00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ-ի հետ կապի համար ավելի ձեռնտու է ճանապարհը ՀՀ–ով, ոչ թե Ադրբեջանով. իրանցի փորձագետ

© Photo : ЛОТППՍահանդ Շահբազի
Սահանդ Շահբազի - Sputnik Արմենիա, 1920, 04.10.2024
Բաժանորդագրվել
Հայաստանի տարածքով անցնող ճանապարհը կարևոր է Իրանի և Հնդկաստանի համար, որոնք ձգտում են դիվերսիֆիկացնել իրենց ապրանքների մատակարարումները։
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի - Sputnik, Լաուրա Սարգսյան. Ռուսաստանի հետ կապ հաստատելու համար Իրանին ավելի ձեռնտու է օգտագործել Հայաստանի տարածքով անցնող երթուղին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Թավրիզի առևտրաարդյունաբերական պալատի միջազգային կապերի գծով փոխտնօրեն Սահանդ Շահբազին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Երևանը նախատեսում է Թեհրանի և Դելիի մասնակցությամբ գործարկել առևտրատրանսպորտային երթուղի, իսկ մոտ ժամանակներս Իրանում այդ հարցով կանցկացվի եռակողմ հանդիպում:
Ներկայում Իրանը Ռուսաստանի հետ կապի համար օգտագործում է Ադրբեջանով, իսկ ԵՄ-ում մատակարարումների համար՝ Թուրքիայով անցնող ճանապարհը: Սակայն երկու դեպքում էլ բարդություններ են առաջանում։
Հնդկաստանը «Չաբահար» նավահանգստի կառավարման համաձայնագիր է ստորագրել Իրանի հետ
Շահբազիի խոսքով՝ իրանցի վարորդներն Ադրբեջանում բախվում են մաքսայինի քաշքշուկների, ինչը մեծացնում է փոխադրման ժամանակը, իսկ Թուրքիայով երթուղին թանկ է նստում, քանի որ բեռները նախ տեղափոխվում են սևծովյան նավահանգիստներ, այնուհետև մեկնում Ռուսաստան կամ ԵՄ:
Այդ պատճառով դեպի Սև ծով ելքի համար Հայաստանի տարածքով երթուղին ավելի շահավետ է թվում։ Այնուամենայնիվ, դրա գրավչությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է նվազեցնել սակագները և զարգացնել ենթակառուցվածքները: Թեև Հայաստանի հյուսիսային ճանապարհներն արդեն բարեկարգված են, սակայն Հարավային ուղղություններն արդիականացում են պահանջում։
Շահբազին նշել է, որ իրանական ընկերությունները կառուցում են Ագարակ-Քաջարան ճանապարհի 32– կիլոմետրանոց հատվածը, որը, ինչպես ակնկալվում է, կավարտվի 2028 թվականին: Նախագիծը ներառում է 17 կամուրջների, 2 թունելների և 5 տրանսպորտային հանգույցների կառուցում: Աշխատանքների ավարտից հետո Երևանից Իրանի հետ սահման մեկնելու ժամանակը կկրճատվի 2-3 ժամով, ինչն է՛լ ավելի գրավիչ կդարձնի երթուղին:
«Չաբահարում» ՀՀ ներկայացուցչությունը կզարգացնի առևտուրն Իրանի և այլ երկրների հետ. դեսպան
Շահբազին ընդգծել է նաև կայուն բեռնափոխադրումը «Մեղրի-Նորդուզ» անցակետով, որով օրական անցնում է ավելի քան 300 բեռնատար: Այս երթուղին Իրանը և Հնդկաստանը կապող «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի կարևոր հատվածներից է։ Կարևոր դեր է խաղում Օմանի ծովի «Չաբահար» նավահանգիստը, որը արդիականացվում է հնդկական կողմի մասնակցությամբ:
Հայաստանի տարածքով անցնող առևտրատրանսպորտային երթուղին կոչված է կրճատել լոգիստիկ ծախսերը 25%-ով և նվազեցնել Պարսից ծոցից և Հնդկաստանից դեպի ԵՄ և ԵԱՏՄ ապրանքների առաքման ժամանակը 40 օրից մինչև 18 օր:
Հայաստանը կդառնա առանցքային տարանցիկ հանգույց՝ Եվրոպան կապելով Իրանի և Հնդկաստանի հետ, ապահովելով Հնդկաստանին ավելի կարճ ճանապարհով մուտք դեպի սևծովյան նավահանգիստներ և ԵԱՏՄ շուկա:
Լրահոս
0