իսկ ԱՄՆ-ն՝ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Մայք Ուոլցը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և նախագահի` Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆը:
Հանդիպումից հետո Լավրովը հայտարարեց, որ տևական դադարից հետո առաջին առերես բանակցությունների ընթացքում ՌԴ-ն և ԱՄՆ-ն պայմանավորվել են պայմաններ ստեղծել համագործակցությունը լիարժեք վերականգնելու և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ոլորտներում ընդլայնելու համար: Մոսկվան և Վաշինգտոնը պայմանավորվել են վերացնել դեսպանատների և այլ արտասահմանյան հաստատությունների գործունեության արհեստական սահմանափակումները և ուկրաինական ճգնաժամի շուտափույթ լուծման համար ստեղծել բարձր մակարդակի խմբեր:
Այսօր` փետրվարի 27-ին, Ռուսաստանի և ԱՄՆ–ի ներկայացուցիչները հանդիպել են Ստամբուլում։
Լրահոս
0