Ձյուն, մերկասառույց, փակ ճանապարհներ. ի՞նչ իրավիճակ է հանրապետությունում
09:22 26.02.2025 (Թարմացված է: 10:31 26.02.2025)
© Sputnik / Asatur YesayantsЗаснеженная дорога

© Sputnik / Asatur Yesayants
Բաժանորդագրվել
Միջպետական և հանրապետական նշանակության որոշ ճանապարհներ բաց են։
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Մ-2-Շինուհայր-Տաթև և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհները ժամը 9:00-ի դրությամբ փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհը, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքը փակ է ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
«Վայքի, Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Արթիկի, Մարտունիի, Ճամբարակի տարածաշրջաններում, Ալագյազ-Գեղադիր և Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս ավտոճանապարհներին բուք է։ Աշոցքի, Ամասիայի, Գավառի, Տաշիրի, Ապարանի, Արագածի, Արթիկի, Սիսիանի, Գորիսի, Վարդենիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Մարտունի-Վարդենիս և Տիգրանաշեն-Զանգակատուն ճանապարհահատվածում` տեղ-տեղ մերկասառույց»,– ասված է հաղորդագրությունում։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: