https://arm.sputniknews.ru/20250227/hhum-nvor-atvomakajani-karucman-hamar-steghtsvats-pbyin-finansavvorman-tramadrumy-karagacvi-86202382.html
ՀՀ–ում նոր ատոմակայանի կառուցման համար ստեղծված ՓԲԸ–ին ֆինանսավորման տրամադրումը կարագացվի
ՀՀ–ում նոր ատոմակայանի կառուցման համար ստեղծված ՓԲԸ–ին ֆինանսավորման տրամադրումը կարագացվի
Sputnik Արմենիա
Այս ՓԲԸ–ի կանոնադրական կապիտալի համալրման համար հատկացվել է 200 մլն դրամ։ 27.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-27T14:43+0400
2025-02-27T14:43+0400
2025-02-27T14:56+0400
ատոմակայան
հհ կառավարություն
գումար
https://cdn.am.sputniknews.ru/img/295/28/2952853_0:0:3085:1736_1920x0_80_0_0_cabcd711fe10603aaf82b90f4a0f1af2.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. ՀՀ–ում նոր ատոմակայանի կառուցման նախագծի կառավարման նպատակով ստեղծված պետական ընկերությանը ֆինանսավորման տրամադրումը կարագացվի։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ՀՀ կառավարությունը 2024 թ. օգոստոսի 1–ին Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի (էներգաբլոկների) կառուցման ծրագրի կառավարման նպատակով «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ ստեղծելու մասին որոշում ընդունեց:Այս ՓԲԸ–ի կանոնադրական կապիտալի համալրման (բաժնետոմսերի դիմաց վճարումների) համար անհրաժեշտ 200 մլն դրամի հատկացումը ներառվել է 2025 թ. ՀՀ պետական բյուջեում։ Այս գումարը նախատեսվել էր հատկացնել 2025 թ. 4–րդ եռամսյակում, այսինքն` տարեվերջին։Հաշվի առնելով նախատեսված գործընթացների իրականացման կարևորությունը և հրատապությունը` ՀՀ կառավարությունը որոշել է 2025 թ. պետբյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրների ժամանակավորապես ազատ միջոցների հաշվին այդ 200 մլն դրամ գումարը 4–րդ եռամսյակից տեղափոխել 1–ին եռամսյակ:Հիշեցնենք` 2024 թ. օգոստոսի 1–ի ՀՀ կառավարության նիստի ժամանակ որոշում կայացվեց ՀՀ–ում նոր ատոմային էներգաբլոկի (էներգաբլոկների) կառուցման ծրագրի կառավարման նպատակով ստեղծել փակ բաժնետիրական ընկերություն։Նույն օրը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնեց, որ ամերիկյան ընկերությունը Հայաստանում տեխնիկատնտեսական հետազոտություն է իրականացնում փոքր մոդուլային ատոմակայանի կառուցման նպատակահարմարության վերաբերյալ։Իսկ փետրվարի 8–ի կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ խոսեց այն մասին, որ ՀՀ կառավարությունը քննարկում է մոդուլային ատոմակայան ունենալու հարցը։Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն էլ Սոչիում լրագրողների հետ զրույցում ասել էր, որ այս պահին Հայաստանին անհրաժեշտ է մինչև 1000 ՄՎտ հզորությամբ ռեակտոր։ Նրա խոսքով` Հայաստանը ԱԷԿ-ի կառուցման առաջարկների է սպասում մի քանի երկրից, և դեռ որոշված չէ` այն պետք է ստացիոնար լինի, թե մոդուլային:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/295/28/2952853_154:0:2883:2047_1920x0_80_0_0_e7e7fc25b0d1f368003081151f669b42.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ատոմակայան, հհ կառավարություն, գումար
ատոմակայան, հհ կառավարություն, գումար
ՀՀ–ում նոր ատոմակայանի կառուցման համար ստեղծված ՓԲԸ–ին ֆինանսավորման տրամադրումը կարագացվի
14:43 27.02.2025 (Թարմացված է: 14:56 27.02.2025) Այս ՓԲԸ–ի կանոնադրական կապիտալի համալրման համար հատկացվել է 200 մլն դրամ։
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. ՀՀ–ում նոր ատոմակայանի կառուցման նախագծի կառավարման նպատակով ստեղծված պետական ընկերությանը ֆինանսավորման տրամադրումը կարագացվի։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
ՀՀ կառավարությունը 2024 թ. օգոստոսի 1–ին Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի (էներգաբլոկների) կառուցման ծրագրի կառավարման նպատակով «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ ստեղծելու մասին որոշում ընդունեց:
Այս ՓԲԸ–ի կանոնադրական կապիտալի համալրման (բաժնետոմսերի դիմաց վճարումների) համար անհրաժեշտ 200 մլն դրամի հատկացումը ներառվել է 2025 թ. ՀՀ պետական բյուջեում։ Այս գումարը նախատեսվել էր հատկացնել 2025 թ. 4–րդ եռամսյակում, այսինքն` տարեվերջին։
Հաշվի առնելով նախատեսված գործընթացների իրականացման կարևորությունը և հրատապությունը` ՀՀ կառավարությունը որոշել է 2025 թ. պետբյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրների ժամանակավորապես ազատ միջոցների հաշվին այդ 200 մլն դրամ գումարը 4–րդ եռամսյակից տեղափոխել 1–ին եռամսյակ:
Հիշեցնենք` 2024 թ. օգոստոսի 1–ի ՀՀ կառավարության նիստի ժամանակ
որոշում կայացվեց ՀՀ–ում նոր ատոմային էներգաբլոկի (էներգաբլոկների) կառուցման ծրագրի կառավարման նպատակով ստեղծել փակ բաժնետիրական ընկերություն։
Նույն օրը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը
հայտնեց, որ ամերիկյան ընկերությունը Հայաստանում տեխնիկատնտեսական հետազոտություն է իրականացնում փոքր մոդուլային ատոմակայանի կառուցման նպատակահարմարության վերաբերյալ։
Իսկ փետրվարի 8–ի կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ
խոսեց այն մասին, որ ՀՀ կառավարությունը քննարկում է մոդուլային ատոմակայան ունենալու հարցը։
Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն
Էդուարդ Մարտիրոսյանն էլ Սոչիում լրագրողների հետ զրույցում ասել էր, որ այս պահին Հայաստանին անհրաժեշտ է մինչև 1000 ՄՎտ հզորությամբ ռեակտոր։ Նրա խոսքով` Հայաստանը ԱԷԿ-ի կառուցման առաջարկների է սպասում մի քանի երկրից, և դեռ որոշված չէ` այն պետք է ստացիոնար լինի, թե մոդուլային: