https://arm.sputniknews.ru/20250225/verin-larsi-tshanaparhy-pakvel-e-bvolvor-transpvortajin-mijvocneri-hamar-86142382.html
Վերին Լարսի ճանապարհը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար
Վերին Լարսի ճանապարհը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար
Sputnik Արմենիա
Խաչի լեռնանցքում ձնահյուսի բարձր վտանգ կա։ 25.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-25T18:06+0400
2025-02-25T18:06+0400
2025-02-25T18:22+0400
հայաստան
վրաստանի հանրապետություն
վերին լարս
ճանապարհ
լարս
https://cdn.am.sputniknews.ru/img/1004/05/10040578_0:0:1000:563_1920x0_80_0_0_654e30d6012ec17a7a7efa80fc6547af.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։Նշենք, որ անցակետ տանող ճանապարհը 9 օր փակ էր բեռնատարների համար և բացվել էր ընդամենը ժամեր առաջ։ Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում մեքենաների անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում:
վրաստանի հանրապետություն
լարս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1004/05/10040578_112:0:1000:666_1920x0_80_0_0_94401eb8fab525a3ee282d548a77e63c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վրաստանի հանրապետություն, վերին լարս, ճանապարհ, լարս
հայաստան, վրաստանի հանրապետություն, վերին լարս, ճանապարհ, լարս
Վերին Լարսի ճանապարհը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար
18:06 25.02.2025 (Թարմացված է: 18:22 25.02.2025) Խաչի լեռնանցքում ձնահյուսի բարձր վտանգ կա։
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում գտնվող Խաչի լեռնանցքում ձնահյուսի բարձր վտանգի պատճառով երթևեկությունը սահմանափակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար»,– ասաց նա։
Նշենք, որ անցակետ տանող ճանապարհը 9 օր փակ էր բեռնատարների համար և
բացվել էր ընդամենը ժամեր առաջ։
Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց
թունելի մասին է։
Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում մեքենաների անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում: