00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ կառավարությունը ԼՂ–ից բռնի տեղահանվածներին կվերադարձնի վարկերի համար գրավադրված ոսկին

© Sputnik / Aram NersesyanԱրցախից բռնի տեղահանված. արխիվային լուսանկար
Արցախից բռնի տեղահանված. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 04.04.2024
Արցախից բռնի տեղահանված. արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Վարկառուներին ներել են պարտքերը, բայց բանկերից չեն վերադարձրել մոտ 30 կգ ընդհանուր քաշով գրավադրված ոսկին։ Այժմ մոտ 6 հազար մարդ այն հետ կստանա։
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. ՀՀ կառավարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակիչներին կվերադարձնի բանկերում վարկերի գրավադրմամբ մնացած ոսկին: Որոշումն ընդունվեց այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Որոշումը տարածվում է միայն ԼՂ այն բնակիչների վրա, որոնք մինչև Ադրբեջանի կողմից 2023 թ. սեպտեմբերին տեղի ունեցած ագրեսիան են վարկեր վերցրել:
97 մլն դրամ կհատկացվի ԼՂ–ից բռնի տեղահանված դպրոցականների դասագրքերի համար
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հիշեցրեց, որ 2023 թ. դեկտեմբերին ընդունված որոշմամբ` ԼՂ բնակիչներին ներվել են վարկերի գծով պարտքերը, իսկ բանկերը կառավարությունից ստացել են այդ պարտքերի 70 տոկոսի չափով պետական պարտատոմսեր։ Այս որոշումը տարածվում էր նաև ոսկու գրավով սպառողական վարկերի վրա։ Նման վարկերի ընդհանուր ծավալը կազմել է մոտ 2,8 մլրդ դրամ՝ մոտ 6 հազար վարկառուի դեպքում։ Այս որոշման մեջ չի հստակեցվել, որ բանկերը պետք է այդ գրավադրված գույքը վերադարձնեն քաղաքացիներին։ Արդյունքում, թեև վարկերը ներվել են, սակայն գրավադրված մոտ 30 կգ ընդհանուր քաշով ոսկին մնացել է բանկերի տնօրինության տակ։
Նախարարը նաև հստակեցրեց, որ դուրսգրման ենթակա չեն 5 մլն դրամից ավելի վարկերը (այդպիսի վարկերն ընդամենը 5–ն են, իսկ մեծամասնությունը` մոտ 5 240–ը, 500 հազար դրամից պակաս վարկեր են):
Նշենք, որ 2023 թ. դեկտեմբերի վերջի դրությամբ ԼՂ բնակիչների ընդհանուր վարկային պարտքերը կազմում են շուրջ 315 մլրդ դրամ։
Նրանց սպասարկելու անհնարինությունը ՀՀ ֆինանսական համակարգի համար հղի է մեծ ռիսկերով։ Այդ պատճառով կառավարությունը որոշել է իր վրա վերցնել այդ պարտքերի 70 տոկոսը, իսկ բանկերը համաձայնել են իրենց հաշվեկշռից դուրս գրել մնացած 30 տոկոսը, բայց չեն ներել դրանք, այլ կառավարությանն են փոխանցել դրանց պահանջի իրավունքը։
Վարկերը, որոնք կասկած չեն հարուցում, կառավարությունն անմիջապես ներել է։ Մնացած հատվածը կառավարությունը կուսումնասիրի լրացուցիչ։
ԼՂ-ից տեղահանվածներից 397–ն արդեն աշխատանքի են անցել մասնագիտացման ծրագրի միջոցով
Լրահոս
0