00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Լիդիանը» ՀՀ կառավարությունից 150 մլն դոլարի երաշխիք կստանա Ամուլսարի գործարկման համար

© Sputnik / Armine AleksanyanԱմուլսար
Ամուլսար - Sputnik Արմենիա, 1920, 27.02.2025
Ամուլսար
Բաժանորդագրվել
Ընկերությունը պետության տրամադրած երաշխիքով կկարողանա մինչև 5 տարի ժամկետով վարկ ներգրավել:
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. «Լիդիան» ընկերությունը Ամուլսարի շահագործման համար ՀՀ կառավարությունից 150 մլն դոլարի երաշխիք կստանա։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Երաշխիքի դիմաց ընկերությունը կկարողանա վարկ ներգրավել մինչև 5 տարի ժամկետով:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ավելի վաղ ասել էր, որ հանքի գործարկման համար ընկերությանը 250 մլն դոլար է պետք:
Պետական երաշխիքը կտրամադրվի միայն այն բանից հետո, երբ ընկերությունը կիրականացնի իր ակտիվների անկախ գնահատում, որի արդյունքում պետք է դրանց ծավալը չգերազանցի ընկերության գույքի ընդհանուր արժեքի 20%–ը:
Էկոնոմիկայի նախարարության նախկին գնահատականների համաձայն` ակնկալվում է, որ Ամուլսարի հանքի աշխատանքը կարող է տարեկան 1–1,5 %–ով ավելացնել ՀՀ ՀՆԱ–ի աճը: Շինարարական աշխատանքների ընթացքում նախատեսվում է, որ հանքում կաշխատի մինչև 1000 մարդ, իսկ արդյունահանման շրջանում՝ մոտ 700 մարդ:
Հիշեցնենք` Ամուլսարը ոսկու երկրորդ խոշոր հանքավայրն է Հայաստանում: Այն ղեկավարում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, որը միջազգային «Lydian international» ընկերության դուստր ձեռնարկությունն է:
Տևական ժամանակ է` հանքավայրը չի գործում։ 2019 թվականին «Լիդիան Արմենիան» հայտարարեց, որ պարապուրդի յուրաքանչյուր օրվա համար կորցնում է 500 հազար դոլար։
ՀՀ կառավարությունը, «Լիդիան Արմենիան» և Եվրասիական զարգացման բանկը 2023-ի փետրվարին եռակողմ փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին։ Ծրագրի շրջանակում նախատեսվում էր ներգրավել 250 մլն դոլարի ներդրում, որից 100 մլն դոլարը պետք է կազմեր ԵԱԶԲ-ի վարկը, , սակայն 2024 թվականի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ ԵԱԶԲ–ն ժամանակավորապես դադարեցրել է մասնակցությունը Ամուլսարի հանքի շահագործման նախագծին։
Հավելենք, որ «Լիդիան Արմենիան» իր բաժնետոմսերի 12,5%-ը փոխանցել է ՀՀ կառավարությանը։
Լրահոս
0