00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ռոբերտ Քոչարյան
Ներկայացնել, թե մի քանի չաշխատող գործարան, որ տվել ենք ՌԴ–ին, դարակազմիկ սխալ էր, իրականության հետ կապ չունի. Քոչարյան
19:13
12 ր
Կիրո Մանոյան
Հնարավոր չէ պառակտել եկեղեցին և հակաթոռ ստեղծել. Կիրո Մանոյան
19:26
3 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ–ն Իրանին վարկ կտրամադրի «Հյուսիս–հարավի» Ռեշտ-Աստարա երկաթգծի կառուցման համար. Լավրով

© Sputnik / Անցնել մեդիապահոցՍերգեյ Լավրով
Սերգեյ Լավրով - Sputnik Արմենիա, 1920, 25.02.2025
Բաժանորդագրվել
Ռուսաստանի ԱԳ նախարարը նշել է, որ չնայած պատժամիջոցների ապօրինի սահմանափակմանը՝ երկու երկրների միջև առևտուրն ունի դրական դինամիկա:
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի (ՄՏՄ) շրջանակներում Ռեշտ-Աստարա երկաթգծի կառուցման համար կհատկացվի ռուսական արտահանման վարկ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Նա հավելել է, որ երկաթգծի շինարարությունը սկսելուց առաջ իրանական կողմն անհրաժեշտ քայլեր է ձեռնարկում:
«Ակնկալում ենք, որ մոտ ժամանակներս շինարարությունը կսկսվի։ Այդ նպատակով կտրամադրվի ռուսական արտահանման վարկ։ Ռեշտ-Աստարա հատվածը շատ կարևոր նշանակություն ունի, քանի որ այն «Հյուսիս-հարավ» ՄՏՄ-ն լիարժեք գործարկելու համար անհրաժեշտ բաղադրիչ է», - իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ բանակցությունների արդյունքներով ասել է Լավրովը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Իրանի առևտուրն ունի դրական դինամիկա. անցյալ տարի առևտրաշրջանառությունն աճել է ավելի քան 13 %-ով, և բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ այդ միտումը կպահպանվի: Առաջիկայում ուժի մեջ կմտնի ԵԱՏՄ անդամների և Իրանի միջև ազատ առևտրի մասին միջկառավարական համաձայնագիրը, որը, Լավրովի խոսքով, կխթանի ամբողջ տարածաշրջանի՝ Իրանի և հարևան երկրների առևտրաշրջանառությունը։
ԵՆԲ–ն 236 մլն դոլար կտա Սիսիան–Քաջարան ճանապարհի 60 կմ հատվածը կառուցման համար
Երկու նախարարներն էլ նշել են միակողմանի տնտեսական պատժամիջոցների կիրառման անընդունելիությունը. Մոսկվան և Թեհրանը կշարունակեն առարկայական նպատակային աշխատանքը՝ խնդիր ունենալով նվազագույնի հասցնել Ռուսաստանի և Իրանի երկրների տնտեսությունների վրա այդ անօրինական սահմանափակումների բացասական ազդեցությունը:
Հիշեցնենք` փետրվարին Իրանում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովը ՌԻԱ Նովոստիին ասել էր, որ 2025 թվականին «Հյուսիս-հարավ» ՄՏՄ կառուցման նախագծի հիմնական խնդիրը Իրանի հյուսիսարևմտյան Գիլան նահանգի Ռեշտ և Աստարա քաղաքների միջև երկաթուղու հատվածի կառուցման համար հողերի գնումն է կամ օտարումը։
ՌԴ-ի հետ կապի համար ավելի ձեռնտու է ճանապարհը ՀՀ–ով, ոչ թե Ադրբեջանով. իրանցի փորձագետ
«Հյուսիս-հարավ» ՄՏՄ-ն Սանկտ Պետերբուրգից մինչև Մումբայ (Հնդկաստան) նավահանգիստ ձգվող՝ 7,2 հազար կիլոմետր երկարությամբ մուլտիմոդալ երթուղի է: Գոյություն ունեն միջանցքի 3 երթուղիներ՝ Տրանսկասպյան (երկաթուղիների և նավահանգիստների օգտագործմամբ), ինչպես նաև Արևմտյան և Արևելյան (ցամաքային): ՌԴ-ն և Իրանը 2023 թվականի մայիսին ստորագրել են «Հյուսիս - հարավ» երթուղու՝ Ռեշտ - Աստարա երկաթգծի վերջին հատվածի ավարտի վերաբերյալ փաստաթուղթ։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1,6 միլիարդ դոլար:
Լրահոս
0