00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
2 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
41 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանը չի քննարկել Ուկրաինայում չինացի խաղաղապահների հնարավոր ներգրավումը. Պեսկով

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցԴմիտրի Պեսկով
Դմիտրի Պեսկով - Sputnik Արմենիա, 1920, 26.02.2025
Բաժանորդագրվել
Ուկրաինայում խաղաղապահների ներկայության հարցը ԱՄՆ նախագահ Թրամփի մատուցմամբ վերադարձել է ակտիվ քննարկումների օրակարգ։
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Ռուսաստանը չի քննարկել չինացի խաղաղապահների հնարավոր ներգրավումը ուկրաինական հակամարտության կարգավորման համատեքստում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ անհրաժեշտ է համարում այս կամ այն ​​ձևով Ուկրաինայում խաղաղապահ ուժերի առկայությունը, սակայն այդ առաքելության ձևաչափը պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար։
Միևնույն ժամանակ, Պեսկովի խոսքով, Պուտինի և Թրամփի միջև նոր հեռախոսազրույց դեռ չի նախատեսվում, բայց անհրաժեշտության դեպքում կարող է օպերատիվ կազմակերպվել:
Ավելի վաղ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միջազգային անվտանգության կենտրոնի փորձագետ, «Վատֆոր» նախագծի համահիմնադիր Դմիտրի Ստեֆանովիչն ասել էր, որ Ուկրաինայում երրորդ երկրների խաղաղապահները կարող են ձեռք տալ և Ռուսաստանին, և Արևմուտքին, իսկ առավել կայուն տարբերակներից մեկը կարող է լինել ՄԱԿ-ի հովանու ներքո գտնվող զորակազմը:
Հիշեցնենք` փետրվարի 18-ին Ռիադում ռուս-ամերիկյան բանակցություններ են կայացել: Ռուսաստանը ներկայացրել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը, իսկ ԱՄՆ-ն՝ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Մայք Ուոլցը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և նախագահի` Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆը: Բանակցությունների շրջանակում բարձրացվել է նաև ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը։
Ինչպես հայտարարել է Լավրովը, երկար ժամանակ անց առաջին դեմ առ դեմ բանակցությունների ընթացքում Ռուսաստանի Դաշնությունը և Միացյալ Նահանգները պայմանավորվել են պայմաններ ստեղծել համագործակցության լիարժեք վերսկսման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ոլորտներում դրա ընդլայնման համար։ Մասնավորապես, Մոսկվան և Վաշինգտոնը պայմանավորվել են վերացնել դեսպանատների և այլ օտարերկրյա հաստատությունների աշխատանքում արհեստական ​​սահմանափակումները և ստեղծել բարձր մակարդակի աշխատանքային խմբեր՝ սկսելու համար ուկրաինական ճգնաժամի արագ կարգավորմանն ուղղված աշխատանքը։
Լրահոս
0