https://arm.sputniknews.ru/20250226/arcakhjan-ynkerutjunneri-gravadrvats-gujqy-het-kvercvi-chmarvats-varkeri-dimac-86181526.html
Արցախյան ընկերությունների՝ Հայաստանում գրավադրված գույքը հետ կվերցվի չմարված վարկերի դիմաց
Արցախյան ընկերությունների՝ Հայաստանում գրավադրված գույքը հետ կվերցվի չմարված վարկերի դիմաց
Sputnik Արմենիա
Այս ընկերություններից մի քանիսը չեն վերագրանցվել Հայաստանում և չեն մարում վարկերը, թեև նրանց գրավադրված գույքը ՀՀ տարածքում է: Քանի որ իրավաբանորեն Հայաստանի... 26.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-26T18:51+0400
2025-02-26T18:51+0400
2025-02-26T19:02+0400
արցախ
բանկ
գրավ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/05/66908172_0:103:1600:1003_1920x0_80_0_0_4cf432f1b3e0f614e2b29b5202051081.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. Լեռնային Ղարաբաղից այն ընկերությունները, որոնք չմարված վարկեր ունեն, կզրկվեն Հայաստանում գրավադրված գույքից։ Քաղաքացիական օրենսգրքում համապատասխան փոփոխությունները, որոնք առաջարկել է ՀՀ Կենտրոնական բանկը, հավանության են արժանացել ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում և ներկայացվել են լիագումար նիստի:Ելույթ ունենալով հանձնաժողովում՝ ԿԲ փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղից ընկերությունները և անհատ ձեռնարկատերերը մինչև 2024 թվականի դեկտեմբերի 1-ը ժամանակ էին ստացել Հայաստանում վերագրանցվելու համար: Ընկերությունների մի մասը չի օգտվել այդ հնարավորությունից։ Նման ձեռնարկությունների թվում են 30-40 ընկերություններ, որոնք չմարված վարկեր և գրավադրված գույք ունեն Հայաստանում։ Ընդ որում, բանկերն ու Ֆինանսների նախարարությունը, որը գնել է այդ վարկերը պահանջելու իրավունքը, չեն կարող բռնագանձել գրավը, քանի որ իրավաբանորեն այդ ընկերությունները Հայաստանի իրավական դաշտում գոյություն չունեն։Այս իրավական բացը ծածկելու համար ԿԲ-ն առաջարկում է քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարել, ըստ որի ընկերությունների և դրանց մասնակիցների պարտքային պարտավորությունները չեն դադարեցվում, եթե բանկի հետ համաձայնությամբ պարտքը չի մարվել:Ընդհանուր առմամբ, խոսքը 30-40 ընկերությունների և 27 մլրդ դրամ (մոտ 68 մլն դոլար) ընդհանուր գումարի գրավի մասին է։ Միջին հաշվով մեկ ընկերությանը բաժին է ընկնում ավելի քան 1 մլն դոլար, ինչը, Նուրբեկյանի խոսքով, վկայում է, որ խոսքը հիմնականում խոշոր ձեռնարկությունների մասին է։Հիշեցնենք, որ ԼՂ սուբյեկտների (կառավարության և պետական հիմնադրամների, ձեռնարկությունների և ֆիզիկական անձանց) ընդհանուր վարկային պարտքերը գնահատվել են 315 մլրդ դրամ (790 մլն դոլարից մի փոքր ավելի): Հաշվի առնելով, որ վարկառուներից շատերը չէին կարողանում սպասարկել իրենց պարտքերը, Հայաստանի բանկային համակարգը կարող էր մեծ ռիսկերի բախվել։Ֆինանսական ճգնաժամից խուսափելու համար կառավարությունն իր վրա է վերցրել պարտքերի 70%-ը, իսկ բանկերը համաձայնեցին դուրս գրել մնացած 30%-ը: Սակայն այդ 70%-ը չի ներվել, այլ պահպանել է պարտքային պարտավորությունների կարգավիճակը։ Վարկերի մի մասը, որոնք կասկած չէին հարուցում, չեղարկվել են, իսկ ավելի խնդրահարույց փոխառությունները շարունակում են ուսումնասիրվել։
https://arm.sputniknews.ru/20240404/hh-karavarutjuny-lghic-brni-teghahanvatsnerin-kveradardzni-varkeri-hamar-gravadrvats-voskin-74176139.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/05/66908172_0:0:1600:1200_1920x0_80_0_0_955ae2f0ffb25da25be2f0ec6dfeac06.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, բանկ, գրավ
Արցախյան ընկերությունների՝ Հայաստանում գրավադրված գույքը հետ կվերցվի չմարված վարկերի դիմաց
18:51 26.02.2025 (Թարմացված է: 19:02 26.02.2025) Այս ընկերություններից մի քանիսը չեն վերագրանցվել Հայաստանում և չեն մարում վարկերը, թեև նրանց գրավադրված գույքը ՀՀ տարածքում է: Քանի որ իրավաբանորեն Հայաստանի իրավական դաշտում դրանք գոյություն չունեն, պարտքը բռնագանձել հնարավոր չէ։ Խոսքը 30-40 ընկերության մասին է։
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. Լեռնային Ղարաբաղից այն ընկերությունները, որոնք չմարված վարկեր ունեն, կզրկվեն Հայաստանում գրավադրված գույքից։ Քաղաքացիական օրենսգրքում համապատասխան փոփոխությունները, որոնք առաջարկել է ՀՀ Կենտրոնական բանկը, հավանության են արժանացել ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում և ներկայացվել են լիագումար նիստի:
Նախագիծը վերաբերում է միայն այն դեպքերին, երբ ընկերությունը գրանցված է եղել Արցախում, սակայն բանկից վարկ վերցնելով՝ գրավ է թողել Հայաստանում գտնվող գույքը: Այն ընկերություններին, որոնց գրավը նույնպես Արցախում է եղել, ոչ մի պահանջ չեն պատրաստվում ներկայացնել։
Ելույթ ունենալով հանձնաժողովում՝ ԿԲ փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղից ընկերությունները և անհատ ձեռնարկատերերը մինչև 2024 թվականի դեկտեմբերի 1-ը ժամանակ էին ստացել Հայաստանում վերագրանցվելու համար: Ընկերությունների մի մասը չի օգտվել այդ հնարավորությունից։ Նման ձեռնարկությունների թվում են 30-40 ընկերություններ, որոնք չմարված վարկեր և գրավադրված գույք ունեն Հայաստանում։ Ընդ որում, բանկերն ու Ֆինանսների նախարարությունը, որը գնել է այդ վարկերը պահանջելու իրավունքը, չեն կարող բռնագանձել գրավը, քանի որ իրավաբանորեն այդ ընկերությունները Հայաստանի իրավական դաշտում գոյություն չունեն։
Այս իրավական բացը ծածկելու համար ԿԲ-ն առաջարկում է քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարել, ըստ որի ընկերությունների և դրանց մասնակիցների պարտքային պարտավորությունները չեն դադարեցվում, եթե բանկի հետ համաձայնությամբ պարտքը չի մարվել:
Ընդհանուր առմամբ, խոսքը 30-40 ընկերությունների և 27 մլրդ դրամ (մոտ 68 մլն դոլար) ընդհանուր գումարի գրավի մասին է։ Միջին հաշվով մեկ ընկերությանը բաժին է ընկնում ավելի քան 1 մլն դոլար, ինչը, Նուրբեկյանի խոսքով, վկայում է, որ խոսքը հիմնականում խոշոր ձեռնարկությունների մասին է։
Հիշեցնենք, որ ԼՂ սուբյեկտների (կառավարության և պետական հիմնադրամների, ձեռնարկությունների և ֆիզիկական անձանց) ընդհանուր վարկային պարտքերը գնահատվել են 315 մլրդ դրամ (790 մլն դոլարից մի փոքր ավելի): Հաշվի առնելով, որ վարկառուներից շատերը չէին կարողանում սպասարկել իրենց պարտքերը, Հայաստանի բանկային համակարգը կարող էր մեծ ռիսկերի բախվել։
Ֆինանսական ճգնաժամից խուսափելու համար կառավարությունն իր վրա է վերցրել պարտքերի 70%-ը, իսկ բանկերը համաձայնեցին դուրս գրել մնացած 30%-ը: Սակայն այդ 70%-ը չի ներվել, այլ պահպանել է պարտքային պարտավորությունների կարգավիճակը։ Վարկերի մի մասը, որոնք կասկած չէին հարուցում, չեղարկվել են, իսկ ավելի խնդրահարույց փոխառությունները շարունակում են ուսումնասիրվել։